Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.03.2024-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 180-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 399-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 8-ի «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում» ծրագրի մասին» N 399-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «577,190,678,43» թիվը փոխարինել «1,202,440,885,37» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02596346) 2023 թվականի հունվարի 27-ին կնքված՝ N 202301/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 597,225,165.29 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 8-ի «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում» ծրագրի մասին» N 399-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(2-րդ կետը փոփ. 26.03.24 N 207-Ա)
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
Երևան |
|
07.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 180-Ա որոշման |
|
«Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 399-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում, որով կիրականացվի համայնքի շուրջ 120 երեխայի կրթումն և դաստիարակումը բարեկարգ և լուսավոր պայմաններում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«ՋիԷյՋէմ» բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ՋիԷյՋէմ-Արմենիա» զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, քաղ. Երևան, Հայաստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայր,
բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,202,440,885,37 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մայիս 23-ից մինչև 2024 թվականի մայիսի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 577,190,678,43 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիս 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում:
2. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզին կից առանձնացված մասնաշենքի՝ դահլիճի կառուցում՝ 625,250,206,94 դրամ արժողությամբ, այդ թվում՝ մանկապարտեզի և դահլիճի շինությունների համալիր-ավարտական հարդարման աշխատանքների և ինժեներական համակարգերի, դուռ-լուսամուտների և վիտրաժների տեղադրում, հենապատի կառուցում, ընդհանուր տարածքի բարեկարգում և այլն: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 577,190,678,43 դրամ:
2. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզին կից առանձնացված մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 625,250,206,94 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնք |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: | |
»: |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
|
07.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |