Գլխավոր տեղեկություն
Համար
N 275-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 275-Ա

 

«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ավստրալիայի «Արմինյան քրիշչըն միշըն ինքորփորեյթիդ» մարդասիրական հիմնադրամի կողմից՝ որպես աջակցություն «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (784 տեղ, 9,879.79 կգ ընդհանուր քաշով, 315,129 ավստրալիական դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 16,314.50 ավստրալիական դոլար և 1,100 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Հյուսիսային» մաքսատուն-վարչությունում) ներմուծման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 275-Ա որոշման

 

«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

 

NN

ը/կ

Ապրանքի անվանումը

Չափի միավորը

Տեղը

Արժեքը (AUD)

1.

Գործված ծածկոց

արկղ

319

38,280

2.

Հագուստ

արկղ

230

171,533

3.

Անկողնային պարագաներ (վերմակ, սավան, ծածկոց, բարձի երես, սրբիչ)

արկղ

57

10,698

4.

Կտորեղեն (տարաչափ)

արկղ

34

3,493

5.

Գործելու թել

արկղ

4

1,025

6.

Կոշիկ (տղամարդու, կնոջ, մանկական)

արկղ

33

13,616

7.

Պայուսակ (կանացի, դպրոցական, կտորե)

արկղ

2

1,329

8.

Խաղալիք (խառը)

արկղ

15

2,591

9.

Գրենական պիտույքներ

արկղ

19

13,738

10.

Խոհանոցային պարագաներ (կաթսա, բաժակ, ափսե, դանակ, պատառաքաղ)

արկղ

12

3,301

11.

Խոհանոցային պարագաներ՝ մեկանգամյա օգտագործման

արկղ

5

1,870

12.

Հիգիենայի պարագաներ (տակդիր՝ կնոջ, մանկական, օճառ, ատամի խոզանակ)

արկղ

28

51,593

13.

Էլեկտրական դաշնամուր

հատ

1

140

14.

Հեծանիվ

հատ

1

200

15.

Անձրևանոց

հատ

1

32

16.

Պիկնիկի գորգ

հատ

3

450

17.

Ներքնակ

հատ

4

750

18.

Կահույք (մահճակալ, աթոռ)

արկղ

13

280

19.

Քայլակ

հատ

3

210

Ներմուծվող բեռի պարունակությունն ամբողջությամբ նոր է:

 

Ընդամենը՝

 

 

784

 

 

315,129

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

17.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան