Գլխավոր տեղեկություն
Համար
N 1324-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2021 թվականի N 1324-Ն

 

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 293.1-ին հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.

2) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


13.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման

 

Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 293.1-ին հոդվածի 2-րդ մասի` օրինապահ հարկ վճարողին հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից, մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ` դիտարկվող ժամանակահատված) իրականացված փաստացի գործունեության արդյունքների համար, հետևյալ չափանիշներին միաժամանակ բավարարելու դեպքում՝

1) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ և դիտարկվող ժամանակահատվածի բոլոր օրերին հարկ վճարողը հանդիսացել է ավելացված արժեքի հարկ վճարող.

2) հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է 0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա.

3) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող), Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գծով հարկ վճարողի մոտ ժամկետանց պարտավորությունների (հարկի, տուրքի, վճարի, տույժի, տուգանքի, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարների) բացակայություն.

4) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկ վճարողը պետք է ներկայացրած լինի դիտարկվող ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար նախատեսված բոլոր հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ներկայացման ժամկետը լրացել է.

5) դիտարկվող ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սահմանված կարգով և ժամկետներում հարկ վճարողի կողմից վճարված լինեն բոլոր հարկերը, տուրքերը և (կամ) վճարները (այդ թվում` կանխավճարները).

6) դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում օրենսգրքի 412-րդ կամ 416-րդ հոդվածների պահանջներից որևէ մեկով մեկից ավելի անգամ խախտման բացակայություն.

7) դիտարկվող ժամանակահատվածի սկզբից և մինչև դիմումը ներկայացնելու օրը հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի (պաշտոնատար անձի) նկատմամբ արձանագրած իրավախախտումների բացակայություն (այդ թվում, երբ արձանագրված իրավախախտումը վերաբերում է դիտարկվող ժամանակահատվածից տարբերվող ժամանակահատվածին)։ Սույն չափանիշի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից հաշվարկների (հայտարարագրերի, այդ թվում` ճշտված) ներկայացումը և (կամ) ընդունված վարչական ակտերով (այդ թվում՝ ստուգման ակտերով կամ ուսումնասիրության արձանագրություններով) արձանագրված իրավախախտումները` անկախ այդ վարչական ակտերի անբողոքարկելի համարվելու համար օրենքով սահմանված ժամկետներից կամ այդ ակտերի բողոքարկված լինելու հանգամանքից.

8) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային կամ մաքսային մարմինների կողմից հարուցված և չավարտված վարչական (այդ թվում՝ ստուգման կամ արտագնա ուսումնասիրության) վարույթների բացակայություն.

9) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի առնչությամբ կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթի բացակայություն.

10) դիմումում լրացված գործունեության ոլորտի (ոլորտների) համապատասխանում հարկ վճարողի կողմից իրականացվող փաստացի գործունեությանը։

(1-ին կետը փոփ., խմբ., լրաց. 01.02.24 N 161-Ն)

1.1. Դիտարկվող ժամանակահատվածի սկզբից մինչև դիմումը ներկայացնելու օրը հարկ վճարողի վերակազմակերպված լինելու դեպքում սույն կարգի 1-ին կետով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև իրավանախորդ կազմակերպությունների գործունեության արդյունքները։

(1.1-ին կետը լրաց. 01.02.24 N 161-Ն)

1.2. Սույն կարգի 1-ին կետի 3-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի՝ փոխկապակցված համարվելու կամ փոխկապակցված ճանաչվելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում հարկ վճարողի և վերջինիս հետ փոխկապակցված բոլոր հարկ վճարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները։

(1.2-րդ կետը լրաց. 01.02.24 N 161-Ն)

2. Սույն կարգի 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված չափանիշները համարվում են բավարարված, եթե համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը և (կամ) նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,05 %-ը, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամը։

(2-րդ կետը փոփ. 01.02.24 N 161-Ն)

3. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հարկ վճարողներին, որոնք բավարարում են «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 289-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պայմաններին, և առկա չեն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 434-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դիմումի ուսումնասիրությունը մերժելու հիմքերը, տրամադրվում է հավաստագիր համաձայն հավելված 2-ի ձև 3-ի՝ բացառապես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար, եթե հարկ վճարողի սույն կարգի 2-րդ կետով սահմանված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,8%-ը։

(3-րդ կետը լրաց. 31.08.23 N 1452-Ն, խմբ. 01.02.24 N 161-Ն)

(հավելվածը լրաց. 31.08.23 N 1452-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.02.24 N 161-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


13.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը դիտարկվող ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից իրականացված փաստացի գործունեության իրավաչափության վերաբերյալ՝ հարկային մարմնի պաշտոնական հավաստումն է։

3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածով հաստատված օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշների հիման վրա:

4. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն հավելվածի N 1 ձևի։

5. Հարկային մարմինը հարկ վճարողի դիմումի հիման վրա 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է վերջինիս համապատասխանությունը սույն որոշման պահանջներին, որոնց բավարարելու դեպքում հարկ վճարողին տրամադրում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր՝ համաձայն սույն հավելվածի ձև N 2-ի, իսկ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հարկ վճարողին՝ համաձայն սույն հավելվածի ձև N 3-ի, կամ հայտնաբերված անճշտությունների (անհամապատասխանությունների) մասին հարկային մարմնի գրությամբ համապատասխան հիմնավորումներով տեղեկացնում է հարկ վճարողին՝ նշելով մերժման պատճառները: Հարկ վճարողը գրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել առարկություններ՝ նշված հիմնավորումների վերաբերյալ: Հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները հիմնավոր համարվելու դեպքում տրամադրվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ հիմնավոր չհամարվելու դեպքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը հարկային մարմնի կողմից մերժվում է՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 01.02.24 N 161-Ն)

6. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը հարկ վճարողի ցանկությամբ տրամադրվում է նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։

7. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկերը հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

(7-րդ կետը փոփ. 01.02.24 N 161-Ն)

8. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:

9) Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ընթացքում հարկ վճարողը սույն հավելվածի N 2 ձևի նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել գործող հավաստագրի ժամկետի 12-րդ ամսվա 1-ից, իսկ սույն հավելվածի N 3 ձևի նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել հավաստագրի տրման օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Նշված ժամկետներից շուտ ներկայացված դիմումները մերժվում են։

(9-րդ կետը խմբ. 01.02.24 N 161-Ն)

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1.

Հարկ վճարողի հաշվառման համարը

 

2.

Հարկ վճարողի անվանումը (անունը, ազգանունը)

 

3․

Նախընտրած օտար լեզվով հարկ վճարողի

անվանումը*

Անգլերեն

Ռուսերեն

   

4.

Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

5․

Հարկ վճարողի հեռախոսահամարը

 

6․

Հարկ վճարողի էլեկտրոնային փոստի հասցեն

 

7․

Հավաստագրի ստացման եղանակը

Փոստ

Առձեռն

Էլ․ եղանակով

     

7.1.

ԼՏՕ ռեեստրում գրանցվելու համար մաքսային մարմին ներկայացված դիմումի ամսաթիվ կամ

օր

ամիս

տարի

     

7․2.

գործող ԼՏՕ վկայականի համար

 

8. Հարկ վճարողի գործունեության իրականացման հիմնական (20%-ից բարձր) ոլորտ(ներ)ը

 

Գործունեության տեսակը՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների ՀՀ դասակարգչի

Գործունեության ոլորտը

Տեսակարար կշիռը, (%)

բաժին

հատված

խումբ

դաս

ենթադաս

   
               

 

9. ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն իրավանախորդ հանդիսացող կամ փոխկապակցված ճանաչված հարկ վճարողները.

Հ/Հ

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

Հարկ վճարողի անվանում

(անուն ազգանուն) և իրավական տեսակ

Իրավանախորդության, փոխկապակցվածության

Հիմք

Ամսաթիվ

1

       
         

 

Սույնով հավաստում եմ, որ դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարից մինչ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա ընթացքում փաստացի գործունեության արդյունքներով իրավախախտումներ թույլ չեմ տվել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ պարտավորություններ չունեմ, հարկային մարմին ներկայացրած տվյալները ճշգրիտ են և ամբողջական, ուստի խնդրում եմ տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր և այն հրապարակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում:

 

*լրացվում է ցանկության դեպքում լեզուներից որևէ մեկը

(ձևը լրաց. 01.02.24 N 161-Ն)

 

Ձև N 2

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎ

 

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_21390

 

TAX COMPLIANCE CERTIFICATE

 

FORM

Ներմուծեք նկարագրությունը_21391

 

ФОРМА СЕРТИФИКАТA ЗАКОНОПОСЛУШНОГО НАЛОГОПЛАТЕЛЬЩИКА

Ներմուծեք նկարագրությունը_21392

Ձև N 3

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ

Ներմուծեք նկարագրությունը_23291

(ձևը լրաց. 01.02.24 N 161-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 01.02.24 N 161-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


13.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2021 թվական: