ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2024 թ. |
N 84-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ Հայկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Դավթաշեն 2-րդ թաղամասի հ.7/2 հասցեում, տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 108.11քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03012022-01-0072 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Դավթաշեն 3-րդ թաղամասի հ.16/5 հասցեին հարող տարածքում` տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 108.11քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մարտի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|