ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀO-232 oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ կետում «պետք է ունենա» բառերը փոխարինել «կարող է ունենալ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, օրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8. Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծվող Ընկերության ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են փոխարկման արդյունքում տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 50-ից ավելի տոկոսին տիրապետող բաժնետերեր:
Վերակազմակերպման (միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) արդյունքում ստեղծված Ընկերության հիմնադիր ժողովում սույն հոդվածի 3-րդ կետի «բ» և «ը» ենթակետերով սահմանված որոշումները կարող են չընդունվել:
Սույն հոդվածի 3-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների 3/4-ով:»:
Հոդված 4. Օրենքի 19-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածների 3-րդ կետերում «12-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «12-րդ հոդվածում» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ 2009 թ. հունվարի 21 Երևան ՀՕ-40-Ն
Ս. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|