Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2024

600.0096.03.04.2024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 ապրիլի 2024 թվականի

N 96-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը հաստատելու մասին» N 39-Ն որոշման հավելվածի 26-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Լիցենզավորված անձը գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում գործարքի կնքումը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի (այդ թվում՝ պայմանագիր, արձանագրություն և այլն) պատճենը, ընդ որում, նշված փաստաթղթի օտարալեզու լինելու պարագայում դրա հետ միաժամանակ ներկայացվում է դրա՝ պատշաճ վավերացված հայերեն թարգմանությունը։»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

ք. Երևան

3 ապրիլի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան