Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2024-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 207-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 399-Ա ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 180-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 399-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 8-ի «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում» ծրագրի մասին» N 399-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «1,202,440,885,37» թիվը փոխարինել «1,266,589,390.77» թվով.
2) 2-րդ կետում «577,190,678,43» թիվը փոխարինել «627,391,068.66» թվով.
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 8-ի N 399-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և նույն որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 180-Ա որոշման 2-րդ կետում «625,250,206.94» թիվը փոխարինել «597,225,165.29» թվով:
3. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 8-ի N 399-Ա որոշման իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02596346) 2024 թվականի փետրվարի 16-ին կնքված N 202402/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 38,453,156.82 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00518325) 2024 թվականի փետրվարի 19-ին կնքված N 19.02-24/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղային համալիրի խաղասարքերի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 3,520,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
Երևան |
|
26.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 207-Ա որոշման |
|
«Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 399-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
|
1. |
Ծրագրի նպատակը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում, որով կիրականացվեն համայնքի շուրջ 120 երեխայի կրթումն ու դաստիարակումը՝ բարեկարգ և լուսավոր պայմաններում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
ՋիԷյՋէմ բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212) |
4. |
Ծրագիրը կատարողը |
ՋիԷյՋէմ-Արմենիա զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, Երևան, Հայաստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայր, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,266,589,390.77 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Վայոց ձորի մարզի Արենի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մայիսի 23-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 627,391,068.66 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 23-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
2) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզին կից առանձնացված մասնաշենքի՝ դահլիճի կառուցում՝ 597,225,165.29 դրամ արժողությամբ, այդ թվում՝ մանկապարտեզի և դահլիճի շինությունների համալիր-ավարտական հարդարման աշխատանքների և ինժեներական համակարգերի, դուռ-լուսամուտների և վիտրաժների տեղադրում, հենապատի կառուցում, ընդհանուր տարածքի բարեկարգում և այլն: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
3) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի շինարարական և մոնտաժային լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում հակահրդեհային-ազդանշանային համակարգի տեղադրում, մոնտաժում՝ 38,453,156.82 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 16-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը:
4) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի խաղահրապարակի համար մանկական համալիրի, պտուտակի մատակարարում և տեղադրում՝ 3,520,000 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 8-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 627,391,068.66 դրամ:
2) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզին կից առանձնացված մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 597,225,165.29 դրամ:
3) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի հակահրդեհային- ազդանշանային համակարգի իրականացում՝ 38,453,156.82 դրամ արժողությամբ:
4) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի խաղահրապարակի համար մանկական համալիրի, պտուտակի մատակարարում և տեղադրում՝ 3,520,000 դրամ արժողությամբ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնք |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: | |
»: |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
|
26.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |