Basic information
Number
թիվ 294
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.11.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
06.11.2001
Ratification date
06.11.2001
Effective date
06.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 նոյեմբերի 2001 թվականի

թիվ 294

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի դրույթները հակասում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումն իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը գործում է այնքանով, որքանով չի հակասում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

 3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին և իրավաբանական վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը` համապատասխանեցված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: