Գլխավոր տեղեկություն
Համար
N 436-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2024 թվականի N 436-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ԴԻԼԻՋԱՆԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 64-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով, 9-րդ և 24-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» (պետական գրանցման համարը՝ 21.210.00449) և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» (պետական գրանցման համարը՝ 21.210.00482) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.

2) «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր.

3) «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

ա. ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը,

բ. արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի բարելավման ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը,

գ. ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,

դ. բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը,

ե. սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը,

զ. ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

3. «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում կամ սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

4. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված միաձուլվող կազմակերպությունների գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագրերը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը և «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության և վերջինիս կանոնադրության պետական գրանցումները՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.

3) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների՝ միջին մասնագիտական և նախնական մասնագիտական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

7. Սահմանել, որ «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական 70 հասցեում գտնվող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է 5 տարի ժամկետով:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2012 թվականի մայիսի 11-ին կնքված N 41/0012 և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N 143/0013 անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր): Համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

9. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 6-րդ կետի աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Դիլիջան, Ուսանողական 74 հասցեում գտնվող ուսումնական շենքի պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ առաջարկություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


28.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ