Գլխավոր տեղեկություն
Համար
N 983-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 15.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 983-Ա

«14» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N45-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածում նշված անձանց, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2024 թվականի ավարտը տրամադրվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2025 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2024թ. դեկտեմբերի 20-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

14.03.2024 թ.

հ. 983-Ա որոշման

 

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

 

N

Հաշմանդամի անունը և ազգանունը

Հաշմանդամի նույնականացման տվյալը

Փոխադրող մեքենայի համարանիշը

Փոխադրող անձը

Արտոնության տրամադրման ժամկետը

1

Վլադիմիր Բագիյան

Անձնագիր

AL 0224956

 34 UQ 541

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2024թ.

2

Ռոման Շաբոյան

Նույնականացման

քարտ 014441224

 73 RG 777

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2024թ.

3

Սրբուհի Մարգարյան

Անձնագիր

AU 0502322

12 FG 012

Արսեն Մարգարյան

31.12.2024թ.

4

Ժորիկ Պողոսյան

Ծննդյան վկ.

ԱԲ 285733

07 GP 011

Գագիկ Պողոսյան

31.12.2024թ.

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`

Տ. Ավինյան