ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՄԱՐՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 65-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 08.01.01.51 գործառական դասակարգման /սպորտային միջոցառումներ/ 4239 հոդվածը պակասեցնել 5 000 000 ՀՀ դրամով.
2) 08.01.01.51 գործառական դասակարգման /սպորտային միջոցառումներ/ 4269 հոդվածն ավելացնել 5 000 000 ՀՀ դրամով.
3) 08.02.03.51 գործառական դասակարգման/մշակութային միջոցառումների հիմնանորոգում/4251 հոդվածը պակասեցնել 26 200 000 ՀՀ դրամով.
4) 08.02.01.51 գործառական դասակարգման /գրադարանային ծառայություններ/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 26 200 000 ՀՀ դրամով.
5) 05.01.01.51 գործառական դասակարգման/աղբահանություն, սանիտարական մաքրում/5129 հոդվածը պակասեցնել 13 060 000 ՀՀ դրամով.
6) 04.02.04.51 գործառական դասակարգման/ոռոգման ցանցի կառուցում/ 5134 հոդվածն ավելացնել 8 160 000 ՀՀ դրամով.
7) 04.03.02.55 գործառական դասակարգման/նավթամթերք և բնական գազ/ 5134 հոդվածն ավելացնել 4 900 000 ՀՀ դրամով.
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 251-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին և 2-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -26
ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԵՓՐԵՄՅԱՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 14-ի N 65-Ն որոշման |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 14-ի N 65-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2024 թվական: