Գլխավոր տեղեկություն
Համար
N 838-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 838-Ա

«01» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.67/21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռոման Հայրապետյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի հ.67/21 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26072023-01-0272 վկայական) 66.0քմ մակերեսով հողամասից հրաժարվելու մասին:

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի, 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 101-րդ հոդվածի դրույթներով.

1. Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի հ.67/21 հասցեում՝ 66.0քմ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26072023-01-0272 վկայական) մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Երևան համայնքի սեփականությունը՝ սեփականատիրոջ կողմից նշված հողամասից կամովին հրաժարվելու հիմքով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Ռոբերտ Մարտիրոսյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու նպատակով:

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան