ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» մարտի 2024 թ. N 21-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի «Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 139-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ (15) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆՈՒՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՓԻԼՈՅԱՆ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՍԱՏՐՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
Ա․ ՄԱԹՈՍՅԱՆ |
2024 թ. մարտի 14 ք. Սպիտակ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|