ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ ԵՎ ՍԱՖԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատներ թիվ 28506/15 և թիվ 6728/17)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9 փետրվարի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Համազասպյանը և Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2023 թվականի հունվարի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Այս գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա՝ կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր օրերին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել անօրինական կալանավորման վերաբերյալ։ Նրանք նաև այլ բողոքներ են ներկայացրել Կոնվենցիայի դրույթների համաձայն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել անօրինական կալանավորման վերաբերյալ (լրացուցիչ մանրամասների համար տե՛ս կից ներկայացված աղյուսակը): Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա:
7. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանելու համար խնդրո առարկա կալանավորումը պետք է իրականացվի «օրենքով սահմանված կարգով» և լինի «օրինական»: Կոնվենցիան, ըստ էության, այս փաստաթղթում հղում է կատարում ազգային իրավունքին և ամրագրում ազգային իրավունքի նյութաիրավական և ընթացակարգային պահանջները պահպանելու պարտավորությունը, սակայն ի հավելումն պահանջում է, որ ազատությունից զրկելու ցանկացած դեպք ուղղված լինի 5-րդ հոդվածի նպատակը պահպանելուն, այն է՝ անձին կամայականությունից պաշտպանելուն (տե՛ս Հաչիսոն Ռիդն ընդդեմ Միացյալ Թագավորության [Hutchison Reid v. the United Kingdom], թիվ 50272/99, § 47, ՄԻԵԴ 2003 IV, Ասանիձեն ընդդեմ Վրաստանի[ՄՊ] [Assanidze v. Georgia] [GC], թիվ 71503/01, § 171, ՄԻԵԴ 2004 II, և Վասենինն ընդդեմ Ռուսաստանի [Vasenin v. Russia] թիվ 48023/06, § 108, 2016 թվականի հունիսի 21)։ Դատական մարմինների կողմից երկարաժամկետ կալանավորումը թույլատրող որոշումներում տրվող որևէ հիմքի բացակայությունը կարող է անհամատեղելի լինել 5-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված կամայականությունից պաշտպանության սկզբունքի հետ (տե՛ս Ստաշայտիսն ընդդեմ Լիտվայի [Stašaitis v. Lithuania], թիվ 47679/99, § 67, 2002 թվականի մարտի 21, Նախմանովիչն ընդդեմ Ռուսաստանի [Nakhmanovich v. Russia], թիվ 55669/00, § 70, 2006 թվականի մարտի 2, և Ելոյևն ընդդեմ Ուկրաինայի [Yeloyev v. Ukraine], թիվ 17283/02, § 54, 2008 թվականի նոյեմբերի 6):
8. Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Vardan Martirosyan v. Armenia] (թիվ 13610/12, 2021 թվականի հունիսի 15) հիմնական գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել այս գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
9. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել այս բողոքների ընդունելիության կամ ըստ էության քննության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։
Հաշվի առնելով թեմայի հետ առնչություն ունեցող իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկայիս գործում ներպետական դատարանների որոշումները, ինչպես սահմանված է կից ներկայացված աղյուսակում, դիմումատուներին չեն ընձեռել կամայականությունից պատշաճ պաշտպանության հնարավորություն, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կալանավորման անօրինականության կարևոր տարր է, և ուստի դիմումատուների կալանավորումը, ինչպես սահմանված է կից ներկայացված աղյուսակում, չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։
10. Հետևաբար այս բողոքներն ընդունելի են, և դրանցով հայտնաբերվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
III. ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԿԱՅՈՒՆ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11. Դիմումատուները ներկայացրել են այլ բողոքներ, որոնցով նույնպես բարձրաձայնվել են համապատասխան հարցեր Կոնվենցիայի շրջանակներում՝ հաշվի առնելով Դատարանի՝ ձևավորված Anja համապատասխան կայուն նախադեպային իրավունքը (տե՛ս կից ներկայացված աղյուսակը): Այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով:
Համապատասխանաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։ Դատարանը, ուսումնասիրելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը և կողմերի ներկայացրած փաստարկները, եզրակացնում է, որ դրանցով նույնպես հայտնաբերվում են Կոնվենցիայի խախտումներ Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova] [GC], (թիվ 23755/07, §§ 84 և հաջորդող մասեր, 2016 թվականի հուլիսի 5), Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 48 և հաջորդող մասեր, 2016 թվականի հոկտեմբերի 20) գործերով իր եզրահանգումների լույսի ներքո։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
12. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
13. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված Վարդան Մարտիրոսյանի գործը)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից ներկայացված աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները,
2. Հայտարարում է բողոքն ընդունելի,
3. Վճռում է, որ այս գանգատներով հայտնաբերվում է Կոնվենցիայի՝ անօրինական կալանավորման վերաբերյալ 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը,
4. Վճռում է, որ Դատարանի ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված այլ բողոքների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում (տե՛ս կից ներկայացված աղյուսակը),
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի փետրվարի 9-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Անյա Սիբերտ Ֆուա՝ Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(անօրինական կալանավորում)
Թիվ |
Գանգատ թիվ Ներկա-յացման ամսաթիվը |
Դիմու-մատուի անունը Ծննդյան ամսաթիվը |
Ներկայա-ցուցչի անունն ու գտնվելու վայրը |
Կալանա-վորման ժամկետը |
Անօրի-նական կալա-նավորման ժամկետը |
Կալա-նավորման մասին որոշումը կայացրած դատարանը |
Հատուկ թերու-թյունները |
Ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված մյուս բողոքները |
Դիմումա-տուներից յուրաքանչ-յուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)1 |
Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)2 |
1. |
28506/15 2015 թվականի մայիսի 29 |
Արմեն Համազասպյան 1974թ. |
Ալումյան Հայկ Երևան |
2014 թվականի նոյեմբերի 21 - 2017 թվականի հոկտեմբերի 31 |
2014 թվականի դեկտեմբերի 5-2017 թվականի հոկտեմբերի 31 |
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարան |
Անորոշ ժամկետով կալանավորման մասին որոշումը |
5-րդ հոդվածի 3-րդ կետ՝ կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունը. մինչդատական կալանավորման չափազանց երկար տևողությունը |
4.000 |
250 |
2. |
6728/17 2016 թվականի դեկտեմբերի 2 |
Գևորգ Սաֆարյան 1985թ. |
Հայրապետյան Տիգրան Երևան |
2016 թվականի հունվարի 1 2017 թվականի հունվարի 16 |
2016 թվականի մայիսի 10 2017 թվականի հունվարի 16 |
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան |
Անորոշ ժամկետով կալանավորման մասին որոշումը |
5-րդ հոդվածի 3-րդ կետ՝ կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունը |
4.000 |
250 |
______________________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|