ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1013-Ա |
«15» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն.ՉԱՐԲԱԽԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.54 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վալերի Մարությանի դիմումը՝ Ն.Չարբախի 12-րդ փողոցի հ.54 հասցեում գտնվող (տնամերձ) հողամասի սահմանները ճշտելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 07.06.2022թ. հ.Հ-5949, 03.07.2023թ. հ.Հ8264, 25.12.2023թ. հ.Հ.16612 գրությունները՝ կից փաստաթղթերով, 07.11.1994թ. Ն.Չարբախի գյուղխորհրդի գործադիր կոմիտեի նիստի արձանագրության հ.17 քաղվածքը, Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.1994թ. հ.38/8 որոշումը, հարևաններ Անահիտ Հարությունյանի և Անահիտ Սարգսյանի հավաստագրերը, ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Մարինե Սարգսյանի հ.6983 որոշումը, ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից հաստատված փաստաթղթերը, ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-13102022-01-0208 տեղեկանքը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի մակերեսը՝ ըստ փաստաթղթերի, կազմում է 360.0քմ, որն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում է ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 10-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.08.2023թ. հ.Դ-90130-23 եզրակացությունը և 14.08.2023թ. հ.Ն/41611-23, 28.09.2023թ. հ.Դ-115508-23, 27.10.2023թ. հ.Դ-127982-23, 05.02.2023թ. հ.Դ-4440-24 գրությունները.
1. Սահմանել, որ Ն.Չարբախի 12-րդ փողոցի հ.54 հասցեում գտնվող (տնամերձ) հողամասի 360.0քմ սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|