Գլխավոր տեղեկություն
Համար
N 992-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 992-Ա

«15» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Հ.63-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽԻ Հ.Հ.239, 240 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հասմիկ Շահբազյանի դիմումը՝ Ն.Չարբախի հ.հ.239 և 240 հասցեներում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 25.12.2020թ. հ.25122020-01-0140, 25.12.2020թ. հ.25122020-01-0204 /գաղտնաբառեր՝ PB6UPTFHLA2G, LIRXDATIVRS8/ վկայականները, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 06.09.2022թ. հ.ՄՇ/27653, 06.09.2022թ. հ.ՄՇ/27654, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 14.09.2022թ. հ.ԴԳ-6675 և 14.11.2020թ. հ.ԴԳ-6677, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 05.09.2022թ. հ.22-13/3121 և 05.09.2022թ. հ.22-13/3119, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 14.11.2022թ. հ.1453/22-11 գրությունները:

Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում են 12-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.63-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Ն.Չարբախի հ.հ.239 և 240 հասցեներում գտնվող, Հասմիկ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող 2000.0քմ և 1900.0քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները փոխադրվել են «բնակավայրերի» հողերի կատեգորիա:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.06.2023թ. հ.Ն/28138-23 և 06.06.2023թ. հ.Ն/28153-23 եզրակացությունները.

1. Երևան քաղաքի Ն.Չարբախի հ.հ.239 և 240 հասցեներում գտնվող, Հասմիկ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող 2000.0քմ և 1900.0քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հ.63-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

2. Հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվությունների /ճարտարապետահատակագծային առաջադրանքներ/:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի «ա.», «բ.» և «գ.» ենթակետերով սահմանված նախատեսվող գործունեությունները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.

2) շինարարության և շահագործման ընթացքում անհրաժեշտ է պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» հ.2-III-Ա2-2 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» հ.803 հրամանի պահանջները.

3) սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

 

Ներմուծեք նկարագրությունը_23356

 

Ներմուծեք նկարագրությունը_23357

 

Ներմուծեք նկարագրությունը_23358

 

Ներմուծեք նկարագրությունը_23359

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան