ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2024 թ. |
N 89-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետի 10.1-ին ենթակետից հետո լրացնել նոր 10.2-րդ և 10.3-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.2) Երևանի վարչական տարածքում 5-ից մինչև 12-րդ գոտիների 301-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական վճարի չափի 80 տոկոսի չափով, եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ դիմումի տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ.
10.3) Երևանի վարչական տարածքում 5-ից մինչև 12-րդ գոտիների 500-ից մինչև 1000 քառակուսի մետրը ներառյալ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական վճարի չափի 50 տոկոսի չափով, եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ դիմումի տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մարտի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|