ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 133-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 61-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) «Անգոռ-Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09216379) 2024 թվականի փետրվարի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տեղ համայնքի, Կոռնիձոր բնակավայրի 3-րդ փողոցի 11 բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 3,064,837 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին» ծրագրի մասին» N 61-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|