ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 148-Ա
«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 100,661,690 դրամ ընդհանուր արժողությամբ «Համայնքային փոքր տան վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
04.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 148-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18 և բարձր տարիքի անձանց համար փոքր խմբային տան վերակառուցում, կահավորում և համալրում տեխնիկայով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կենտրոն, Մելիք-Ադամյան 2/1, ՀՎՀՀ` 02819088) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0026, Նժդեհ 42, ՀՎՀՀ՝ 02214646) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայր Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
100,661,690 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Շահառուներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բնակվող 18 և բարձր տարիքի անձինք, որոնք չեն կարող վերամիավորվել իրենց ընտանիքների հետ և տարբեր մասնագետների կանոնավոր հսկողության կարիք ունեն: Առաջնահերթությունը կտրվի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» բնակվող անձանց: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի մարտի 5-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրով նախատեսվում է Ակնաշեն բնակավայրում մեկ փոքր տան վերակառուցում, կահավորում և համալրում կենցաղային տեխնիկայով, սոցիալական տանը շահառուների տեղավորում։ Փոքր տունը լինելու է երկհարկանի, ընդգրկելու է 300 քմ ներքին և 360 քմ արտաքին տարածքի վերակառուցում և բարեկարգում։ Նշված փոքր տան վերակառուցումն իր մեջ ներառելու է նախագծից շեղվող հին կառույցների քանդման, նոր կառույցի կառուցման, հարդարման, կահավորման և կենցաղային տեխնիկայով համալրման աշխատանքներ, որոնք իրականացվելու են անմիջապես «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կամ պայմանագրի հիման վրա՝ մրցույթի միջոցով հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների միջոցով։ Փոքր տունն ունենալու է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցված սարքավորումներ, վերելակներ, հագեցված է լինելու անվտանգության համակարգերով։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 5-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում բնակվող 18 և բարձր տարիքի անձանց համար մեկ համայնքային փոքր տան անվտանգ և պատշաճ հասանելիության ապահովման համար նախատեսվող մոտարկված բյուջե՝ 100,661,690 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Փոքր տան վերակառուցման աշխատանքների իրականացում՝ 71,864,533.56 դրամ. 2) Փոքր տան կահավորման աշխատանքների իրականացում՝ 16,897,156.44 դրամ. 3) կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 1,200,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
10,700,000 դրամ, որը կազմում է ընդհանուր ծրագրի արժողության 9.82 տոկոսը։ Ծրագրի ադմինիստրատիվ ծախսեր՝ 1. Փորձագետ – 1 հաստիք - 5,100,000 դրամ 2. Քաղաքականության մասնագետ – 1 հաստիք- 2,000,000 դրամ 3. Հաշվապահ – 1 հաստիք - 1,600,000 դրամ 4. Գնումների մասնագետ –1 հաստիք - 2,000,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որպես ծրագրի առաջատար կազմակերպություն, «Իզմիրլյան» հիմնադրամ և բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմին։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
04.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|