Գլխավոր տեղեկություն
Համար
N 027-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2024
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.02.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ՓԵՏՐՎԱՐԻ 2024 թվականի N 027-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Բյուջեի եկամտային մասում`

ա. Բյուջետային տող 1261՝ «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակն ավելացնել 120968,0 հազար դրամով` Արմավիր համայնքին պետական բյուջեից հատկացված մասնակցային բյուջեավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար.

բ. Բյուջետային տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակն ավելացնել 200000,0 հազար դրամով՝ սահմանելով 517351,0 հազար դրամ.

2) Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 120968,0 հազար դրամով,

բ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 191788,3 հազար դրամով,

գ. 04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել -62188,3 հազար դրամով, «Այլ հիմնական միջոցների իրացումից մուտքեր» 8131 հոդվածն ավելացնել -10600,0 հազար դրամով,

դ․ 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածն ավելացնել 2000,0 հազար դրամով, նոր ստացված երկու աղբատարերի և մեկ ավտոգրեյդերի տարեկան տեխնիկական սպասարկման ծառայություն ձեռք բերելու համար,

ե. 06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 81000,0 հազար դրամով,

զ. 11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 2000,0 հազար դրամով:

2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Կողմ -20

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

2024 թ. փետրվարի 23

ք. Արմավիր

Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1-4

 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

2024 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի

ԹԻՎ 027-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: