Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 263-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀԱՅԱՍՏԱՆ) ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.06.23 N 370-Ա)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան) հիմնադրամի կողմից իրականացվող՝ 35,700,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.06.23 N 370-Ա, 12.02.24 N 110-Ա)
2. Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան) հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
(2-րդ կետը փոփ. 01.06.23 N 370-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 263-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»
1․ |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ հիմնադրամը (Հայաստան) արժանացել է դրամաշնորհի, համաձայն որի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի վերազինման համար ձեռք են բերվելու թանգարանային նմուշների վերականգնման և պահպանման նոր սարքավորումներ, որոնք նվիրաբերվելու են Հայաստանյայց Առաքելական Սբ․ Եկեղեցուն։ |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3․ |
Բարեգործը |
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) հիմնադրամ (Հայաստան) (ՀՀ, քաղ․ Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02636688) |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Էջմիածին բնագավառը՝ մշակույթ |
6․ |
Ծրագրի բյուջեն |
35,700,000 դրամ |
7․ |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանյայց Առաքելական Սբ․ Եկեղեցի, (ՀՀ. քաղ. Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04703401) |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի ապրիլի 20-ից մինչև 2025 թվականի մարտի 29-ը |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Դրամաշնորհի շրջանակներում՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի վերազինման նպատակով, իրականացվելու են ստորև նշված միջոցառումները՝ 1. Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում Հայաստանի տարածքում։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,704,584 դրամի չափով: 2․ Անհրաժեշտ սարքավորումների ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ 33,345,416 դրամի չափով: 3․ Ծրագրի իրականացման աուդիտորական ծառայություններ։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում՝ 650,000 դրամի չափով։ |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ Սարքավորումների ձեռքբերում՝ 1,704,584 դրամ՝ առանց ԱԱՀ։ 2․ Սարքավորումների ներմուծում՝ 33,345,416 դրամ՝ առանց ԱԱՀ: 3․ Ծրագրի իրականացման աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 650,000 դրամ՝ առանց ԱԱՀ։ |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսվում են աուդիտորական ծառայություններ՝ ծրագրի իրականացման հետ կապված։ |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
Չի նախատեսվում: |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
(հավելվածը փոփ. 21.12.23 N 901-Ա, խմբ. 12.02.24 N 110-Ա, փոփ. 18.03.24 N 183-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
10.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |