Գլխավոր տեղեկություն
Համար
N 1014-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1014-Ա

«15» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀԱՂԹԱՆԱԿ 18-ՐԴ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.15 ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԻՎ 4-3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Դեղոյանի դիմումը` Հաղթանակ 18-րդ փողոցի 4-րդ նրբանցքի հ.15 (տնամերձ) և Հաղթանակ թիվ 4-3 (վարելահող) հասցեներում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 02.08.1993թ. Ա000304 պետական ակտը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.04.2019թ. հ.1775 վկայագիրը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթների ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեներում գտնվող հողամասերի փաստացի մակերեսները կազմում են համապատասխանաբար` 400.0քմ, որքան ամրագրված է հողի սեփականության իրավունքի 02.08.1993թ. Ա000304 պետական ակտում և 4474.25քմ` հողի սեփականության իրավունքի 02.08.1993թ. Ա000304 պետական ակտում ամրագրված 4600.0քմ մակերեսի փոխարեն:

Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ և 12-րդ գոտիներում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կազմված հատակագիծ-սխեման և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.12.2023թ. հ. Դ-152411-23 և 19.02.2024թ. հ.Ն/9148-24 եզրակացությունները.

1. Սահմանել, որ Հաղթանակ 18-րդ փողոցի 4-րդ նրբանցքի հ.15 (տնամերձ) և Հաղթանակ թիվ 4-3 (վարելահող) հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են 400.0քմ և 4474.25քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան