Գլխավոր տեղեկություն
Համար
N 385-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2024 թվականի N 385-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 1-ին ենթակետը «քաղաքացիության ծառայություն» բառերից հետո լրացնել «, որը հանդիսանում է քաղաքացիություն ձեռք բերելու կամ դադարեցնելու գործերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին» բառերով,

բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «զավակ» բառից հետո լրացնել «կամ ծնող» բառերով, իսկ «13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը հավաստող փաստաթուղթը՝ լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում» բառերով,

գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետի 1-ին նախադասությունում «կամ նրա Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու և 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում դիմելու» բառերը փոխարինել «և օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու» բառերով, իսկ 2-րդ նախադասությունում «կամ դիմումատուի Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթեր» բառերը փոխարինել «, ինչպես նաև վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հավաստող փաստաթղթեր՝ լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում» բառերով,

դ. 8-րդ կետում և որոշման ամբողջ տեքստում «Ոստիկանությունը» բառը փոխարինել «ծառայությունը» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,

ե. 16-րդ, 35-րդ և 50-րդ կետերում «ծառայության պետի» բառերը փոխարինել «ծառայության իրավասու ստորաբաժանման պետի» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի՝

ա. 1-ին կետի 7-րդ ենթակետը «և զավակի» բառերից հետո լրացնել «կամ ծնողի» բառերով,

բ. 3-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3․1-ին ենթակետով՝

«3.1) ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում».

3) N 1 ձևով հաստատված դիմում-հարցաթերթի 7-րդ կետի 4-րդ պարբերությունը «զավակ» բառից հետո լրացնել «կամ ծնող» բառերով, իսկ 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ծնողներս (կամ նրանցից մեկը) նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

19.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան