ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 1995 թվականի N 35
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
1. (կետն ուժը կորցրել է 04.12.96 N 650)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների թվաքանակը` 260 միավոր:
3. (կետն ուժը կորցրել է 04.12.96 N 650)
4. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման 1-ին, 2, 3, 4, 8, 9, 10 և 11-րդ կետերը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում սոցիալական քաղաքականության վարչություն ստեղծելու մասին» N 21 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 33 որոշման 1-ին և 2-րդ կետերը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման մասին» N 360 որոշման 2, 3 և 4-րդ կետերը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 20-ի «ՀՀ կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի N 33 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 356 որոշումը.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակի հաստատման մասին» N 368 որոշման N 1 հավելվածի աղյուսակի առաջին տողը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հավելված |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 04.12.96 N 650)