Գլխավոր տեղեկություն
Համար
N 1003-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 20.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1003-Ա

«15» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա և Էմմա Վարդանյանների, Հերմինե Պողոյանի լ/ա Անդրեաս Սրաբյանի դիմումը՝ Մյասնիկյան պողոտայի հ.29 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու, հատակագիծ թողարկելու մասին:

 Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.հ.1827, 1828, 1829 վկայագրերը, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.077390 վկայականը:

 Տեղագրական հանույթի ուսումնասիրությունից պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի հ.29 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 5026.05քմ՝ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.077390 վկայականում ամրագրված 5700.0քմ մակերեսի փոխարեն:

 ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշանների համաձայն՝ հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում է:

 Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 4-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-6304-24 եզրակացությունը.

 1. Սահմանել, որ Մյասնիկյան պողոտայի հ.29 հասցեում գտնվող, Ռուզաննա և Էմմա Վարդանյաններին, Հերմինե Պողոյանին պատկանող հողամասի սահմանները որոշվում են 5026.05քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մյասնիկյան պողոտայի հ.29 հասցեում գտնվող 5026.05քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:

 3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

 4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

 6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան