Basic information
Number
թիվ 297
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.11.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
06.11.2001
Ratification date
06.11.2001
Effective date
06.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 նոյեմբերի 2001 թվականի

թիվ 297


Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐՈՇ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով և 20-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2001 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 504 հրամանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներքոհիշյալ կազմակերպությունների համար բացել բանկային հաշիվներ`

 ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը).

 բ) «Հայաստան» համահայկական հիմնադրամ (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը).

 գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արհմիություն.

 դ) «Հանթսման» հիմնադրամ (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը).

 ե) Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը):

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշման ընդունման պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների հետ կնքել հաշվի սպասարկման պայմանագրեր:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: