Basic information
Number
թիվ 332
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.12.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
25.12.2001
Ratification date
25.12.2001
Effective date
25.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 դեկտեմբերի 2001 թվականի

թիվ 332

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 293 ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՈՐՈՇ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42.1 հոդվածը, քննարկելով Հայաստանի Հանրապետության որոշ բանկերի դիմումը զարգացման ռազմավարական ծրագրերի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2002-2004 թթ. զարգացման ռազմավարական ծրագրերի ներկայացման մասին» թիվ 293 որոշմամբ սահմանված ռազմավարական ծրագրերի ներկայացման ժամկետը ստորև ներկայացված բանկերի համար երկարաձգել մինչև 2002 թվականի հունվարի 10-ը.

 «Հայագրոբանկ» ԲԲԸ, «Միջազգային Ինվեստիցիոն Բանկ» ՓԲԸ, «Հայինվեստբանկ» ՓԲԸ, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ, «Յունիբանկ» ՓԲԸ:

 2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի վրա:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation