Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.04.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.04.2024
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«02» ապրիլ 2024 թ. 

թիվ 23-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 2-ի ««Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2024 թվականի

ապրիլի 2-ի թիվ 23-Ն որոշման

 

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2020 թվականի

սեպտեմբերի 2-ի թիվ 21-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23397

 

ԲԱԺԻՆ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

(փաստացի գներով` հազար դրամ (մեկ տասնորդական

նիշով), առանց ավելացված արժեքի հարկի)

 Երևան քաղաքի / մարզի
ծածկագիրը կամ անվանումը

ֆինանսա-վորման աղբյուրները

Հիմնական միջոցներ

Շինարարություն

ընդամենը(5+6+7)

այդ թվում՝

շինմոնտա-ժային աշխա-տանքներ

սարքա-վորանքի, գործիքի, գույքի ծախսեր

այլ աշխատանքներ և ծախսեր

ընդամենը

դրանից՝ ճարտարապետա-շինարարական նախագծում

1

2

3

4

5

6

7

8

Ընդամենը

             
               
               
               

ԲԱԺԻՆ 2. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

(փաստացի գներով` հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի)

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Վերակա-ռուցում

Տեխնիկական վերազինում (ներառյալ շինարարության նախահաշիվների մեջ չմտած
սարքա-վորումները)

Ընդարձա-կում

Նոր շինարա-րություն

Գործող հզորությունների պահպանում (հիմնանորոգում, ընթացիկ նորոգում)

Այլ

Ա

Բ

1

2

3

4

5

6

Ընդամենը,
 դրանից`

210

           

 շինմոնտաժային աշխատանքներ

210.1

           

 սարքավորանք, գործիք, գույք

210.2

           

ԲԱԺԻՆ 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

(փաստացի գներով` հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի)

Երևան քաղաքի/ մարզի
ծածկագիրը կամ անվանումը

ֆինանսա-վորման աղբյուրները

Տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչ (ՏԳՏԴ) բաժինն ըստ ՏԳՏԴ խմբավորում
2-ի

Հիմնական միջոցների գործա-րկումը

Շինարարություն

Անավարտ շինարարության ծավալները տարվա վերջի դրությամբ (ներառյալ նախորդ տարիներում մեկնարկածները)

ընդա-մենը

դրանից՝ շինմոնտաժային աշխատանքներ

1

2

3

4

5

6

7

Ընդամենը

           
             
             

ԲԱԺԻՆ 3.1 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

(փաստացի գներով` հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի)

Տնտեսական գործունեության
տեսակի
հատվածի/խմբի
ծածկագիրը և անվանումն ըստ
ՏԳՏԴ խմբավորում 2-ի

Տողի
ծածկա-գիրը

Հիմնական միջոցների գործարկումը

Շինարարություն

ընդամենը

դրանից՝ շինմոնտաժային աշխատանքներ

Ա

Բ

1

2

3

(C10) սննդամթերքի արտադրություն

310

     

(C11) խմիչքների արտադրություն

311

     

(C12) ծխախոտային արտադրատեսակների արտադրություն

312

     

(C13) մանածագործական արտադրատեսակների արտադրություն

313

     

(C14) հագուստի արտադրություն

314

     

(C15) կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրություն

315

     

(C16) փայտանյութի, փայտից և խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից

316

     

(C17) թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն

317

     

(C18) պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում

318

     

(C20) քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն

319

     

(C21) դեղագործական արտադրանքի արտադրություն

320

     

(C22) ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն

321

     

(C24) հիմնային մետաղների արտադրություն

322

     

(C25) պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորանքից

323

     

(C26) համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն

324

     

(C27) էլեկտրական սարքավորանքի արտադրություն

325

     

(C28) մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

326

     

(C29) ավտոմեքենաների արտադրություն

327

     

(C31) կահույքի արտադրություն

328

     

(D35.1) էլեկտրաէներգիայի արտադրություն

329

     

(D35.2) գազի արտադրություն

330

     

ԲԱԺԻՆ 4. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ, ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

ԲԱԺԻՆ 4.1 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

Երևան քաղաքի/ մարզի
ծածկագիրը կամ անվանումը

Ֆինանսա-վորման աղբյուրները

Շենքերի քանակը, հատ

Շենքերի ընդհանուր մակերեսը, քառակուսի մետր

Շենքերի բնակելի մակերեսը, քառակուսի մետր

Հաշվետու տարվա վերջում շինարարության ընթացքում գտնվող (չավարտված) բնակելի շենքերի նախագծային ընդհանուր մակերեսը, քառակուսի մետր

1

2

3

4

5

6

Ընդամենը

         
           
           

ԲԱԺԻՆ 4.2 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

Երևան քաղաքի/ մարզի
ծածկագիրը կամ անվանումը

Ֆինանսա-վորման աղբյուրները

Ցուցանիշի
անվանումը

Չափման միավորը

Ընդամենը, տեղ

Շենք/շինություն, քանակը, հատ

Ընդհանուր մակերեսը,
քառակուսի մետր

1

2

3

4

5

6

7

             
             
             

ԲԱԺԻՆ 4.3 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

Երևան քաղաքի/ մարզի
ծածկագիրը կամ անվանումը

Ֆինանսա-վորման աղբյուրները

Ցուցանիշի
անվանումը

Չափման միավորը

Ընդամենը, մահճակալ/ հաճախումներ

Շենք/շինություն քանակը, հատ

Ընդհանուր մակերեսը,
քառակուսի մետր

1

2

3

4

5

6

7

             
             
             

ԲԱԺԻՆ 4.4 ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

կմ  

Երևան քաղաքի / մարզի
ծածկագիրը կամ անվանումը

Ֆինանսա-վորման աղբյուրները

Ճանապարհների երկարությունը, ընդամենը (4+5+6)

Միջպետական նշանակության ավտո-ճանապարհներ

Հանրապետական նշանակության ավտո-ճանապարհներ

Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ

1

2

3

4

5

6

           
           
           

ԲԱԺԻՆ 4.5 ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

կմ  

Երևան քաղաքի /
մարզի ծածկագիրը կամ անվանումը

Ֆինանսավորման աղբյուրները

Երկաթուղային
 նոր գծեր

Երկաթուղային
երկրորդ գծեր

Երկաթուղիների
էլեկտրաֆիկացում

1

2

3

4

5

         
         
         

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր`

_____________________

 

___________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ լիազորված անձ)՝

_____________________

 

___________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

«_ _»____ ___ 20__թ.»:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2024 թվականի

ապրիլի 2-ի թիվ 23-Ն որոշման

 

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2020 թվականի

սեպտեմբերի 2-ի թիվ 21-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցապատող, ինչպես նաև շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, պետական մարմինները (որոնք ունեն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և (կամ) դրամաշնորհային միջոցների հաշվին շինարարություն իրականացնող վարկային ծրագրեր իրականացնող գրասենյակներ), տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք այդ մասին իրազեկվում են Վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հիմնական միջոցների գործարկման և շինարարության (այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքների) ցուցանիշները լրացվում են համապատասխանաբար Երևան քաղաքի կամ մարզի բաշխվածությամբ՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, կազմակերպության միջոցների, միջազգային վարկերի (Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի, Ասիական Զարգացման բանկի, Գերմանիայի զարգացման բանկի և այլ բանկերի վարկերի), մարդասիրական օգնության միջոցների («Հայաստան» համահայկական հիմնադրամի, Միավորված ազգերի կազմակերպության միջոցների, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված և այլ մարդասիրական օգնության միջոցների)):

6. Հիմնական միջոցների գործարկումը ներառում է.

1) ավարտված և հաշվետու տարում գործարկված (շահագործման հանձնված), շենքերի և կառույցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, խողովակաշարերի, կապի միջոցների, էլեկտրահաղորդման գծերի, լուսավորության, գյուղատնտեսական օբյեկտների, ոռոգման, չորացման համակարգերի, ջրանցքների և հիդրոտեխնիկական կառույցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և պահեստների, բնակելի շենքերի, գիտական հիմնարկների, մշակույթի օջախների, առողջապահական, վարչական շենքերի, օժանդակ շենքերի և շինությունների արժեքը (ներառյալ կառուցապատման տարածքի բարեկարգման ծախսերը և կառուցվող օբյեկտների վրա կատարված այլ ծախսեր),

2) գործարկված սարքավորանքների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ձեռք բերված գործիքների, գույքի արժեքը,

3) կառուցվող օբյեկտի պահպանման, տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության վրա կատարված ծախսերի արժեքը,

4) ճարտարապետաշինարարական նախագծման աշխատանքների արժեքը և այլ ծախսեր:

7. Հիմնական միջոցների գործարկումը չի ներառում.

1) շինարարական կազմակերպությունների վերադիր ծախսերի հաշվին շինարարության ընթացքում կառուցված ժամանակավոր շենքերի և կառույցների արժեքը,

2) իրերի արժեքը, անկախ գնից, որոնց ծառայության ժամկետը մեկ տարուց չի անցնում,

3) հատուկ հագուստի և կոշիկի ձեռք բերման ծախսերը, անկախ ծառայության ժամկետից,

4) երկրաբանահետախուզական, հողաշինարարական և ծառատնկման աշխատանքների վրա կատարված ծախսերը, որոնք կապված չեն օբյեկտների շինարարության հետ,

5) շենքերի, այլ հիմնական միջոցների ձեռք բերման վրա կատարված ծախսերը,

6) շինարարության համար հատկացված տարածքում քաղաքացիներին պատկանող կառույցների և ծառերի դիմաց փոխհատուցման ծախսերը,

7) վաճառքի ժամանակ հաշվարկված հարկերի գումարները,

8) շենքերի և շինությունների շահագործման համար կադրերի պատրաստման վրա կատարված ծախսերը` նախատեսված ամփոփ նախահաշիվներում,

9) շինարարության ժամանակավոր դադարեցման վրա կատարված ծախսերը և այլն:

8. Շինարարության մեջ ներառվում են հետևյալ տեսակի աշխատանքներն ու ծախսերը.

1) բոլոր տեսակի շինարարական աշխատանքները (կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ, բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն, հիմնանորոգում` շենքերի (շինությունների), կառույցների կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման կամ վերականգնման աշխատանքներ, ընթացիկ նորոգում` շենքերի (շինությունների), շենքերի քանդում, կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ, ճանապարհների և երկաթուղիների շինարարություն, կոմունալ կառույցների շինարարություն, քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարություն, շինարարական հրապարակի նախապատրաստում, էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ, շինարարության ավարտական փուլի աշխատանքներ, այլ մասնագիտացված շինարարական գործունեություն),

2) սարքավորանքների տեղադրման աշխատանքներ (սարքավորումների տեղադրում պահանջող և չպահանջող՝ նախատեսված շինարարության նախահաշիվներում),

3) սարքավորանքներ, գործիքներ և գույք՝ նախատեսված շինարարության նախահաշիվներում,

4) այլ աշխատանքներ և ծախսեր:

9. Շինմոնտաժային աշխատանքների թվին են դասվում.

1) մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման,

2) նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման,

3) վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման,

4) ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման,

5) շինարարական այլ աշխատանքները և ծախսերը (https://www.arlis.am/documentview.aspx?docid=98209):

10. Սարքավորանքների տեղադրման աշխատանքներն են.

1) տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային, պոմպային-կոմպրեսորային և այլ սարքավորանքների հավաքումը և շահագործման մշտական վայրում տեղադրումը,

2) կոնստրուկտիվ բաղադրատարրերով (էլեմենտներով) սարքավորման հետ կապված սպասարկման հարթակների, տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը,

3) ձմեռային պայմաններում սարքավորանքների տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախսերը,

4) սարքավորանքների տեղադրման հետ կապված այլ աշխատանքները և ծախսերը:

11. Սարքավորանքների, գործիքների, գույքի ձեռք բերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են.

1) շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային և այլ սարքավորանքների արժեքները,

2) լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների սարքավորանքների արժեքները,

3) շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորանքների արժեքները,

4) հաշվիչ տեխնիկայի, չափիչ և կարգավորիչ սարքերի, ավտոմատացման և կապի միջոցների, արտադրական գործիքների և տնտեսական գույքի, ինչպես նաև շինարարության նախահաշիվներով նախատեսված փոքրարժեք և արագամաշ առարկաների (գործիքներ, գույք, հագուստ) արժեքները,

5) սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար նախահաշիվներով նախատեսված սարքավորանքների, գործիքների, գույքի արժեքները (բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և այլն),

6) շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորանքների ձեռք բերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորանքների, մեքենաների և մեխանիզմների արժեքները (Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորանքների թվին են դասվում երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղերը (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորանքները, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և կոնտեյներային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորանքները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն: Շինարարության նախահաշիվներում չներառված են համարվում այն սարքավորանքները, մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մեջ:):

12. Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.

1) ճարտարապետաշինարարական նախագծումը (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որը իրականացվում է շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների հեղինակային հսկողությունը,

2) կառուցվող օբյեկտի անձնակազմի աշխատավարձի ծախսերը (ներառյալ տեխնիկական հսկողություն), շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման), ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձր լեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ),

3) հետախուզական հորատման աշխատանքները,

4) թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը,

5) հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքները) ծախսերը,

6) հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը,

7) պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից),

8) կառուցապատման տարածքի, ինչպես նաև բնակավայրերի բարեկարգման աշխատանքները,

9) շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը:

13. Շինարարության ծավալի մեջ չեն ներառվում.

1) հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը,

2) սարքավորանքների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման վրա կատարված ծախսերը (բացի ներդրումների հաշվին կատարվող ծախսերից),

3) հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը,

4) խոտանի և կատարված անորակ աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը, շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսերը:

14. Շինարարությունն ըստ տեսակների ներառում է՝ վերակառուցումը, տեխնիկական վերազինումը, ընդարձակումը, նոր շինարարությունը, գործող հզորությունների պահպանումը (հիմնանորոգումը և ընթացիկ նորոգումը) և այլն: Շինարարության դասակարգումն, ըստ համապատասխան տեսակների, կատարվում է համաձայն նախագծա-նախահաշվային փաստաթղթերում նշված շինարարության ձևի: Եթե գործող օբյեկտի ընդարձակման և վերակառուցման հետ միաժամանակ նախատեսվում է նաև տեխնիկական վերազինում, ապա ընդարձակման, վերակառուցման և տեխնիկական վերազինման տվյալները չեն գումարվում, այլ լրացվում են առանձին: Այն դեպքերում, երբ գործող օբյեկտի ընդարձակման հետ միաժամանակ նախատեսվում է գործող, ինչպես նաև հիմնական, օժանդակ և սպասարկող արտադրամասերի վերակառուցում, ապա ընդարձակման և վերակառուցման ցուցանիշները լրացվում են ըստ համապատասխան սյունակների (Բաժին 2.):

15. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության ծավալների տվյալները դասակարգվում են համաձայն Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը), ըստ ֆինանսավորման աղբյուրների և Երևան քաղաքի կամ մարզի բաշխվածությամբ (Բաժին 3.) (առցանց ներկայացման դեպքում ընտրել սյունակներ 1-3):

16. Բաժին 3.1-ում հիմնական միջոցների գործարկումը և շինարարության ծավալներն ըստ մշակող արդյունաբերության, էլեկտրաէներգիայի և գազի արտադրության՝ լրացվում են համաձայն Բաժին 3.-ի:

17. Բաժին 4.1-ում լրացվում է բնակելի շենքերի գործարկման ցուցանիշը (Երևան քաղաքի կամ մարզի բաշխվածությամբ, ըստ ֆինանսավորման աղբյուրների շահագործման հանձնված բնակելի շենքերի՝ քանակը, ընդհանուր և բնակելի մակերեսը (առցանց ներկայացման դեպքում ընտրել սյունակներ 1 և 2)):

18. Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:

19. Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը: Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լոգարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն): Ընդհանուր մակերեսի մեջ մտնում են ծածկած նախաբնակարանային հարթակների և պատշգամբների մակերեսները:

20. Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում շենքերի տարածքում կամ կից գտնվող բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված այլ օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, գրադարան և այլն) մակերեսները:

21. Բաժին 4.1-ի սյունակ 6-ում լրացվում է հաշվետու տարվա վերջում շինարարության ընթացքում գտնվող (չավարտված) բնակելի շենքերի նախագծային ընդհանուր մակերեսը:

22. Բաժին 4.2-ում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական և այլ ուսումնական հաստատությունների գործարկման ցուցանիշները (Երևան քաղաքի կամ մարզի բաշխվածությամբ, ըստ ֆինանսավորման աղբյուրների, տեղերը, շենքերի քանակը և մակերեսը (առցանց ներկայացման դեպքում ընտրել սյունակներ 1-3)):

23. Բաժին 4.3-ում լրացվում են առողջապահության ոլորտի օբյեկտների գործարկման ցուցանիշները (Երևան քաղաքի կամ մարզի բաշխվածությամբ, ըստ ֆինանսավորման աղբյուրների, գործարկված լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, հոսպիտալների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, պոլիկլինիկաների, դիսպանսերների, կանանց և մանկան կոնսուլտացիոն, բժշկական և ստոմոտոլոգիական հաստատությունների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների վերաբերյալ տվյալներ՝ մահճակալների քանակը, հաճախումները մեկ հերթափոխում, շենքերի քանակը և մակերեսը (առցանց ներկայացման դեպքում ընտրել սյունակներ 1-3)):

24. Բաժին 4.4-ում լրացվում են ճանապարհների գործարկման ցուցանիշները (Երևան քաղաքի կամ մարզի բաշխվածությամբ, ըստ ֆինանսավորման աղբյուրների, գործարկված՝ այդ թվում միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընդհանուր երկարությունը (առցանց (ներկայացման դեպքում ընտրել սյունակներ 1 և 2)):

25. Բաժին 4.5-ում լրացվում են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների գործարկման ցուցանիշները (Երևան քաղաքի կամ մարզի բաշխվածությամբ, ըստ ֆինանսավորման աղբյուրների, գործարկված երկաթուղային նոր գծերի, երկաթուղային երկրորդ գծերի և երկաթուղիների էլեկտրաֆիկացման երկարությունը (առցանց ներկայացման դեպքում ընտրել սյունակներ 1 և 2)):»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան