Գլխավոր տեղեկություն
Համար
N 286-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2024-01.01.2025)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2024
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 փետրվարի 2024 թվականի N 286-Ն

 

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է սույն որոշման 4-րդ կետի համաձայն)

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի 2.10-րդ կետով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N 14 հավելվածով հաստատված՝ թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառել «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգ` քվոտա սահմանելու միջոցով, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող այն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) նկատմամբ, որոնց վերամշակման արդյունք են հանդիսանում ոսկերչական արտադրատեսակները, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակները, այլ արտադրատեսակները և դրանց մասերը՝ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից ծածկագրեր)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) երրորդ երկրներ արտահանումը թույլատրվում է N 1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում:

3. Հաստատել՝

1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման լիցենզավորման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի.

2) թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

3) թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 29-ի N 286-Ն որոշման

 

ՔՎՈՏԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՅՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՍԿՅԱ ԵՎ ԱՐԾԱԹՅԱ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԸ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ԻՑ, 9608 10 990 0-ԻՑ ԵՎ 9608 30 000 0-ԻՑ ԾԱԾԿԱԳՐԵՐ)

 

Ապրանքի անվանումը

Քվոտա (կգ)

Թանկարժեք մետաղներ կամ թանկարժեք

մետաղներով պատված մետաղներ (ԵԱՏՄ

ԱՏԳ ԱԱ 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր)

1200

Արծաթ՝ չմշակած տեսքով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ապրանքային դիրք 7106-ից)

5000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 29-ի N 286-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր), որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական արտադրատեսակները, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակները, այլ արտադրատեսակները և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից ծածկագրեր), արտահանման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) թույլատրելի ծավալի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև բաշխման հետ կապված հարաբերությունները (* միայն թանկարժեք մետաղներից կամ գլանված թանկարժեք մետաղներից, ** միայն թանկարժեք քարերով ներդիրներ ունեցող կամ թանկարժեք քարերով ներդիրներ չունեցող թանկարժեք մետաղներից):

2. Սույն ընթացակարգով սահմանված հարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N 14 հավելվածով հաստատված թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան:

 

2․ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) թանկարժեք մետաղներ` թանկարժեք մետաղներից պատրաստված իր չհանդիսացող ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում)` ցանկացած տեսքով և վիճակում (բնակտոր, զտարկված, ձուլակտոր, հումք, համաձուլվածք, նախապատրաստվածքներ, կիսաֆաբրիկատ, քիմիական միացություն, մետաղադրամ, ջարդոն, թափոն և այլն).

2) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորվող ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման իրավունք է տալիս.

3) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորվող առանձին տեսակի ապրանք արտահանելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

4) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող թանկարժեք մետաղներ կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղներ.

5) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

6) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից.

7) ընթացակարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N 14 հավելվածի իմաստներով։

 

3․ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

4. Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ նշված ապրանքների արտահանման ժամանակ մաքսային մարմիններ հայտարարագիր ներկայացնելու հիման վրա՝ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ձևակերպման նպատակով:

5. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թույլատրելի ծավալի բաշխումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է այնպես, որ յուրաքանչյուր հայտատուի կողմից հայցվող մասնաբաժինը չգերազանցի սահմանված քվոտայի 20%-ը գլխավոր լիցենզիայի տրամադրման դեպքում և 10%-ը՝ մեկանգամյա լիցենզիայի տրամադրման դեպքում:

 

4․ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

6. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների բաշխումն իրականացվում է մինչև սույն որոշման N 1 հավելվածով սահմանված թույլատրելի ծավալի սպառումը:

7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) հայտեր ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը:

8. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև թույլատրելի ծավալը բաշխվում է սույն ընթացակարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան, արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից լիազոր մարմին դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնելու սույն ընթացակարգի 7-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 12-րդ կետի պահանջներին համապատասխան:

10. Չբաշխված թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան:

11. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում 2024 թվականի ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ` արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Հայաստանի Հանրապետությունից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիա տրամադրող մարմինը, լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, ծավալը՝ ըստ լիցենզիայի, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։

 

5. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող դիմում` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) գլխավոր լիցենզիայի դեպքում` արտաքին առևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և լրացումները, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում՝ հաշիվ - ապրանքագրի պատճենը.

3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվությունը.

4) արտահանվող և վերամշակման ենթակա ապրանքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը։

13. Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ծածկագրեր)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

14. Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձը:

15. Հայտատուի կողմից սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից բաշխումն իրականացնելուց հետո հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշման հիման վրա տրամադրվում է լիցենզիան, եթե առկա չեն սույն ընթացակարգի 18-րդ կետով սահմանված մերժման հիմքերը: Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան տրամադրվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում համապատասխան լիցենզիաները կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։

16. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

17. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

18. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը թերի են, և երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը.

2) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում թերի կամ կեղծ տեղեկությունների առկայությունը.

3) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող սույն ընթացակարգի 12-րդ կետով սահմանված մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցումը կամ կասեցումը.

4) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած կողմերի պարտավորությունների խախտումը, որը կարող է տեղի ունենալ այն պայմանագրի կատարման հետևանքով, որի իրագործման համար հայցվում է լիցենզիան.

5) քվոտայի սպառումը:

19. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում համապատասխան տարվա ավարտը:

20. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:

21. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմի լիազոր մարմին՝ տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու նպատակով, իսկ նոր լիցենզիա ձևակերպելու համար լիազոր մարմին ներկայացնում է սույն ընթացակարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

 

6․ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

22. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝

1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին 3 աշխատանքային օրվա ընթացքում չհայտնելու.

2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման.

3) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու.

4) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:

23․ Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝

1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

2) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու.

3) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի մահվան.

4) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու.

5) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

6) լիցենզիայի ժամկետը լրանալու:

24. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից 1 օր հետո։ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։

25. Լիցենզիայի տրամադրումը, կասեցումը և դադարեցումը ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը։

26. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։

27. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՅՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ), ՈՐՈՆՑ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՍԿՅԱ ԵՎ ԱՐԾԱԹՅԱ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԸ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ԻՑ, 9608 10 990 0-ԻՑ ԵՎ 9608 30 000 0-ԻՑ ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը

3. Լիցենզիայի տեսակը |

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր

N                             առ

5. Հայտատուն |

6. Գնորդը

7. Արտահանող երկիրը |

8. Գնորդի երկիրը |

9. Պայմանագրով նախատեսված

տարադրամը |

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը |

13. Քանակը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիա տալու հիմքը

18. Հայտատուի լիազորած անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը`

Հեռախոսահամարը`

Ստորագրությունը և կնիքը

____ ____________ 202   թ.

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 29-ի N 286-Ն որոշման

 

Ձև

 

Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա  Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին

1. Մեկանգամյա լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը |

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր

N                                առ

5. Հայտատուն |

6. Գնորդը

7. Ուղարկող երկիրը |

8. Գնորդի երկիրը |

9. Պայմանագրով նախատեսված տարադրամը|

10. Արժեքը

11. Վիճակագրական

արժեքը

12. Ծագման երկիրը |

13. Ծավալը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիան տալու հիմքը

18. Լիազորված անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը՝

 

Ստորագրությունը և կնիքը

____ ____________ 202   թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 29-ի N 286-Ն որոշման

 

Ձև

 

Գ Լ Խ Ա Վ Ո Ր  Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ԻՑ, 7107 00 000 0, 7108-ԻՑ, 7109 00 000 0, 7110 ԵՎ 7111 00 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին

1. Գլխավոր լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

3. Գլխավոր լիցենզիայի տեսակը |

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

4. Պայմանագիր

N                             առ

5. Հայտատուն |

6. Գնորդը

7. Ուղարկող երկիրը|

8. Գնորդի երկիրը|

9. Պայմանագրով նախատեսված տարադրամը|

10. Արժեքը

11. Վիճակագրական

արժեքը

12. Ծագման երկիրը|

13. Ծավալը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիան տալու հիմքը

18. Լիազորված անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը՝

 

Ստորագրությունը և կնիքը

____ ____________ 202   թ.

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: