Գլխավոր տեղեկություն
Համար
N 447-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2001.05.02/13(145) 29.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2024 թվականի N 447-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1675-Լ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1957-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1675-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 2 հավելվածի՝

ա․ 17-րդ կետից հանել «2024 թվականի մարտի 20-ից հետո վճարման ցուցակ չի ձևավորվում:» նախադասությունը,

բ․ 23-րդ կետում «Եթե» բառից հետո հանել «մինչև 2024 թվականի մարտի 26-ը» բառերը, իսկ «մարտի 29-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով,

գ․ 26.1-ին կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը» բառերով,

դ․ 27-րդ կետում «մարտի 20-ը» բառերը փոխարինել «հունիսի 10-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման՝

ա․ վերնագրում, 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու» բառերով,

բ․ 5-րդ կետը «հյուրանոցներում» բառից առաջ լրացնել «պետական աջակցությամբ» բառերով, իսկ «մարտի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա․ վերնագրում «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու» բառերով,

բ. 1-ին կետը «հանդիսացող» բառից հետո լրացնել «և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող» բառերով,

գ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառու հանդիսացող անձանց:»,

դ. 2-րդ կետում «մարտ» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1․ Մինչև 18 տարեկան երեխան սույն միջոցառման շահառու է, եթե նրան դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում է միջոցառման շահառու։»,

զ․ 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք չունեցող շահառուի դեպքում, բացառությամբ սույն կետի 1.1-ին ենթակետի՝ 50000 դրամ.»,

է․ 4-րդ կետի 1.1-ին ենթակետից հանել «ժամանակավոր կացարանում բնակվելու համար» բառերը, իսկ «40000» թիվը փոխարինել «50000» թվով,

ը․ 4-րդ կետի 2-րդ ենթակետում «կոմունալ ծառայությունների դիմաց կատարվող վճարումների համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող շահառուի դեպքում» բառերով․

3) որոշման N 2 հավելվածի՝

ա․ վերնագրում «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու» բառերով,

բ. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության միջոցառում) շրջանակում միանվագ դրամական» բառերը փոխարինել «սույն որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման շրջանակում» բառերով,

գ. 2-րդ կետը «բնակվող» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառու հանդիսացող» բառերով,

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մեկանգամյա դիմում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Դրա համար շահառուն ծառայության socservice.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն ներկայացնում՝

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

2) իր կամ իր խնամակալության տակ գտնվող մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ անչափահաս շահառու) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) և

ա. եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով անձանց աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի՝ անչափահաս շահառուի ծնողը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, եթե դիմումը չի ներկայացրել խնամակալը կամ հոգաբարձուն,

բ. անչափահաս շահառուի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հոգաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված և կնքված փաստաթուղթ՝ որոշում, արձանագրություն և այլն) և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները, եթե անչափահաս շահառուի դիմումը ներկայացրել է խնամակալը կամ հոգաբարձուն.

3) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

4) իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում վճարային քարտ չունենալու կամ վճարային քարտի փոփոխության դեպքում.

5) փաստացի բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության մարզեր (ընտրում է ցանկից).

6) փաստացի բնակության վայրի հասցեն։»,

ե. 8-րդ կետի 3-րդ ենթակետում «միանվագ դրամական աջակցության միջոցառման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության միջոցառում)» բառերով, իսկ «ցուցակում» բառը փոխարինել «կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում» բառերով,

զ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տվյալներն առկա են միանվագ դրամական աջակցության միջոցառման շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում, սակայն ժամանակավոր բնակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառու։»,

է. 12-րդ կետի 1-ին ենթակետում «տվյալները չեն ներառվում հաշվառված շահառուների ցուցակ» բառերը փոխարինել «մասով դիմումը մերժվում է» բառերով,

ը․ 12-րդ կետի 2-րդ ենթակետում «տվյալները չի ներառվում հաշվառված շահառուների ցուցակ» բառերը փոխարինել «մասով դիմումը մերժվում է» բառերով,

թ․ 17-րդ կետը «բնակվող անձ» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառու» բառերով,

ժ. 18-րդ կետից հանել «վերջին» բառը,

ժա. 19-րդ կետում «Վերջին սահմանահատման» բառերը փոխարինել «Սահմանահատման» բառով,

ժբ. 20-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

ժգ․ 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Դիմումը մերժվելու դեպքում՝ ներկայացվում է նոր դիմում, իսկ եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց դեպքում՝ սկսած 2023 թվականի հոկտեմբեր ամսվանից, բացառությամբ սույն կարգի 21.1-ին կետով սահմանված դեպքի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու չհանդիսացող անձանց դեպքում՝ սկսած 2024 թվականի ապրիլ ամսվանից, բացառությամբ սույն կարգի 21.1-ին կետով սահմանված դեպքի։»,

ժդ. 22-րդ կետի 1-ին ենթակետը «շահառուին» բառից հետո լրացնել «և նրա ընտանիքի անդամներին (ամուսին, անչափահաս երեխա)» բառերով,

ժե․ 23-րդ կետը «եղանակով՝» բառից հետո լրացնել «սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով ներկայացված քարտային հաշվին փոխանցելու միջոցով, իսկ դրա բացակայության դեպքում՝» բառերով,

ժզ. 27-րդ կետում «հունիսի 15-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ը» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1957-Լ որոշման՝

1) N 2 հավելվածի

ա․ 4-րդ կետում «մարտի» բառը փոխարինել «մայիսի» բառով,

բ․ 17-րդ կետում «մայիսի» բառը փոխարինել «հուլիսի» բառով։

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2024 թվականի ապրիլի 15-ը՝

1) ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փոփոխությունների և լրացումների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) ապահովման մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով․

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման և համակարգի մշակման ու ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան