Գլխավոր տեղեկություն
Համար
N 353-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 353-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 28-ի «Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին» N 1408-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) N 1 հավելվածում՝

ա. 13-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով,

բ. հանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 353-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1408-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Է. Հակոբյան   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լ. Նանուշյան   - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մանթաշյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ
Վ. Կոստանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռ. Գևորգյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Քոչարյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Դ. Համբարյան   - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Մեյմարյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ
Գ. Վանոյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պետ

Կ. Թամազյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Գ. Առաքելյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ
Դ. Գրիգորյան   - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Կ. Նազարյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ս. Հակոբյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի
առաջին տեղակալ
Ս. Փայասլյան   - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Սարգսյան   - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի
տեղակալ
Լ. Հովհաննիսյան   - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան   - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Գ. Գալյան   - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով
տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան   - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական
ընկերության գործադիր տնօրենի տեղակալ - ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Ավետիսյան   - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր
մենեջեր (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան