Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-18
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.03.2009-08.06.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/7-8(1107-1108)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.11.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

7 նոյեմբերի 1995թ. Ն-062-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են` մարզերը, համայնքները, մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքը և նրա թաղային համայնքները:

Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր, իսկ Երևան քաղաքի թաղային համայնքները` նաև առանձին թաղամասեր:

Մարզերում և Երևան քաղաքում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում` տեղական ինքնակառավարում:

 

Հոդված 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԸ և ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:

Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

 

Մարզը

 

Մարզկենտրոնը

Արագածոտն

Աշտարակ

Արարատ

Արտաշատ

Արմավիր

Արմավիր

Գեղարքունիք

Գավառ

Լոռի

Վանաձոր

Կոտայք

Հրազդան

Շիրակ

Գյումրի

Սյունիք

Կապան

Վայոց ձոր

Եղեգնաձոր

Տավուշ

Իջևան

 

(2-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-10-Ն)

 

Հոդված 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՄԱՐԶԵՐԻ և ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՔԱՐՏԵԶԸ

 

Մարզի տարածքը կազմված է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից:

Արագածոտնի մարզն ընդգրկում է Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի նախկին վարչական շրջանների տարածքները:

Արարատի մարզն ընդգրկում է Արարատի, Արտաշատի և Մասիսի նախկին վարչական շրջանների տարածքները:

Արմավիրի մարզն ընդգրկում է Արմավիրի, Բաղրամյանի և Էջմիածնի նախկին վարչական շրջանների տարածքները:

Գեղարքունիքի մարզն ընդգրկում է Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի նախկին վարչական շրջանների տարածքները:

Լոռվա մարզն ընդգրկում է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի նախկին վարչական շրջանների տարածքները:

Կոտայքի մարզն ընդգրկում է Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի նախկին վարչական շրջանների տարածքները:

Շիրակի մարզն ընդգրկում է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի և Արթիկի նախկին վարչական շրջանների տարածքները:

Սյունիքի մարզն ընդգրկում է Գորիսի, Կապանի, Մեղրիի և Սիսիանի նախկին վարչական շրջանների տարածքները:

Վայոց ձորի մարզն ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները:

Տավուշի մարզն ընդգրկում է Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի նախկին վարչական շրջանների տարածքները:

(Պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն)

(3-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

Բնակավայրերը մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավորներ են:

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը, նրանց դասակարգումը` գյուղ կամ քաղաք, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:

Երևան քաղաքի բնակավայրերի և թաղամասերի ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ում:

(4-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն)

(5-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն)

(4-րդ հոդվածը փոփ 14.12.04 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
 

Համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:

Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, ընդգրկվում են համայնքների մեջ:

Քաղաքի դասակարգում ունեցող բնակավայր ընդգրկող համայնքները կոչվում են քաղաքային համայնքներ, միայն գյուղի դասակարգում ունեցող բնակավայրեր ընդգրկող համայնքները` գյուղական համայնքներ, Երևան քաղաքի թաղամաս և բնակավայր ընդգրկող համայնքները` թաղային համայնքներ:

Հայաստանի Հանրապետության համայնքների ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:

Երևան քաղաքի թաղային համայնքների ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ում:

(6-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն)

Երևան քաղաքի թաղային համայնքների սահմանները որոշվում են նրանց մեջ ընդգրկված բնակավայրերի և թաղամասերի սահմաններով: Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի անվանումը, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին` առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը:

Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոն է համարվում առավել բնակչություն ունեցող բնակավայրը:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության մարզային բաժանման, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների, թաղային համայնքների փոփոխումը, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը, ինչպես նաև մարզերի, բնակավայրերի, թաղամասերի, համայնքների և թաղային համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով:

Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, օտար, ոչ բարեհունչ և կրկնվող անվանումները վերացնելու նպատակով` հաշվի առնելով բնակավայրի բնակչության կարծիքը:

 Մարզերի և համայնքների սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են օրենքով։

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-41-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-217-Ն)

 

Հոդված 6.1. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 6-ում։

(6.1 հոդվածը լրաց. 05.02.09 ՀՕ-50-Ն)

 

Հոդված 7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

(7-րդ հոդվածը խմբ. 30.06.96 ՀՕ-73, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն)

 

Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային
բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

 

 

 

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

2.1. Արագածոտն մարզի համայնքներն ու բնակավայրերը

 

Հ. Համայնքի անվանումը

Բնակավայրի անվանումը

1. Աշտարակ

Աշտարակ քաղաք

 

Մուղնի գյուղ

2. Ապարան Ապարան քաղաք
3. Թալին Թալին քաղաք
4. Ագարակ (Աշտարակի շրջ.) Ագարակ գյուղ
5. Ագարակավան Ագարակավան գյուղ
6. Ալագյազ Ալագյազ գյուղ
7. Ակունք Ակունք գյուղ
8. Աղձք Աղձք գյուղ
9. Սադունց Սադունց գյուղ
10. Անտառուտ Անտառուտ գյուղ
11. Աշնակ Աշնակ գյուղ
12. Ավան Ավան գյուղ
  Խնուսիկ գյուղ
13. Մեծաձոր Մեծաձոր գյուղ
14. Ավշեն Ավշեն գյուղ
15. Արագած (Ապարանի շրջ.) Արագած գյուղ
16. Արագածավան Արագածավան գյուղ
17. Արագածոտն Արագածոտն գյուղ
18. Արա Արա գյուղ
19. Թաթուլ Թաթուլ գյուղ
20. Արտաշատավան    Արտաշատավան գյուղ
  Լուսաղբյուր գյուղ
   Նիգատուն գյուղ
21. Արտենի Արտենի գյուղ
22. Արուճ Արուճ գյուղ
23. Ափնագյուղ Ափնագյուղ գյուղ
24. Բազմաղբյուր Բազմաղբյուր գյուղ
25. Օթևան Օթևան գյուղ
26. Արևուտ Արևուտ գյուղ
27. Բերքառատ  Բերքառատ գյուղ
28. Բյուրական Բյուրական գյուղ
29. Գառնահովիտ Գառնահովիտ գյուղ
30. Գեղադիր Գեղադիր գյուղ
31. Գեղաձոր Գեղաձոր գյուղ
32. Գեղարոտ Գեղարոտ գյուղ
33. Գետափ Գետափ գյուղ
34. Կանչ Կանչ գյուղ
35. Դաշտադեմ Դաշտադեմ գյուղ
36. Դավթաշեն Դավթաշեն գյուղ
37. Ճարճակիս Ճարճակիս գյուղ
38. Դիան Դիան գյուղ
39. Դպրևանք Դպրևանք գյուղ
40. Եղիպատրուշ Եղիպատրուշ գյուղ
41. Եղնիկ Եղնիկ գյուղ
42. Երնջատափ Երնջատափ գյուղ
43. (43-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն)
44. Զարինջա Զարինջա գյուղ
45. Զովասար Զովասար գյուղ
46. Թթուջուր Թթուջուր գյուղ
47. Թլիկ Թլիկ գյուղ
48. Իրինդ  Իրինդ գյուղ
49. Լեռնապար Լեռնապար գյուղ
50. Լեռնարոտ Լեռնարոտ գյուղ
51. Լուսագյուղ Լուսագյուղ գյուղ
52. Լուսակն Լուսակն գյուղ
53. Ծակղահովիտ Ծաղկահովիտ գյուղ
54. Ծաղկաշեն Ծաղկաշեն գյուղ
55. Ծաղկասար Ծաղկասար գյուղ
56. Ծիլքար Ծիլքար գյուղ
57. Կաթնաղբյուր Կաթնաղբյուր գյուղ
58. Կարբի Կարբի գյուղ
59. Կարմրաշեն Կարմրաշեն գյուղ
60. Կաքավաձոր Կաքավաձոր գյուղ
61. Կոշ Կոշ գյուղ
62. Հակո Հակո գյուղ
63. Հարթավան Հարթավան գյուղ
64. Հացաշեն Հացաշեն գյուղ
65. Հնաբերդ Հնաբերդ գյուղ
66. Ձորագլուխ Ձորագլուխ գյուղ
67. Դդմասար Դդմասար գյուղ
68. Ղազարավան Ղազարավան գյուղ
69. Մաստարա  Մաստարա գյուղ
   Ձորագյուղ գյուղ
70. Մելիքգյուղ  Մելիքգյուղ գյուղ
71. Միրաք Միրաք գյուղ
72. Կայք Կայք գյուղ
73. Ներքին Բազմաբերդ Ներքին Բազմաբերդ գյուղ
74. Ներքին Սասունաշեն Ներքին Սասունաշեն գյուղ
75. Նիգավան Նիգավան գյուղ
76. Նոր Ամանոս Նոր Ամանոս գյուղ
77. Շողակն Շողակն գյուղ
78. Նորաշեն (Արագածի շրջ.) Նորաշեն գյուղ
79. Նոր Արթիկ Նոր Արթիկ գյուղ
80. Նոր Եդեսիա Նոր Եդեսիա գյուղ
81. Շամիրամ Շամիրամ գյուղ
82. Շենավան Շենավան գյուղ
83. Շենկանի Շենկանի գյուղ
84. Շղարշիկ Շղարշիկ գյուղ
85. Ոսկեթաս Ոսկեթաս գյուղ
86. Ոսկեհատ Ոսկեհատ գյուղ
87. Ոսկեվազ Ոսկեվազ գյուղ
88. Չքնաղ Չքնաղ գյուղ
89. Պարտիզակ Պարտիզակ գյուղ
90. Ջամշլու Ջամշլու գյուղ
91. Ջրամբար  Ջրամբար գյուղ
92. Ռյա թազա Ռյա թազա գյուղ
93. Սաղմոսավան Սաղմոսավան գյուղ
94. Կանիաշիր Կանիաշիր գյուղ
95. Սասունիկ  Սասունիկ գյուղ
   Կարին գյուղ
96. Սարալանջ Սարալանջ գյուղ
97. Սիփան Սիփան գյուղ
98. Սորիկ Սորիկ գյուղ
99. Սուսեր Սուսեր գյուղ
100. Վարդաբյուր Վարդաբյուր գյուղ
101. Վարդենիս Վարդենիս գյուղ
102. Վարդենուտ Վարդենուտ գյուղ
103. Վերին Բազմաբերդ Վերին Բազմաբերդ գյուղ
104. Վերին Սասնաշեն Վերին Սասնաշեն գյուղ
105. Վերին Սասունիկ Վերին Սասունիկ գյուղ
106. Տեղեր  Տեղեր գյուղ
107. Ցամաքասար Ցամաքասար գյուղ
108. Ուշի Ուշի գյուղ
109. Ուջան Ուջան գյուղ
110. Փարպի Փարպի գյուղ
111. Քուչակ Քուչակ գյուղ
112. Օհանավան Օհանավան գյուղ
113. Օշական Օշական գյուղ
114. Օրգով Օրգով գյուղ
115. Միջնատուն Միջնատուն գյուղ

 

2.2. Արարատ մարզի համայնքներն ու բնակավայրերը

 

Հ. Համայնքի անվանումը Բնակավայրի անվանումը
1. Արտաշատ Արտաշատ քաղաք
2. Արարատ Արարատ քաղաք
3. Մասիս Մասիս քաղաք
4. Վեդի Վեդի քաղաք
5. Աբովյան Աբովյան գյուղ
6. Ազատաշեն  Ազատաշեն գյուղ
7. Ազատավան Ազատավան գյուղ
8. Այգավան Այգավան գյուղ
9. Այգեզարդ Այգեզարդ գյուղ
10. Այգեպատ Այգեպատ գյուղ
11. Այգեստան Այգեստան գյուղ
12. Այնթապ Այնթապ գյուղ
13. Ավշար Ավշար գյուղ
14. Արալեզ Արալեզ գյուղ
15. Արարատ Արարատ գյուղ
16. Արաքսավան Արաքսավան գյուղ
17. Արբաթ Արբաթ գյուղ
18. Արգավանդ Արգավանդ գյուղ
19. Արմաշ Արմաշ գյուղ
20. Արևաբույր Արևաբույր գյուղ
21. Արևշատ Արևշատ գյուղ
22. Բաղրամյան Բաղրամյան գյուղ
23. Բարձրաշեն  Բարձրաշեն գյուղ
   Կաքավաբերդ գյուղ
24. Բերդիկ Բերդիկ գյուղ
25. Բերքանուշ Բերքանուշ գյուղ
26. Բյուրավան Բյուրավան գյուղ
27. Բուրաստան Բուրաստան գյուղ
28. Գեղանիստ Գեղանիստ գյուղ
29. Գետազատ Գետազատ գյուղ
30. Գետափնյա Գետափնյա գյուղ
31. Գոռավան Գոռավան գյուղ
32. Դալար Դալար գյուղ
33. Դաշտավան Դաշտավան գյուղ
34. Դաշտաքար Դաշտաքար գյուղ
35. Դարակերտ Դարակերտ գյուղ
36. Դարբնիկ Դարբնիկ գյուղ
37. Դեղձուտ Դեղձուտ գյուղ
38. Դիմիտրով Դիմիտրով գյուղ
39. Դիտակ Դիտակ գյուղ
40. Դվին Դվին գյուղ
41. Եղեգնավան Եղեգնավան գյուղ
42. Երասխ Երասխ գյուղ
43. Զանգակատուն Զանգակատուն գյուղ
44. Զորակ Զորակ գյուղ
45. Լանջազատ Լանջազատ գյուղ
46. Լանջանիստ Լանջանիստ գյուղ
47. Լանջառ Լանջառ գյուղ
48. Լուսաշող Լուսաշող գյուղ
49. Լուսառատ Լուսառատ գյուղ
50. Խաչփառ Խաչփառ գյուղ
51. Կանաչուտ Կանաչուտ գյուղ
52. Հայանիստ Հայանիստ գյուղ
53. Հնաբերդ Հնաբերդ գյուղ
54. Հովտաշատ Հովտաշատ գյուղ
55. Հովտաշեն Հովտաշեն գյուղ
56. Ղուկասավան Ղուկասավան գյուղ
57. Մասիս Մասիս գյուղ
58. Մարմարաշեն Մարմարաշեն գյուղ
59. Մխչյան Մխչյան գյուղ
60. Մրգանուշ Մրգանուշ գյուղ
61. Մրգավան Մրգավան գյուղ
62. Մրգավետ Մրգավետ գյուղ
63. Նարեկ Նարեկ գյուղ
64. Նիզամի Նիզամի գյուղ
65. Նշավան Նշավան գյուղ
66. Նոյակերտ Նոյակերտ գյուղ
67. Նորաբաց Նորաբաց գյուղ
68. Նորամարգ Նորամարգ գյուղ
69. Նորաշեն Նորաշեն գյուղ
70. Նոր Խարբերդ Նոր Խարբերդ գյուղ
71. Նոր կյանք Նոր կյանք գյուղ
72. Նոր Կյուրին Նոր Կյուրին գյուղ
73. Նոր ուղի Նոր ուղի գյուղ
74. Շահումյան Շահումյան գյուղ
75. Շաղափ Շաղափ գյուղ
76. Ոսկետափ Ոսկետափ գյուղ
77. Ոստան Ոստան գյուղ
78. Պարույր Պարույր Սևակ
79. Ջրահովիտ Ջրահովիտ գյուղ
80. Ջրաշեն Ջրաշեն գյուղ
81. Ռանչպար Ռանչպար գյուղ
82. Սայաթ-Նովա Սայաթ-Նովա գյուղ
83. Սիս Սիս գյուղ
84. Սիսավան Սիսավան գյուղ
85. Սիփանիկ Սիփանիկ գյուղ
86. Սուրենավան Սուրենավան գյուղ
87. Վանաշեն Վանաշեն գյուղ
88. Վարդաշատ Վարդաշատ գյուղ
89. Վարդաշեն Վարդաշեն գյուղ
90. Գինեվետ Գինեվետ գյուղ
91. Վերին Արտաշատ Վերին Արտաշատ գյուղ
92. Վերին Դվին Վերին Դվին գյուղ
93. Տափերական Տափերական գյուղ
94. Ուրցալանջ Ուրցալանջ գյուղ
95. Ուրցաձոր Ուրցաձոր գյուղ
96. Փոքր Վեդի Փոքր Վեդի գյուղ
97. Քաղցրաշեն Քաղցրաշեն գյուղ

 

2.3. Արմավիր մարզի համայնքներն ու բնակավայրերը

 

Հ. Համայնքի անվանումը Բնակավայրի անվանումը
1. Արմավիր (Հոկտեմբերյան) Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաք
2. Վաղարշապատ (Էջմիածին) Վաղարշապատ (Էջմիածին) քաղաք
3. Մեծամոր Մեծամոր քաղաք
4. Ակնալիճ Ակնալիճ գյուղ
5. Ակնաշեն Ակնաշեն գյուղ
6. Աղավնատուն Աղավնատուն գյուղ
7. Ամասիա Ամասիա գյուղ
8. Ամբերդ Ամբերդ գյուղ
9. Այգեկ Այգեկ գյուղ
10. Այգեշատ (Արմավիրի շրջ.) Այգեշատ գյուղ
11. Այգեշատ (Էջմիածնի շրջ.) Այգեշատ գյուղ
12. Ապագա Ապագա գյուղ
13. Առատաշեն Առատաշեն գյուղ
14. Արագած Արագած գյուղ
15. Արազափ Արազափ գյուղ
16. Արաքս (Արմավիրի շրջ.) Արաքս գյուղ
17. Արաքս (Էջմիածնի շրջ.) Արաքս գյուղ
18. Արգավանդ Արգավանդ գյուղ
19. Արգինա Արգինա գյուղ
20. Արմավիր Արմավիր գյուղ
21. Արշալույս Արշալույս գյուղ
22. Արտամետ Արտամետ գյուղ
23. Արտիմետ Արտիմետ գյուղ
24. Արտաշար Արտաշար գյուղ
25. Արևադաշտ Արևադաշտ գյուղ
26. Արևաշատ Արևաշատ գյուղ
27. Արևիկ Արևիկ գյուղ
28. Բագարան Բագարան գյուղ
29. Բաղրամյան (Բաղրամյանի շրջ.) Բաղրամյան գյուղ
30. Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) Բաղրամյան գյուղ
31. Բամբակաշատ Բամբակաշատ գյուղ
32. Բերքաշատ Բերքաշատ գյուղ
33. Գայ Գայ գյուղ
34. Գետաշեն Գետաշեն գյուղ
35. Գրիբոյեդով  Գրիբոյեդով գյուղ
36. Դալարիկ Դալարիկ գյուղ
37. Դաշտ Դաշտ գյուղ
38. Դողս Դողս գյուղ
39. Եղեգնուտ Եղեգնուտ գյուղ
40. Երասխահուն Երասխահուն գյուղ
41. Երվանդաշատ Երվանդաշատ գյուղ
42. Զարթոնք Զարթոնք գյուղ
43. Մայիսյան Մայիսյան գյուղ
44. Լենուղի Լենուղի գյուղ
45. Լեռնագոգ Լեռնագոգ գյուղ
46. Լեռնամերձ Լեռնամերձ գյուղ
47. Լուկաշին Լուկաշին գյուղ
48. Լուսագյուղ Լուսագյուղ գյուղ
49. Խանջյան Խանջյան գյուղ
50. Խորոնք Խորոնք գյուղ
51. Ծաղկալանջ Ծաղկալանջ գյուղ
52. Ծաղկունք Ծաղկունք գյուղ
53. Ծիածան Ծիածան գյուղ
54. Կողթավան Կողթավան գյուղ
55. Հայթաղ Հայթաղ
56. Հայկաշեն Հայկաշեն գյուղ
57. Հայկավան Հայկավան գյուղ
58. Հացիկ Հացիկ գյուղ
59. Սարդարապատ Սարդարապատ գյուղ
60. Հովտամեջ Հովտամեջ գյուղ
61. Հուշակերտ Հուշակերտ գյուղ
62. Այգեվան Այգեվան գյուղ
63. Մարգարա Մարգարա գյուղ
64. Մեծամոր Մեծամոր գյուղ
65. Մերձավան Մերձավան գյուղ
66. Մյասնիկյան Մյասնիկյան գյուղ
67. Մրգաշատ Մրգաշատ գյուղ
68. Մրգաստան Մրգաստան գյուղ
69. Մուսալեռ Մուսալեռ գյուղ
70. Նալբանդյան Նալբանդյան գյուղ
71. Նոր Արմավիր Նոր Արմավիր գյուղ
72. Նոր Արտագես Նոր Արտագես գյուղ
73. Նոր Կեսարիա Նոր Կեսարիա գյուղ
74. Նորակերտ Նորակերտ գյուղ
75. Նորապատ Նորապատ գյուղ
76. Նորավան Նորավան գյուղ
77. Շահումյան Շահումյան գյուղ
78. Շահումյանի թռչնաֆաբրիկա Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղ
79. Շենավան Շենավան գյուղ
80. Շենիկ Շենիկ գյուղ
81. Ոսկեհատ Ոսկեհատ գյուղ
82. Պտղունք Պտղունք գյուղ
83. Ջանֆիդա Ջանֆիդա գյուղ
84. Ջրաշեն Ջրաշեն գյուղ
85. Ջրառատ Ջրառատ գյուղ
86. Ջրարբի Ջրարբի գյուղ
87. Գեղակերտ Գեղակերտ գյուղ
88. Ալաշկերտ Ալաշկերտ գյուղ
89. Վանանդ Վանանդ գյուղ
90. Վարդանաշեն Վարդանաշեն գյուղ
91. Տալվորիկ Տալվորիկ գյուղ
92. Տանձուտ Տանձուտ գյուղ
93. Տարոնիկ Տարոնիկ գյուղ
94. Փարաքար  Փարաքար գյուղ
   Թաիրով գյուղ
95. Փշատավան Փշատավան գյուղ
96. Քարակերտ Քարակերտ գյուղ
97. Ֆերիկ Ֆերիկ գյուղ

 

2.4. Գեղարքունիք մարզի համայնքներն ու բնակավայրերը

 

Հ. Համայնքի անվանումը
Բնակավայրի անվանումը
1. Գավառ (Կամո) Գավառ (Կամո) քաղաք
2. Ճամբարակ Ճամբարակ քաղաք
3. Մարտունի Մարտունի քաղաք
4. Սևան  Սևան քաղաք
   Գագարին գյուղ
5. Վարդենիս Վարդենիս քաղաք
6. Ազատ Ազատ գյուղ
7. Ախպրաձոր Ախպրաձոր գյուղ
8. Ակունք Ակունք գյուղ
9. Աղբերք Աղբերք գյուղ
10. Այգուտ Այգուտ գյուղ
   Ճապկուտ գյուղ
11. Այրք Այրք գյուղ
12. Անտառամեջ Անտառամեջ գյուղ
13. Աստղաձոր Աստղաձոր գյուղ
14. Ավազան Ավազան գյուղ
15. Արեգունի Արեգունի գյուղ
16. Արծվանիստ Արծվանիստ գյուղ
17. Արծվաշեն Արծվաշեն գյուղ
18. Արտանիշ գյուղ Արտանիշ գյուղ
19. Արփունք Արփունք գյուղ
20. Բերդկունք Բերդկունք գյուղ
21. Գանձակ Գանձակ գյուղ
22. Գեղամաբակ Գեղամաբակ գյուղ
23. Գեղամասար Գեղամասար գյուղ
24. Գեղամավան Գեղամավան գյուղ
25. Գեղարքունիք  Գեղարքունիք գյուղ
26. Գեղաքար Գեղաքար գյուղ
27. Գեղհովիտ  Գեղհովիտ գյուղ
   Լեռնահովիտ գյուղ
   Նշխարք գյուղ
28. Գետիկ  Գետիկ գյուղ
29. Դարանակ Դարանակ գյուղ
30. Դդմաշեն Դդմաշեն գյուղ
31. Դպրաբակ Դպրաբակ գյուղ
32. Դրախտիկ Դրախտիկ գյուղ
33. Երանոս Երանոս գյուղ
34. Զոլաքար Զոլաքար գյուղ
35. Զովաբեր Զովաբեր գյուղ
36. Ծովասար Ծովասար գյուղ
37. Թթուջուր Թթուջուր գյուղ
38. Լանջաղբյուր Լանջաղբյուր գյուղ
39. Լիճք Լիճք գյուղ
50. Ծովազարդ Ծովազարդ գյուղ
51. Ծովակ Ծովակ գյուղ
52. Ծովինար Ծովինար գյուղ
53. Կալավան  Կալավան գյուղ
   Բարեպատ գյուղ
54. Կախակն Կախակն գյուղ
55. Կարճաղբյուր Կարճաղբյուր գյուղ
56. Կարմիրգյուղ Կարմիրգյուղ գյուղ
57. Կութ Կութ գյուղ
58. Կուտական  Կուտական գյուղ
   Զառիվեր գյուղ
59. Հայրավանք Հայրավանք գյուղ
60. Ձորագյուղ Ձորագյուղ գյուղ
61. Ձորավանք Ձորավանք գյուղ
62. Մադինա Մադինա գյուղ
63. Մարտունի Մարտունի գյուղ
64. Մաքենիս Մաքենիս գյուղ
65. Մեծ Մասրիկ Մեծ Մասրիկ գյուղ
66. Ներքին Գետաշեն Ներքին Գետաշեն գյուղ
67. Ներքին Շորժա Ներքին Շորժա գյուղ
68. Նորաբակ Նորաբակ գյուղ
69. Նորակերտ Նորակերտ գյուղ
70. Նորաշեն Նորաշեն գյուղ
71. Նորատուս Նորատուս գյուղ
72. Շատջրեք Շատջրեք գյուղ
73. Շատվան Շատվան գյուղ
74. Շորժա Շորժա գյուղ
75. Չկալովկա Չկալովկա գյուղ
76. Ջաղացաձոր Ջաղացաձոր գյուղ
77. Ջիլ Ջիլ գյուղ
78. Սարուխան Սարուխան գյուղ
79. Սեմյոնովկա Սեմյոնովկա գյուղ
80. Սոթք Սոթք գյուղ
81. Վահան Վահան գյուղ
82. Վաղաշեն Վաղաշեն գյուղ
83. Վանևան Վանևան գյուղ
84. Վարդաձոր Վարդաձոր գյուղ
85. Վարդենիկ Վարդենիկ գյուղ
86. Վարսեր Վարսեր գյուղ
87. Վերին Գետաշեն Վերին Գետաշեն գյուղ
88. Վերին Շորժա Վերին Շորժա գյուղ
89. Տորֆավան Տորֆավան գյուղ
90. Տրետուք Տրետուք գյուղ
91. Փամբակ Փամբակ գյուղ
92. Փոքր Մասրիկ Փոքր Մասրիկ գյուղ

 

 2.5. Լոռի մարզի համայնքներն ու բնակավայրերը

 

Հ. Համայնքի անվանումը
Բնակավայրի անվանումը
1. Վանաձոր Վանաձոր քաղաք
2. Ալավերդի  Ալավերդի քաղաք
   Ակներ գյուղ
3. Ախթալա  Ախթալա քաղաք
   Առողջարանին կից գյուղ
4. Թումանյան  Թումանյան քաղաք
   Քոբեր կայարանի գյուղ
5. Շամլուղ  Շամլուղ քաղաք
   Ախթալա գյուղ
   Բենդիկ գյուղ
6. Սպիտակ Սպիտակ քաղաք
7. Ստեփանավան  Ստեփանավան քաղաք
   Արմանիս գյուղ
8. Տաշիր Տաշիր քաղաք
9. Ագարակ Ագարակ գյուղ
10. Ազնվաձոր Ազնվաձոր գյուղ
11. Աթան Աթան գյուղ
12. Ահնիձոր Ահնիձոր գյուղ
13. Ամրակից Ամրակից գյուղ
14. Այգեհատ Այգեհատ գյուղ
15. Անտառամուտ Անտառամուտ գյուղ
16. Ապավեն Ապավեն գյուղ
17. Արդվի Արդվի գյուղ
18. Արծնի Արծնի գյուղ
19. Արջուտ   Արջուտ գյուղ
   Արջուտ կայարանին կից գյուղ
20. Արևածագ Արևածագ գյուղ
21. Արևաշող Արևաշող գյուղ
22. Աքորի Աքորի գյուղ
23. Բազում Բազում գյուղ
24. Բլագոդարնոյե Բլագոդարնոյե գյուղ
25. Բովաձոր Բովաձոր գյուղ
26. Անտառաշեն Անտառաշեն գյուղ
27. Գարգառ Գարգառ գյուղ
28. Գեղասար Գեղասար գյուղ
29. Գյուլագարակ Գյուլագարակ գյուղ
30. Գոգարան Գոգարան գյուղ
31. Գուգարք  Գուգարք գյուղ
32. Դաշտադեմ Դաշտադեմ գյուղ
33. Դարպաս Դարպաս գյուղ
34. Դեբետ Դեբետ գյուղ
35. Դսեղ Դսեղ գյուղ
36. Եղեգնուտ Եղեգնուտ գյուղ
37. Թեղուտ Թեղուտ գյուղ
38. Լեջան Լեջան գյուղ
39. Լեռնահովիտ Լեռնահովիտ գյուղ
40. Լեռնանցք Լեռնանցք գյուղ
41. Լեռնապատ Լեռնապատ գյուղ
42. Լեռնավան Լեռնավան գյուղ
43. Լերմոնտով Լերմոնտով գյուղ
44. Լոռի Բերդ Լոռի Բերդ գյուղ
45. Լորուտ Լորուտ գյուղ
46. Լուսաղբյուր Լուսաղբյուր գյուղ
47. Խնկոյան Խնկոյան գյուղ
48. Ծաթեր Ծաթեր գյուղ
49. Ծաղկաբեր Ծաղկաբեր գյուղ
50. Ծաղկաշատ  Ծաղկաշատ գյուղ
51. Կաթնաղբյուր Կաթնաղբյուր գյուղ
52. Կաթնաջուր Կաթնաջուր գյուղ
53. Կաթնառատ Կաթնառատ գյուղ
54. Կաճաճկուտ Կաճաճկուտ գյուղ
55. Կարմիր Աղեկ Կարմիր Աղեկ գյուղ
56. Կողես Կողես գյուղ
57. Կուրթան Կուրթան գյուղ
58. Հագվի Հագվի գյուղ
59. Հալավար  Հալավար գյուղ
   Գյուլլուդարա գյուղ
   Հայդարլի գյուղ
   Քիլիսա գյուղ
60. Հաղպատ Հաղպատ գյուղ
61. Հարթագյուղ Հարթագյուղ գյուղ
62. Հոբարձ Հոբարձ գյուղ
63. Հովնանաձոր Հովնանաձոր գյուղ
64. Ձյունաշող Ձյունաշող գյուղ
65. Ձորագետ Ձորագետ գյուղ
66. Ձորագյուղ Ձորագյուղ գյուղ
67. Ձորամուտ  Ձորամուտ գյուղ
   Գոգավան գյուղ
68. Ղուրսալ Ղուրսալ գյուղ
69. Ճոճկան Ճոճկան գյուղ
70. Մարգահովիտ Մարգահովիտ գյուղ
71. Մարց Մարց գյուղ
72. Մեդովկա  Մեդովկա գյուղ
   Կրուգլայա շիշկա գյուղ
73. Մեծ Այրում  Մեծ Այրում գյուղ
   Փոքր Այրում գյուղ
74. Մեծավան Մեծավան գյուղ
75. Մեծ Պառնի Մեծ Պառնի գյուղ
76. Մեղվահովիտ  Մեղվահովիտ գյուղ
   Նորամուտ գյուղ
77. Միխայելովկա Միխայելովկա գյուղ
78. Մղարթ  Մղարթ գյուղ
79. Յաղդան Յաղդան գյուղ
80. Նեղոց Նեղոց գյուղ
81. Նովոսելցովո Նովոսելցովո գյուղ
82. Նորաշեն Նորաշեն գյուղ
83. Նոր Խաչակապ Նոր Խաչակապ գյուղ
84. Շահումյան Շահումյան գյուղ
85. Շամուտ Շամուտ գյուղ
86. Շենավան Շենավան գյուղ
87. Շիրակամուտ Շիրակամուտ գյուղ
88. Շնող Շնող գյուղ
89. Չկալով Չկալով գյուղ
90. Պաղաղբյուր Պաղաղբյուր գյուղ
91. Պետրովկա Պետրովկա գյուղ
92. Պրիվոլնոյե Պրիվոլնոյե գյուղ
93. Պուշկինո Պուշկինո գյուղ
94. Ջիլիզա Ջիլիզա գյուղ
95. Ջրաշեն Ջրաշեն գյուղ
96. Սարալանջ Սարալանջ գյուղ
97. Սարահարթ Սարահարթ գյուղ
98. Սարամեջ Սարամեջ գյուղ
99. Սարատովկա  Սարատովկա գյուղ
   Գետավան գյուղ
100. Սարչապետ Սարչապետ գյուղ
101. Սվերդլով Սվերդլով գյուղ
102. Վահագնաձոր Վահագնաձոր գյուղ
103. Վահագնի Վահագնի գյուղ
104. Վարդաբլուր Վարդաբլուր գյուղ
105. Ուռուտ Ուռուտ գյուղ
106. Ուրասար Ուրասար գյուղ
107. Փամբակ  Փամբակ գյուղ
   Փամբակ կայարանին կից գյուղ
108. Քարաբերդ Քարաբերդ գյուղ
109. Քարաձոր Քարաձոր գյուղ
110. Քարինջ Քարինջ գյուղ
111. Քարկոփ Քարկոփ գյուղ
112. Օձուն  Օձուն գյուղ
   Ամոջ գյուղ
113. Ֆիոլետովո Ֆիոլետովո գյուղ

 

2.6. Կոտայք մարզի համայնքներն ու բնակավայրերը
 

Հ. Համայնքի անվանումը
Բնակավայրի անվանումը
1. Հրազդան Հրազդան քաղաք
2. Աբովյան Աբովյան քաղաք
3. Բյուրեղավան Բյուրեղավան քաղաք
4. Եղվարդ Եղվարդ քաղաք
5. Ծաղկաձոր Ծաղկաձոր քաղաք
6. Նոր Հաճն Նոր Հաճն քաղաք
7. Չարենցավան Չարենցավան քաղաք
8. Ալափարս Ալափարս գյուղ
9. Ակունք Ակունք գյուղ
10. Աղավնաձոր Աղավնաձոր գյուղ
11. Առինջ Առինջ գյուղ
12. Արագյուղ Արագյուղ
13. Արամուս Արամուս գյուղ
14. Արգել Արգել գյուղ
15. Արզական Արզական գյուղ
16. Արզնի Արզնի գյուղ
17. Արտավազ  Արտավազ գյուղ
   Փյունիկ գյուղ
18. Բալահովիտ Բալահովիտ գյուղ
19. Բջնի Բջնի գյուղ
20. Բուժական Բուժական գյուղ
21. Գառնի Գառնի գյուղ
22. Գեղադիր Գեղադիր գյուղ
23. Գեղաշեն Գեղաշեն գյուղ
24. Գեղարդ Գեղարդ գյուղ
25. Գետամեջ Գետամեջ գյուղ
26. Գողթ Գողթ գյուղ
27. Զառ Զառ գյուղ
28. Զովաշեն  Զովաշեն գյուղ
29. Զովունի Զովունի գյուղ
30. Զովք Զովք գյուղ
31. Զորավան Զորավան գյուղ
32. Թեղենիք Թեղենիք գյուղ
33. Լեռնանիստ Լեռնանիստ գյուղ
34. Կաթնաղբյուր Կաթնաղբյուր գյուղ
35. Կամարիս Կամարիս գյուղ
36. Կապուտան Կապուտան գյուղ
37. Կարենիս Կարենիս գյուղ
38. Կոտայք Կոտայք գյուղ
39. Հանքավան  Հանքավան գյուղ
40. Հատիս Հատիս գյուղ
41. Հացավան Հացավան գյուղ
42. Ձորաղբյուր Ձորաղբյուր գյուղ
43. Մայակովսկի Մայակովսկի գյուղ
44. Մարմարիկ Մարմարիկ գյուղ
45. Մեղրաձոր  Մեղրաձոր գյուղ
   Գոռգոչ գյուղ
46. Մրգաշեն Մրգաշեն գյուղ
47. Նոր Արտամետ Նոր Արտամետ գյուղ
48. Նոր Գեղի Նոր Գեղի գյուղ
49. Նոր գյուղ Նոր գյուղ
50. Նոր Երզնկա Նոր Երզնկա գյուղ
51. Նուռնուս Նուռնուս գյուղ
52. Ողջաբերդ Ողջաբերդ գյուղ
53. Պռոշյան Պռոշյան գյուղ
54. Պտղնի Պտղնի գյուղ
55. Ջրաբեր  Ջրաբեր գյուղ
56. Ջրառատ Ջրառատ գյուղ
57. Ջրվեժ Ջրվեժ գյուղ
58. Գետարգել Գետարգել գյուղ
59. Սարալանջ Սարալանջ գյուղ
60. Սոլակ Սոլակ գյուղ
61. Մաբերդ Մաբերդ գյուղ
62. Վերին Պտղնի Վերին Պտղնի գյուղ
63. Քաղսի Քաղսի գյուղ
64. Քանաքեռավան Քանաքեռավան գյուղ
65. Քասախ Քասախ գյուղ
66. Քարաշամբ Քարաշամբ գյուղ
67. Ֆանտան Ֆանտան գյուղ

 

2.7. Շիրակ մարզի համայնքներն ու բնակավայրերը

 

Հ. Համայնքի անվանումը Բնակավայրի անվանումը
1. Գյումրի Գյումրի քաղաք
2. Արթիկ Արթիկ քաղաք
3. Մարալիկ Մարալիկ քաղաք
4. Ազատան Ազատան գյուղ
5. Ալվար  Ալվար գյուղ
   Արավետ գյուղ
6. Ախուրիկ Ախուրիկ գյուղ
7. Ախուրյան Ախուրյան գյուղ
8. Աղին  Աղին գյուղ
   Աղին կայարանի գյուղ
9. Աղվորիկ Աղվորիկ գյուղ
10. Ամասիա Ամասիա գյուղ
11. Այգեբաց Այգեբաց գյուղ
12. Անիավան Անիավան գյուղ
13. Անիպեմզա Անիպեմզա գյուղ
14. Անուշավան Անուշավան գյուղ
15. Աշոցք Աշոցք գյուղ
16. Առափի Առափի գյուղ
17. Արդենիս Արդենիս գյուղ
18. Արեգնադեմ Արեգնադեմ գյուղ
19. Արփենի Արփենի գյուղ
20. Արևիկ Արևիկ գյուղ
21. Արևշատ Արևշատ գյուղ
22. Նորշեն Նորշեն գյուղ
23. Բայանդուր Բայանդուր գյուղ
24. Բանդիվան Բանդիվան գյուղ
25. Բաշգյուղ Բաշգյուղ գյուղ
26. Բավրա Բավրա գյուղ
27. Բենիամին Բենիամին գյուղ
28. Բերդաշեն  Բերդաշեն գյուղ
   Պաղակն գյուղ
29. Գառնառիճ  Գառնառիճ գյուղ
   Եղնաջուր գյուղ
30. Գեղանիստ Գեղանիստ գյուղ
31. Գետափ Գետափ գյուղ
32. Գետք Գետք գյուղ
33. Բյուրակն Բյուրակն գյուղ
34. Գոգհովիտ Գոգհովիտ գյուղ
35. Գտաշեն  Գտաշեն գյուղ
   Կամխուտ գյուղ
36. Գուսանագյուղ Գուսանագյուղ գյուղ
37. Երազգավորս Երազգավորս գյուղ
38. Զարիշատ  Զարիշատ գյուղ
   Երիզակ գյուղ
39. Զորակերտ  Զորակերտ գյուղ
   Դարիկ գյուղ
40. Զույգաղբյուր Զույգաղբյուր գյուղ
41. Թավշուտ Թավշուտ գյուղ
42. Թորոսգյուղ Թորոսգյուղ գյուղ
43. Իսահակյան  Իսահակյան գյուղ
   Բարձրաշեն գյուղ
44. Լանջիկ Լանջիկ գյուղ
45. Լեռնագյուղ Լեռնագյուղ գյուղ
46. Լեռնակերտ Լեռնակերտ գյուղ
47. Լեռնուտ Լեռնուտ գյուղ
48. Լուսակերտ Լուսակերտ գյուղ
49. Լուսաղբյուր Լուսաղբյուր գյուղ
50. Ծաղկուտ  Ծաղկուտ գյուղ
   Լորասար գյուղ
51. Կամո Կամո գյուղ
52. Կապս Կապս գյուղ
53. Կառնուտ Կառնուտ գյուղ
54. Կարմրավան  Կարմրավան գյուղ
55. Կարմրաքար Կարմրաքար գյուղ
56. Կաքավասար Կաքավասար գյուղ
57. Կրաշեն  Կրաշեն գյուղ
58. Կրասար Կրասար գյուղ
59. Հայկաձոր Հայկաձոր գյուղ
60. Հայկասար Հայկասար գյուղ
61. Հայկավան Հայկավան գյուղ
62. Հայրենյաց Հայրենյաց գյուղ
63. Հառիճ Հառիճ գյուղ
64. Հարթաշեն Հարթաշեն գյուղ
65. Հացիկ  Հացիկ գյուղ
   Հացիկավան գյուղ
66. Հողմիկ Հողմիկ գյուղ
67. Հոռոմ Հոռոմ գյուղ
68. Հովիտ Հովիտ գյուղ
69. Հովտաշեն Հովտաշեն գյուղ
70. Հովտուն Հովտուն գյուղ
71. Հովունի Հովունի գյուղ
72. Ձիթհանքով Ձիթհանքով գյուղ
73. Ձորակապ Ձորակապ գյուղ
74. Ձորաշեն Ձորաշեն գյուղ
75. Ղազանչի Ղազանչի գյուղ
76. Ղարիբջանյան  Ղարիբջանյան գյուղ
   Ախուրյան կայարանի գյուղ
77. Մայիսյան Մայիսյան գյուղ
78. Մարմաշեն Մարմաշեն գյուղ
79. Մեծ Մանթաշ Մեծ Մանթաշ գյուղ
80. Մեծ Սարիար   Մեծ Սարիար գյուղ
81. Մեծ Սեպասար Մեծ Սեպասար գյուղ
82. Մեղրաշատ Մեղրաշատ գյուղ
83.Մեղրաշեն Մեղրաշեն գյուղ
84. Բասեն Բասեն գյուղ
85. Մուսայելյան (Աշոցքի շրջ.) Մուսայելյան գյուղ
86. Նահապետավան Նահապետավան գյուղ
87. Նոր Կյանք Նոր Կյանք գյուղ
88. Շաղիկ Շաղիկ գյուղ
89. Շիրակ Շիրակ գյուղ
90. Շիրակավան Շիրակավան գյուղ
91. Ողջի Ողջի գյուղ
92. Ոսկեհասկ Ոսկեհասկ գյուղ
93. Պեմզաշեն Պեմզաշեն գյուղ
94. Ջաջուռ Ջաջուռ գյուղ
95. Ջաջուռավան Ջաջուռավան գյուղ
96. Ջրաձոր Ջրաձոր գյուղ
97. Ջրառատ Ջրառատ գյուղ
98. Ջրափի Ջրափի գյուղ
99. Սալուտ Սալուտ գյուղ
100. Սառնաղբյուր Սառնաղբյուր գյուղ
101. Սարագյուղ Սարագյուղ գյուղ
102. Սարալանջ Սարալանջ գյուղ
103. Սարակապ Սարակապ գյուղ
104. Սարապատ Սարապատ գյուղ
105. Սարատակ Սարատակ գյուղ
106. Սիզավետ Սիզավետ գյուղ
107. Սպանդարյան Սպանդարյան գյուղ
108. Վահրամաբերդ Վահրամաբերդ գյուղ
109. Վարդաղբյուր Վարդաղբյուր գյուղ
110. Վարդաքար Վարդաքար գյուղ
111. Տուֆաշեն Տուֆաշեն գյուղ
112. Ցողամարգ Ցողամարգ գյուղ
113. Փանիկ Փանիկ գյուղ
114. Փոքրաշեն Փոքրաշեն գյուղ
115. Փոքր Մանթաշ Փոքր Մանթաշ գյուղ
116. Փոքր Սարիար Փոքր Սարիար գյուղ
117. Փոքր Սեպասար Փոքր Սեպասար գյուղ
118. Քարաբերդ Քարաբերդ գյուղ
119. Քեթի Քեթի գյուղ

 

2.8. Սյունիք մարզի համայնքներն ու բնակավայրերը

 

Հ. Համայնքի անվանումը
Բնակավայրի անվանումը
1. Կապան Կապան քաղաք
2. Ագարակ Ագարակ քաղաք
3. Գորիս Գորիս քաղաք
4. Դաստակերտ Դաստակերտ քաղաք
5. Մեղրի Մեղրի քաղաք
6. Սիսիան  Սիսիան քաղաք
7. Քաջարան Քաջարան քաղաք
8. Ագարակ Ագարակ գյուղ
9. Ալվանք Ալվանք գյուղ
10. Ախլաթյան Ախլաթյան գյուղ
11. Աղիտու Աղիտու գյուղ
12. Աղվանի Աղվանի գյուղ
13. Անգեղակոթ Անգեղակոթ գյուղ
14. Անտառաշատ Անտառաշատ գյուղ
15. Աշոտավան Աշոտավան գյուղ
16. Առաջաձոր Առաջաձոր գյուղ
17. Արավուս Արավուս գյուղ
18. Արծվանիկ Արծվանիկ գյուղ
19. Արևիս Արևիս գյուղ
20. Բալաք Բալաք գյուղ
21. Բարձրավան Բարձրավան գյուղ
22. Բնունիս Բնունիս գյուղ
23. Բռնակոթ Բռնակոթ գյուղ
24. Ակներ Ակներ գյուղ
25. Գեղանուշ  Գեղանուշ գյուղ
   Գոմարան գյուղ
26. Գեղի Գեղի գյուղ
   Գեղավանք գյուղ
   Կարդ գյուղ
   Կիցք գյուղ
   Վերին Գեղավանք գյուղ
   Քարուտ գյուղ
27. Գետաթաղ Գետաթաղ գյուղ
28. Գորայք Գորայք գյուղ
29. Գուդեմնիս Գուդեմնիս գյուղ
30. Դավիթ Բեկ Դավիթ Բեկ գյուղ
31. Դարբաս  Դարբաս գյուղ
   Շամբ գյուղ
32. Տավրուս Տավրուս գյուղ
33. Եղեգ Եղեգ գյուղ
34. Եղվարդ Եղվարդ գյուղ
35. Թանահատ Թանահատ գյուղ
36. Թասիկ Թասիկ գյուղ
37. Լեհվազ Լեհվազ գյուղ
38. Լեռնաձոր  Լեռնաձոր գյուղ
   Կավճուտ գյուղ
   Մուսալլամ գյուղ
   Ներքին Գիրաթաղ գյուղ
   Վերին Գիրաթաղ գյուղ
39. Լիճք Լիճք գյուղ
40. Լծեն Լծեն գյուղ
41. Լոր Լոր գյուղ
42. Աճանան Աճանան գյուղ
43. Խդրանց Խդրանց գյուղ
44. Խնածախ Խնածախ գյուղ
45. Խնձորեսկ Խնձորեսկ գյուղ
46. Խոզնավար Խոզնավար գյուղ
47. Խոտ Խոտ գյուղ
48. Ծավ  Ծավ գյուղ
   Շիշկերտ գյուղ
49. Ծղուկ Ծղուկ գյուղ
50. Կաղնուտ Կաղնուտ գյուղ
51. Կարճևան Կարճևան գյուղ
52. Կոռնիձոր Կոռնիձոր գյուղ
53. Կուրիս Կուրիս գյուղ
54. Հալիձոր Հալիձոր գյուղ
55. Հարթաշեն Հարթաշեն գյուղ
56. Հարժիս Հարժիս գյուղ
57. Հացավան Հացավան գյուղ
58. Ձորաստան Ձորաստան գյուղ
59. (59-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն)
60. Իշխանասար Իշխանասար գյուղ
61. Ճակատեն Ճակատեն գյուղ
62. Մուցք Մուցք գյուղ
63. Ներքին Խնձորեսկ Ներքին Խնձորեսկ գյուղ
64. Ներքին Խոտանան Ներքին Խոտանան
65. Ներքին Հանդ Ներքին Հանդ գյուղ
66. Նռնաձոր Նռնաձոր գյուղ
67. Նորաշենիկ Նորաշենիկ գյուղ
68. Նորավան Նորավան գյուղ
69. Շաղատ Շաղատ գյուղ
70. Շաքի Շաքի գյուղ
71. Շենաթաղ Շենաթաղ գյուղ
72. Շիկահող Շիկահող գյուղ
73. Շինուհայր Շինուհայր գյուղ
74. Շվանիձոր Շվանիձոր գյուղ
75. Շրվենանց Շրվենանց գյուղ
76. Շուռնուխ  Շուռնուխ գյուղ
   Աղբուլլաղ գյուղ
   Վանանդ գյուղ
   Ձորակ գյուղ
77. Որոտան (Գորիսի շրջ.) Որոտան գյուղ
78. Որոտան (Սիսիանի շրջ.) Որոտան գյուղ
79. Չափնի Չափնի գյուղ
80. Սալվարդ Սալվարդ գյուղ
81. Սառնակունք Սառնակունք գյուղ
82. Սյունիք  Սյունիք գյուղ
   Բարգուշատ գյուղ
   Դիցմայրի գյուղ
   Խորձոր գյուղ
   Սզնակ գյուղ
83. Նժդեհ   Նժդեհ գյուղ
   Ցղունի գյուղ
84. Սպանդարյան Սպանդարյան գյուղ
85. Սվարանց Սվարանց գյուղ
86. Սրաշեն Սրաշեն գյուղ
87. Սևաքար Սևաքար գյուղ
88. Վահրավար Վահրավար գյուղ
89. Վաղատին Վաղատին գյուղ
90. Վաղատուր Վաղատուր գյուղ
91. Վանեք Վանեք գյուղ
92. Վարդանիձոր  Վարդանիձոր գյուղ
   Այգեձոր գյուղ
   Թխկուտ գյուղ
93. (93-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն)
94. Վարդավանք Վարդավանք գյուղ
95. Վերին Խոտանան Վերին Խոտանան գյուղ
96. Վերիշեն Վերիշեն գյուղ
97. Տաթև Տաթև գյուղ
98. Տանձավեր Տանձավեր գյուղ
99. Տանձատափ Տանձատափ գյուղ
100. Տաշտուն Տաշտուն գյուղ
101. Տեղ Տեղ գյուղ
102. Տոլորս Տոլորս գյուղ
103. Տորունիք Տորունիք գյուղ
104. Ուժանիս Ուժանիս գյուղ
105. Ույծ Ույծ գյուղ
106. Նոր Աստղաբերդ  Նոր Աստղաբերդ գյուղ
   Աջաբաջ գյուղ
   Գետիշեն գյուղ
   Ոչեթի գյուղ
107. (107-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն)
108. Քաշունի Քաշունի գյուղ
109. Քաջարան Քաջարան գյուղ
110. Քարահունջ Քարահունջ գյուղ
111. Քարաշեն Քարաշեն գյուղ
112. (112-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն)
113. Օխտար Օխտար գյուղ

 

2.9. Վայոց Ձոր մարզի համայնքներն ու բնակավայրերը

 

Հ. Համայնքի անվանումը Բնակավայրի անվանումը
1. Եղեգնաձոր Եղեգնաձոր քաղաք
2. Ջերմուկ  Ջերմուկ քաղաք
   Կեչուտ գյուղ
3. Վայք Վայք քաղաք
4. Ագարակաձոր Ագարակաձոր գյուղ
5. Ազատեկ Ազատեկ գյուղ
6. Աղավնաձոր Աղավնաձոր գյուղ
7. Աղնջաձոր Աղնջաձոր գյուղ
8. Արենի  Արենի գյուղ
   Ամաղու գյուղ
9. Արին Արին գյուղ
10. Արտաբույնք Արտաբույնք գյուղ
11. Արտավան Արտավան գյուղ
12. Արփի Արփի գյուղ
13. Բարձրունի Բարձրունի գյուղ
14. Գետափ Գետափ գյուղ
15. Գլաձոր Գլաձոր գյուղ
16. Գնդեվազ Գնդեվազ գյուղ
17. Գնիշիկ  Գնիշիկ գյուղ
   Մոզրով գյուղ
18. Գողթանիկ Գողթանիկ գյուղ
19. Գոմք  Գոմք գյուղ
   Ախտա գյուղ
   Կապույտ գյուղ
20. Ելփին Ելփին գյուղ
21. Եղեգիս Եղեգիս գյուղ
22. Զառիթափ  Զառիթափ գյուղ
   Հորադիս գյուղ
23. Զեդեա Զեդեա գյուղ
24. Թառաթումբ Թառաթումբ գյուղ
25. Խաչիկ Խաչիկ գյուղ
26. Խնձորուտ Խնձորուտ գյուղ
27. Կարմրաշեն Կարմրաշեն գյուղ
28. Հերհեր Հերհեր  գյուղ
29. Հերմոն  Հերմոն գյուղ
   Արատես գյուղ
   Կալասար գյուղ
30. Հորբատեղ Հորբատեղ գյուղ
31. Հորս Հորս գյուղ
32. Մալիշկա Մալիշկա գյուղ
33. Մարտիրոս Մարտիրոս գյուղ
34. Նոր Ազնաբերդ Նոր Ազնաբերդ գյուղ
35. Շատին Շատին գյուղ
36. Չիվա Չիվա գյուղ
37. Ռինդ Ռինդ գյուղ
38. Սալլի Սալլի գյուղ
39. Սարավան  Սարավան գյուղ
   Ուղեձոր գյուղ
40. Սերս Սերս գյուղ
41. Վարդահովիտ  Վարդահովիտ
   Գետիկվանք գյուղ
   Սևաժայռ գյուղ
42. Վերնաշեն Վերնաշեն գյուղ
43. Փոռ Փոռ գյուղ
44. Քարագլուխ Քարագլուխ գյուղ

 

2.10 ՏԱՎՈՒՇ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ
 

Հ. Համայնքի անվանումը
Բնակավայրերի անվանումը
1. Իջևան Իջևան քաղաք
1.1 Այրում Այրում քաղաք
2. Բերդ Բերդ քաղաք
3. Դիլիջան Դիլիջան քաղաք
4. Նոյեմբերյան Նոյեմբերյան քաղաք
5. Ազատամուտ Ազատամուտ գյուղ
6. Ակնաղբյուր Ակնաղբյուր գյուղ
7. Աղավնավանք Աղավնավանք գյուղ
8. Աճարկուտ Աճարկուտ գյուղ
9. Այգեհովիտ Այգեհովիտ գյուղ
Կայան գյուղ
10. Այգեձոր Այգեձոր գյուղ
11. Այգեպար Այգեպար գյուղ
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 13.06.06 ՀՕ-147-Ն)
13. Աչաջուր Աչաջուր գյուղ
14. Արծվաբերդ Արծվաբերդ գյուղ
15. Արճիս Արճիս գյուղ
16. Բագրատաշեն  Բագրատաշեն գյուղ
17. Բաղանիս Բաղանիս գյուղ
18. Բարեկամավան Բարեկամավան գյուղ
19. Բերդավան Բերդավան
20. Բերքաբեր Բերքաբեր գյուղ
21. Գանձաքար Գանձաքար գյուղ
22. Գետահովիտ Գետահովիտ գյուղ
23. Գոշ Գոշ գյուղ
24. Դեբեդավան Դեբեդավան գյուղ
25. Դեղձավան Դեղձավան գյուղ
26. Դիտավան Դիտավան գյուղ
27. Դովեղ Դովեղ գյուղ
28. Ենոքավան Ենոքավան գյուղ
29. Թեղուտ Թեղուտ գյուղ
30. Տավուշ Տավուշ գյուղ
31. Իծաքար Իծաքար գյուղ
32. Լճկաձոր Լճկաձոր գյուղ
33. Լուսահովիտ Լուսահովիտ գյուղ
34. Լուսաձոր Լուսաձոր գյուղ
35. Խաշթառակ Խաշթառակ գյուղ
36. Խաչարձան  Խաչարձան գյուղ
   Ճերմակավան գյուղ
   Գեղատափ գյուղ
37. Ծաղկավան (Իջևանի շրջ.) Ծաղկավան գյուղ
38. Ծաղկավան (Տաուշի շրջ.) Ծաղկավան գյուղ
39. Կիրանց Կիրանց գյուղ
40. Կոթի Կոթի գյուղ
41. Կողբ Կողբ գյուղ
42. Հաղարծին Հաղարծին գյուղ
43. Հաղթանակ Հաղթանակ գյուղ
44. Հովք Հովք գյուղ
45. Մոսեսգեղ Մոսեսգեղ գյուղ
46. Նավուր Նավուր գյուղ
47. Ներքին Կարմիր աղբյուր Ներքին Կարմիր աղբյուր գյուղ
48. Նորաշեն Նորաշեն գյուղ
49. Ոսկեպար Ոսկեպար գյուղ
50. Ոսկեվան Ոսկեվան գյուղ
51. Չինարի Չինարի գյուղ
52. Չինչին Չինչին գյուղ
53. Չորթան Չորթան գյուղ
54. Պառավաքար Պառավաքար գյուղ
55. Պտղավան Պտղավան գյուղ
56. Ջուջևան Ջուջևան գյուղ
57. Սարիգյուղ Սարիգյուղ գյուղ
58. Սևքար Սևքար գյուղ
59. Վազաշեն Վազաշեն գյուղ
60. Վարագավան Վարագավան գյուղ
61. Վերին Կարմիր աղբյուր Վերին Կարմիր աղբյուր գյուղ
62. Զորական Զորական գյուղ


(Հավելվածը խմբ. 14.12.04 ՀՕ-41-Ն, խմբ, լրաց., փոփ. 13.06.06 ՀՕ-147-Ն)


 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ

 

N

Թաղային համանյքի անվանումը Բնակավայրերի և թաղամասերի անվանումները

1.

Աջափնյակ Աջափնյակ թաղամաս

2.

Ավան Ավան թաղամաս

3.

Արաբկիր Արաբկիր թաղամաս

4.

Դավթաշեն Դավթաշեն թաղամաս

5.

Էրեբունի Էրեբունի թաղամաս

6.

Կենտրոն Կենտրոն թաղամաս

7.

Մալաթիա - Սեբաստիա Մալաթիա-Սեբաստիա թաղամաս

8.

Նոր Նորք Նոր Նորք թաղամաս

9.

Նորք - Մարաշ Նորք - Մարաշ թաղամաս

10.

Նուբարաշեն Նուբարաշեն թաղամաս

11.

Շենգավիթ Շենգավիթ թաղամաս

12.

Քանաքեռ - Զեյթուն Քանաքեռ - Զեյթուն թաղամաս


(Հավելվածը լրաց. 30.06.96 ՀՕ-73)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

 

 

 

 

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1 ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է հինգ հատվածի:

5.1.1 Արևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծի հետ, որը հարում է Արմավիրի (հ. կ. թիվ 120-ից Դ հ. կ. թիվ 123 - ը ) և Արագածոտնի (Դ հ. կ. թիվ 123-ից մինչև Ա հ. կ. թիվ 1 -ը) մարզերին:

5.1.2 Հյուսիսային հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծի հետ, որը հարում է Կոտայքի (Ա հ. կ. թիվ 1-ից մինչև հ. կ. թիվ 7-ը) մարզին:

5.1.3 Սահմանագիծը հ. կ. թիվ 7-ից շարունակվում է Աշտարակի խճուղու (Գևորգ Չաուշի փողոց) հարավարևմտյան եզրով` մինչև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հյուսիսային անկյունը (Հալաբյան փողոց), անցում «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման և հանրապետական հիվանդանոցի տարածքների հյուսիսային եզրագծով: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Դավթաշեն և Զովունի տանող ճանապարհի հարավային եզրով մինչև «Դավթաշեն» կամրջի ու Զովունի տանող ճանապարհի տրանսպորտային հանգույցը, թեքվում դեպի հարավ-արևելք, «Դավթաշեն» կամրջի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Հրազդան գետի աջ ափը: Սահմանագծի այս մասը հարում է Դավթաշեն թաղամասին:

5.1.4 Հարավարևելյան հատվածը սկսվում է «Դավթաշեն» կամրջի և Հրազդան գետի հատման տեղից, շարունակվում Հրազդան գետի աջ ափով մինչև «Հրազդան» կամուրջը (այս մասը հարում է Արաբկիր թաղամասին):

Սահմանագիծը կամրջի հարավարևելյան եզրով թեքվում է դեպի Հրազդանի կիրճի աջ եզրը և շարունակվում Լենինգրադյան փողոցի հարավարևմտյան եզրով մինչև «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհը:

Սահմանագծի այս մասը հարում է Կենտրոն թաղամասին:

5.1.5 Հարավային հատվածը հարում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասին: Սահմանագծի այս հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի հատման տեղից և շարունակվում դեպի արևմուտք` Լենինգրադյան փողոցի հարավային եզրով մինչև Սեբաստիայի փողոց: Թեքվելով դեպի հարավ` անցնում է Սեբաստիայի փողոցի արևելյան եզրով, թիվ 29 տնից թեքվում դեպի արևմուտք, հատում Սեբաստիայի փողոցը (տուն թիվ 22) և շարունակվում Սարգսյան փողոցով ու կառուցապատման հյուսիսային եզրով մինչև «Մասիս» ԱՄ գործարանի հյուսիսային եզրը: Այնուհետև թեքվում է դեպի հարավ, շարունակվում մինչև Տիչինայի և Գուսան Շերամի փողոցների հատումը: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հարավային կողմով, անցում «Շահումյան-2» էլեկտրաենթակայանի տարածքի հյուսիսային եզրով մինչև Մասիս-Նուռնուս երկաթգծի և «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հատման տեղը: Այդտեղից շարունակվում է Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրով մինչև արտաքին սահմանագիծը` հ. կ. թիվ 120-ը:

 

5.2 ԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի սահմանագծերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:

5.2.1 Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է Մյասնիկյան պողոտայից (Մյասնիկյան պողոտայի և Գայի փողոցի տրանսպորտային հանգույցից դեպի հարավ 300 մ), շարունակվում դեպի հյուսիս, հատում Ռուբինյան փողոցը և անցնում բուսաբանական այգու տարածքի արևմտյան և Երևան-Սևան երկաթուղու գոտու արևելյան եզրերով մինչև Թբիլիսի խճուղու հետ հատվելը: Սահմանագծի այս հատվածը հարում է Քանաքեռ-Զեյթուն թաղամասի սահմանագծին:

Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթուղու հարավարևելյան եզրով մինչև քաղաքի արտաքին սահմանագծի հետ հատվելը հ. կ. թիվ 29-ում:

5.2.2 Հյուսիսարևելյան հատվածը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 29-ից մինչև հ. կ. թիվ 40-ը:

5.2.3 Հարավարևելյան հատվածը սկսվում է արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 40-ից: Սահմանագիծն այդտեղից թեքվում է Գառնու խճուղով դեպի արևմուտք, շարունակվում է մինչև Թոթովենցի փողոցի և Գառնու խճուղու հատման տեղը: Այնուհետև շարունակվում է Ավանի գերեզմանոցի հարավարևմտյան եզրով մինչև Ավանի 9-րդ փողոցը, անցնում այդ փողոցով դեպի հարավ-արևմուտք, հատում Գայի փողոցը և Մյասնիկյան պողոտայի ու Գայի փողոցի տրանսպորտային հանգույցի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Մյասնիկյան պողոտան:

 

5.3 ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:

5.3.1 Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է «Հրազդան» կամրջի և Հրազդան գետի հատման տեղից, աջ ափով հոսանքից հակառակ ուղղությամբ, շարունակվում մինչև հ. կ. թիվ 23-ը: Սահմանագծի հատվածի այս մասը հարում է Աջափնյակ և Դավթաշեն թաղամասերին:

5.3.2 Հյուսիսարևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 23-ից մինչև հ. կ. թիվ 29-ը:

5.3.3 Հյուսիսարևելյան հատվածը սկսվում է հ. կ. թիվ 29-ից, որը գտնվում է Երևան-Սևան երկաթուղու գոտու աջ եզրին (երկրաբանական ինստիտուտի տարածքի հարավարևմտյան եզրից 100 մ): Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթգծի հարավարևելյան եզրով մինչև Թբիլիսիի խճուղի:

Սահմանագծի հատվածի այս մասը հարում է Ավան թաղամասի սահմանագծին: Սահմանագիծը շարունակվում է Թբիլիսիի խճուղու հարավարևելյան եզրով դեպի հարավ-արևմուտք` մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքը: Սահմանագծի այս մասը հարում է Քանաքեռ-Զեյթուն թաղամասին:

5.3.4 Հարավային հատվածը հարում է Կենտրոն թաղամասին: Սահմանագիծը սկսվում է «Հաղթանակ» զբոսայգու մուտքից, հատում Ազատության պողոտան, անցնում 50-ամյակի հուշասյունը հյուսիսային մասով և, արևմտյան եզրով հատելով երկաթգիծը, երկաթուղու օտարման գոտու հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև Օրթոց ձոր և Օրթոց ձորով հարավային ուղղությամբ գոյություն ունեցող կառուցապատման եզրերով («Ֆերիտ» գործարանը և Ամերիկյան համալսարանը թողնելով Կենտրոն թաղամասում) անցնում Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիսարևմտյան եզրով և հատում Մարշալ Բաղրամյան պողոտան: Այդտեղից սահմանագիծը շարունակվում է Պռոշյան փողոցի արևմտյան եզրով դեպի հարավ` մինչև կառավարական ամառանոցների տարածքի հյուսիսային պարիսպը և, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, իջնում Հրազդանի կիրճում գտնվող ԵրՀԷԿ-ի տարածքի արևելյան սահմանը: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափի հենապատով (գետի հոսանքին հակառակ ուղղությամբ) մինչև «Հրազդան» կամրջի մոտ գտնվող փոքր կամրջակը:

 

5.4 ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ և Արաբկիր թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:

5.4.1 Հյուսիսային հատվածն ամբողջությամբ համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 7-ից մինչև հ. կ. թիվ 23-ը:

5.4.2 Հարավարևելյան հատվածը սկսվում է Երևանի արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 23-ից և Հրազդան գետի աջ ափով, գետի հոսանքի ուղղությամբ իջնում մինչև «Դավթաշեն» կամուրջը: Սահմանագծի այս մասը հարում է Արաբկիր թաղամասին:

5.4.3 «Դավթաշեն» կամրջի հարավարևմտյան եզրով բարձրանում է մինչև Հրազդանի կիրճի աջակողմյան եզրը և շարունակվում մինչև Զովունի տանող ճանապարհի և կամրջի տրանսպորտային հանգույցը, այնուհետև թեքվում դեպի արևմուտք, շարունակվում ճանապարհի հարավային եզրով մինչև Հալաբյան փողոց (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքի հյուսիսային անկյուն): Այդտեղից շարունակվում է հանրապետական հիվանդանոցի տարածքի և «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման հյուսիսային եզրով: Հատելով Շիրազի փողոցը` սահմանագիծը շարունակվում է Գևորգ Չաուշի փողոցի (Աշտարակի խճուղի) հարավարևմտյան եզրով` մինչև Ներքին Զանգվի ջրանցքի հետ հատվելը` հ. կ. թիվ 7-ը: Սահմանագծի այս մասը հարում է Աջափնյակ թաղամասին:

 

5.5 ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի և Արարատի մարզերին:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:

5.5.1 Հյուսիսային հատվածը սկսվում է Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղից, շարունակվում դեպի արևելք: Երևան-Սևան երկաթուղու օտարման գոտու հյուսիսային եզրով հատում Տիգրան Մեծի ու Մովսես Խորենացու փողոցները և երկաթգծի հյուսիսային եզրով հասնում մինչև Չարենցի փողոցի թիվ 1-ին նրբանցքի թիվ 113 տունը (սահմանագծի այս մասը հարում է Կենտրոն թաղամասին): Այդտեղից թեքվելով դեպի հարավ` Սարի թաղի կառուցապատման արևելյան և հյուսիսային եզրերով շարունակվում մինչև Դավիթ-Բեկի փողոցը: Թեքվելով դեպի հյուսիս` Դավիթ-Բեկի փողոցի արևմտյան եզրով շարունակվում մինչև հեռուստակենտրոնի տարածքի հարավային պարիսպը և, թեքվելով դեպի արևելք, շարունակվում է նույն փողոցի հյուսիսային եզրով մինչև Նորքի ջրանցքը (սահմանագծի այս մասը հարում է Նորք-Մարաշ թաղամասին): Այնուհետև ջրանցքի հյուսիսային կողմով անցնում է մինչև բարձր լարման էլեկտրագծի գոտու հարավային եզրը և այստեղից` էլեկտրագծի գոտուն զուգահեռ, շարունակվում է մինչև գաջի նոր գործարան տանող ճանապարհի հետ հատվելը, այնուհետև ճանապարհի հարավային եզրով շարունակվում մինչև գաջի նոր գործարանի հողատարածքի հարավային եզրը:

Սահմանագծի այս հատվածը հարում է Նոր Նորք թաղամասին:

5.5.2 Արևելյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի (հ. կ. թիվ 53-ից Բ հ. կ. թիվ 61-ը) և Արարատի (Բ հ. կ. թիվ 61-ից մինչև հ. կ. թիվ 63-ը) մարզերին:

5.5.3 Հարավային հատվածը հարում է Նուբարաշեն թաղամասին:

Սահմանագծի այս հատվածը սկսվում է հ. կ. թիվ 63-ից, շարունակվում Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրով` մինչև Երևան քաղաք մտնող գազատարը: Այնուհետև թեքվելով դեպի հյուսիս արևմուտք` շարունակվում է գազատարի եզրով, հատում շրջանցիկ ճանապարհը, ճանապարհի հյուսիսարևմտյան և Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկայի հողատարածքի հյուսիսային սահմանով շարունակվում մինչև Նոր Խարբերդի մոտ գտնվող այգեգործական ընկերության հողատարածքի արևելյան եզրը:

5.5.4 Արևմտյան հատվածը սկսվում է Նոր Խարբերդի այգեգործական ընկերության հողատարածքի հյուսիսային սահմանի արևելյան անկյունից, շարունակվում դեպի արևմուտք` մինչև Դաբաղի գիտահետազոտական ինստիտուտի հողատարածքի հյուսիսային եզրը, թեքվում դեպի հյուսիս, անցնում մաքուր երկաթի փորձարարական գործարանի տարածքի հարավային եզրով, Արցախի փողոցով շարունակվում մինչև Արին-Բերդի փողոցը: Այնուհետև Արին-Բերդի փողոցով անցնում է դեպի արևմուտք` մինչև երկաթուղային բեռնատար կայարանի տնտեսության արևմտյան եզրը և շարունակվում դեպի հյուսիս` մինչև Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղը: Այս հատվածն ամբողջությամբ հարում է Շենգավիթ թաղամասին:

 

5.6 ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի հետ:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:

5.6.1 Հյուսիսային հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և Հրազդան կամրջի միացման տեղից, անցնում կամրջի հարավարևելյան եզրով, հատում Հրազդանի կիրճը (Հրազդան գետի փոքր կամրջով) և շարունակվում Հրազդան գետի ձախ ափի հենապատով` մինչև նախկին ԵրՀԷԿ-ի արևելյան սահմանը:

Այնուհետև շարունակվում է կառավարական ամառանոցի հյուսիսարևմտյան պարսպով մինչև Պռոշյան փողոց: Այդ փողոցի հյուսիսարևմտյան կողմի կամրջից գծով անցնում է դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա, հատում այն, շրջանցում Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիսարևմտյան եզրը (ներառելով Ամերիկյան համալսարանը), շարունակվում Օրթոց ձորի կառուցապատման եզրով (ներառելով «Ֆերիտ» գործարանը)` մինչև Երևան-Սևան երկաթգիծը: Սահմանագիծը շարունակվում է երկաթուղու հարավային եզրով, ներառում 50-ամյակի հուշասյունը, անցնում «Հաղթանակ» զբոսայգու մուտքի հարավային մասով, շարունակվում Երևան-Սևան երկաթուղու հյուսիսային եզրով դեպի արևելք` մինչև Կենտրոնի (հյուսիսային) խմելու ջրի օրական կարգավորման ջրամբարը` ներառելով իր մեջ Ավանի կիրճի հյուսիսային և հարավային լանջերի կառուցապատումը մինչև կենդանաբանական այգու մուտքը և շարունակվում Նորքի լանջի ստորին մասով մինչև Ավանի կիրճի երկաթուղային ուղեկամուրջը:

5.6.2 Արևելյան հատվածը սկսվում է Ավանի կիրճի երկաթուղային ուղեկամրջից, երկաթուղու արևելյան եզրով շարունակվում մինչև հանրապետական մարզադաշտի լողավազանի դիմացի սարալանջով իջնող ճանապարհը (Չարենցի 1-ին նրբանցք, տուն թիվ 113)` ներառելով Այգեստանի հարավարևելյան հատվածին հարող անտառագոտու կառուցապատումները:

Սահմանագիծն այդտեղից շարունակվում է երկաթուղու գոտու արևմտյան եզրով մինչև Տիգրան Մեծի պողոտան (երկաթուղային ուղեկամուրջը)` հատելով Մովսես Խորենացու փողոցը:

5.6.3 Հարավային հատվածը սկսվում է Տիգրան Մեծի պողոտայի և երկաթուղային ուղեկամրջի հատման տեղից (հյուսիսային կողմից), շարունակվում Քրիստափորի փողոցով դեպի արևմուտք (հաստոցաշինական գործարանի հյուսիսային պարսպի եզրով), հատում Արշակունյաց պողոտան, շարունակվում էլեկտրական ենթակայանի և Արտաշատի ջրանցքի եզրով մինչև Արտաշատի ջրանցքի ջրաթափը և ջրաթափի հարավային եզրով իջնում մինչև Հրազդանի գետի աջ ափը:

Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափով (հոսանքի ուղղությամբ), կիրճի եզրով մինչև Վաղարշապատի հին խճուղու և Ծովակալ Իսակովի պողոտայի հատումը (30 - ամյակի հուշասյուն):

5.6.4 Արևմտյան հատվածը սկսվում է 30-ամյակի հուշասյունից, շարունակվում Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով մոտ 350 մ դեպի հյուսիս-արևելք, թեքվում ուղիղ անկյունով դեպի հյուսիս-արևմուտք, հատում Ծովակալ Իսակովի պողոտան, անցնում «Հայհաստոց» և արևային էներգիայի ուսումնասիրման գիտահետազոտական ինստիտուտների տարածքների հարավ-արևմտյան և հյուսիսային եզրերով, Դալմայի այգիների արևմտյան սահմանագծով մինչև Լենինգրադյան փողոց և, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, շարունակվում մինչև «Հրազդան» կամուրջը:

 

5.7 ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:

Թաղամասի տարածքի մեջ է մտնում նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և նրան կից տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքները, ինչպես նաև Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը (Վաղարշապատի խճուղու և օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերը):

 5.7.1 Հյուսիսային հատվածը սկսվում է հ. կ. թիվ 120-ից, շարունակվում Ներքին Զանգվի ջրանցքի հյուսիսային եզրով` ջրի հոսքի հակառակ ուղղությամբ մինչև Մասիս-Նուռնուս երկաթգծի և «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհի հատումը: Այնուհետև շարունակվում է արևելյան ուղղությամբ «Սպանդարյան» արդյունաբերական հանգույց տանող ճանապարհով, «Շահումյան-2» էլեկտրաենթակայանի տարածքի հյուսիսային կողմով մինչև Տիչինայի և Գուսան Շերամի փողոցների հատումը: Թեքվելով դեպի հյուսիս` շրջանցում է «Մասիս» արդյունաբերական միավորման կոշիկի գործարանը և շարունակվում գործող կառուցապատման հյուսիսային եզրով` Սարգսյան փողոցով մինչև Սեբաստիայի փողոց: Հատելով Սեբաստիայի փողոցը թիվ 22 և թիվ 29 տների մոտ` սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս: Սեբաստիայի փողոցով շարունակվում է մինչև Լենինգրադյան փողոց և այդ փողոցի հարավային եզրով անցնում մինչև Դալմայի այգիների հյուսիսարևելյան անկյունը` դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի եզրը:

Սահմանագծի այս հատվածը հարում է Աջափնյակ թաղամասին:

5.7.2 Արևելյան հատվածը սկսվում է Լենինգրադյան փողոցի և «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհի հատման տեղից, շարունակվում դեպի հարավ` ճանապարհի արևմտյան եզրով (այգիների սահմանագիծ), շրջանցում արևային էներգիայի գիտահետազոտական ինստիտուտի տարածքը հյուսիսային ու արևմտյան եզրերով, շարունակվում «Հայհաստոց» գիտահետազոտական ինստիտուտի տարածքի արևմտյան կողմով, հատելով Ծովակալ Իսակովի պողոտան, թեքվում է դեպի հարավ-արևմուտք և Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև 30-ամյակի հուշասյունը:

Սահմանագծի այս հատվածը հարում է Կենտրոն թաղամասին:

5.7.3 Հարավարևելյան հատվածը սկսվում է 30-ամյակի հուշասյունից և շարունակվում Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով, Սեբաստիայի փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցի հարավային մասով հատում մայրուղին, Երևանյան լճի ամբարտակի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև Հրազդան գետի աջ ափը:

Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Հրազդան գետի աջ ափով մինչև արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 105-ը: Սահմանագծի այս հատվածը հարում է Շենգավիթ թաղամասին:

5.7.4 Արևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Արարատի (հ. կ. թիվ 105-ից մինչև Գ հ.. թիվ 107-ը) և Արմավիրի (Գ հ. կ. թիվ 107-ից մինչև հ. կ. թիվ 120-ը) մարզերին:

 

 5.8 ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:

5.8.1 Արևմտյան հատվածը սկսվում է Դավիթ-Բեկի փողոցի և Նորքի ջրանցքի հատման տեղից և շարունակվում դեպի հյուսիս` բարձր լարման էլեկտրագծերի գոտու արևմտյան եզրով մինչև հին Նորքի գերեզմանոցի հյուսիսարևելյան կողմը, այնուհետև շարունակվում, իջնելով Ավանի կիրճը, մինչև Մյասնիկյան պողոտա, որը գտնվում է կենդանաբանական այգու մուտքից 100 մ դեպի հարավ-արևմուտք:

Այս հատվածը հարում է Նորք-Մարաշ թաղամասին:

 5.8.2 Հյուսիսային հատվածը սկսվում է վերը նշված կետից, շարունակվում Մյասնիկյան պողոտայի հարավարևելյան եզրով, հատում է Գայի փողոցը` տրանսպորտային հանգույցի հարավարևելյան մասով և միանում Ավանի 9-րդ փողոցին, Ավանի գերեզմանոցի հարավարևմտյան եզրով հատում է Թոթովենցի փողոցը և միանում Գառնու խճուղուն` հ. կ. թիվ 40-ին: Սահմանագծի այս հատվածը հարում է Ավան, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն թաղամասերին:

5.8.3 Արևելյան հատվածը համընկնում է քաղաքի առաջին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 40-ից մինչև հ. կ. թիվ 53-ը: Այս հատվածն իր մեջ ներառում է «Բազալտ» և ռադիոէլեկտրոնային արդյունաբերական համալիրները, ինչպես նաև «Մայակ» բնակելի տարածքը: Սահմանագիծն անցնում է Ջրվեժ գյուղի արևմտյան սահմանով և շարունակվում մինչև գաջի նոր գործարանը:

5.8.4 Հարավային հատվածով սահմանագիծը շարունակվում է գաջի նոր գործարան տանող ճանապարհով դեպի հարավ-արևմուտք` մինչև բարձր լարման էլեկտրագծերի հետ հատվելը, ապա բարձր լարման էլեկտրագծերի գոտուն զուգահեռ շարունակվում է մինչև Նորքի ջրանցքը, անցնում Նորքի ջրանցքի հարավային եզրով` մինչև Դավիթ-Բեկի փողոցի հետ հատվելը: Սահմանագծի այս հատվածը հարում է Էրեբունի թաղամասին:

 

5.9 ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն և Նոր Նորք թաղամասերի հետ:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:

5.9.1 Կենտրոն թաղամասին հարող արևմտյան հատվածը սկսվում է Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 113 տնից և շարունակվում դեպի հյուսիս` գոյություն ունեցող ինքնակամ կառուցապատման և անտառագոտու սահմանով մինչև Այգեստան թաղամասին հարող Երևան-Սևան երկաթուղու եզրը, անցնում երկաթուղու արևելյան եզրով մինչև երկաթգծի ուղեկամուրջը, այնուհետև Նորքի լանջի ստորին եզրով, Ավանի կիրճի հարավային լանջով մինչև կենդանաբանական այգու մուտքի մոտ (մուտքից 100 մ դեպի հարավ, Մյասնիկյան պողոտայի հարավարևմտյան եզրը):

5.9.2 Արևելյան հատվածը հարում է Նոր Նորքի թաղամասի սահմանագծին և շարունակվում դեպի հարավ, բարձրանում Ավանի կիրճի հարավային լանջի վերին եզրը, անցնում է հին Նորքի գերեզմանոցի հյուսիսարևելյան մասով, բարձր լարման էլեկտրագծի արևմտյան եզրով մինչև Դավիթ-Բեկի փողոցի հյուսիսային եզրը:

5.9.3 Հարավային հատվածը հարում է Էրեբունի թաղամասին:

Սահմանագծի այս հատվածը սկսվում է Դավիթ-Բեկի փողոցի հյուսիսային եզրից (Դավիթ-Բեկի փողոցի և Նորքի ջրանցքի հատում) և շարունակվում մինչև հեռուստակայանի հողատարածքը, այնուհետև, թեքվելով դեպի հարավ, անցնում Դավիթ-Բեկի փողոցի արևմտյան եզրով, Սարի թաղի կառուցապատման հյուսիսային և արևելյան եզրերով` մինչև Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 113 տունը:

 

5.10. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի և Շենգավիթ թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի մարզին:

Հ. կ. թիվ 62-ից մինչև հ. կ. թիվ 80-ը Նուբարաշեն թաղամասի սահմանը համընկնում է քաղաքի արտաքին սահմանին և հարում Արարատի մարզին: Սահմանագիծը քաղաքի արտաքին սահմանի հ. կ. 80-ից շարունակվում է Նոր Խարբերդի այգեգործական ընկերության հողատարածքի հարավարևելյան եզրով մինչև Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկայի տարածքի հյուսիսարևմտյան անկյունը: Սահմանի այս հատվածը հարում է Շենգավիթ թաղամասին: Սահմանագիծն այս կետից շարունակվում է դեպի արևելք (խոզաբուծական ֆաբրիկայի տարածքի հյուսիսային եզրով) մինչև Երևան-Նուբարաշեն խճուղու և շրջանցիկ ճանապարհի տրանսպորտային հանգույցի հյուսիսային եզրը: Այդտեղից սահմանագիծը շարունակվում է շրջանցիկ ճանապարհի հյուսիսարևմտյան եզրով` մինչև գազատար խողովակը:

Սահմանագիծն այս կետից թեքվելով դեպի հարավ` հատում է շրջանցիկ ճանապարհը, գազատարի եզրով շարունակվում (ճանապարհի հարավարևելյան եզրից 300 մ) մինչև Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրը: Այդտեղից թեքվելով դեպի հյուսիս-արևելք` Նուբարաշենի սարահարթի հյուսիսարևմտյան եզրով շարունակվում է մինչև արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 62-ը: Սահմանագծի այս հատվածը հարում է Էրեբունի թաղամասին:

 

5.11 ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն թաղամասերի հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի մարզին:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է չորս հատվածի:

5.11.1 Հյուսիսարևմտյան հատվածը հարում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասին: Սկսվում է հ. կ. թիվ 105-ից (Արգավանդ գյուղի արևելյան եզր), շարունակվում Հրազդան գետի աջ ափով (գետի հոսանքին հակառակ ուղղությամբ) մինչև Երևանյան լճի ամբարտակի հարավարևմտյան եզրը: Թեքվելով դեպի հարավ-արևմուտք` մայրուղու հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև Ծովակալ Իսակովի և Սեբաստիայի փողոցների տրանսպորտային հանգույցի սկիզբը (հանգույցի հարավային մաս), թեքվում դեպի հյուսիս-արևելք և, հատելով մայրուղին, Ծովակալ Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով շարունակվում մինչև 30-ամյակի հուշասյունը:

5.11.2 Հյուսիսային հատվածը հարում է Կենտրոն թաղամասին:

Հյուսիսային հատվածը սկսվում է Վաղարշապատի խճուղու և Ծովակալ Իսակովի պողոտայի հատման կետից (30-ամյակի հուշասյուն), շարունակվում Հրազդանի կիրճի աջ եզրով դեպի արևելք` մինչև Արտաշատի ջրանցքի ջրթափի և Հրազդան գետի հատումը: Այնուհետև շարունակվում է ջրթափի եզրով մինչև Արշակունյաց պողոտան, հատում այն, շարունակվում Քրիստափորի փողոցով (նախկին Գորկու փողոց) մինչև վերջինիս հատումը Սևանի փողոցի հետ:

5.11.3 Արևելյան հատվածը հարում է Էրեբունի և Նուբարաշեն թաղամասերին:

Սահմանագծի այս հատվածը սկսվում է Քրիստափորի և Սևանի փողոցների հատման տեղից, շարունակվում Սևանի փողոցով մետրոպոլիտենի ուղեգծի արևմտյան եզրով, անցնում Ռոստովյան փողոցի ուղետարի տակով և շարունակվում երկաթուղային բեռնատար կայարանի տնտեսության տարածքի արևմտյան եզրով մինչև Արին-Բերդի փողոցը: Սահմանագիծն Արին-Բերդի փողոցով թեքվում է դեպի արևելք` մինչև Արցախի փողոցը, այնուհետև, շեղվելով դեպի հարավ, Արցախի փողոցով շարունակվում է մինչև մաքուր երկաթի փորձարարական գործարանի տարածքի հարավային եզրը: Այս գործարանի և Երևանի ՋԷԿ-ի հողամասերի միջև ընկած տարածությունով շարունակվում է դեպի հարավ-արևելք, շրջանցում Դաբաղի գիտահետազոտական ինստիտուտի տարածքը, հյուսիսային կողմով շարունակվում է մինչև Նոր Խարբերդի այգեգործական ընկերության տարածքի արևելյան սահմանը: Սահմանագծի վերը նշված մասը հարում է Էրեբունի թաղամասին: Սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևմուտք` այգեգործական ընկերության հողամասի հարավարևմտյան եզրով շարունակվում է մինչև քաղաքի արտաքին սահմանագիծը` հ. կ. թիվ 80: Սահմանագծի այս մասը հարում է Նուբարաշենի թաղամասին:

5.11.4 Հարավարևմտյան հատվածը համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը համընկնում է Արարատի մարզին` հ. կ. թիվ 80-ից մինչև հ. կ. թիվ 105-ը:

 

5.12. ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՄԱՍ

 

Թաղամասն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Արաբկիր, Կենտրոն և Նոր Նորք թաղամասերի հետ:

Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի:

5.12.1 Հյուսիսարևմտյան հատվածը սկսվում է «Հաղթանակ» զբոսայգու մուտքից, շարունակվում Ազատության պողոտայի հարավարևելյան եզրով դեպի հյուսիս-արևելք` Թբիլիսիի խճուղով մինչև Երևան-Սևան երկաթուղու հետ հատվելը, այնուհետև` Թբիլիսիի խճուղու և Աճառյան փողոցի տրանսպորտային հանգույցը: Սահմանագծի այս հատվածը հարում է Արաբկիր թաղամասին:

5.12.2 Արևելյան հատվածը սկսվում է Թբիլիսիի խճուղու և Երևան-Սևան երկաթուղու հատման տեղից, շարունակվում երկաթուղու օտարման գոտու հարավարևելյան եզրով, բուսաբանական այգու տարածքի արևմտյան եզրով, հատելով Ռուբինյան փողոցը` հասնում է մինչև Մյասնիկյան պողոտա: Սահմանի այս հատվածը հարում է Ավան թաղամասին: Սահմանագիծն այդտեղից շարունակվում է Մյասնիկյան պողոտայի հյուսիսարևմտյան եզրով մինչև կենդանաբանական այգու մուտքը: Այս հատվածը հարում է Նոր Նորք թաղամասին:

5.12.3 Հարավային հատվածը հարում է Կենտրոն թաղամասին: Սկսվում է կենդանաբանական այգու մուտքից, շարունակվում Ավանի կիրճի հյուսիսային լանջի կառուցապատման հյուսիսային եզրով մինչև ջրամատակարարման կարգավորման ջրամբարը և շարունակվում ջրամբարի հողամասի հյուսիսային եզրով մինչև Երևան-Սևան երկաթուղու գոտու հյուսիսային եզրը: Այնուհետև սահմանագիծը շարունակվում է երկաթուղու գոտու հյուսիսային եզրով մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքը:

(5-րդ հավելվածը լրաց. 30.06.96 ՀՕ-73)

 

 

Հավելված 6

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Երևան քաղաքը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերին։

 

Երևան-Կոտայքի մարզ

 

Սահմանագիծը «Ա-Բ» կետերով հարում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի, Քասախի, Զովունիի, Ներքին Պտղնիի, Վերին Պտղնիի, Առինջի, Ջրվեժի, Հացավանի գյուղական համայնքների արտաքին սահմաններին։

Սահմանագիծն սկսվում է «Ա» հանգուցային կետից, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքների համար։ Սահմանագիծը հենակետ թիվ 1-ից շարունակվում է արևելյան ուղղությամբ մինչև Մասիս-Նուռնուս երկաթգիծը և հատում այն` հենակետ թիվ 2, այնուհետև մինչև անձրևատար ձորակը` հենակետ թիվ 3, ձորակով թեքվում է դեպի հյուսիս` մինչև ջրատարը` հենակետ թիվ 4։ Այնուհետև շարունակվում է ջրատարի հյուսիսային եզրով դեպի արևելք և անցնելով թ.թ. 5-8 հենակետերը, հասնում է մինչև հենակետ թիվ 9: Թիվ 9 հենակետից սահմանագիծը անցնում է զինվորական մասի հյուսիսարևմտյան կողմից շրջանցող ճանապարհով և հասնում Երևան-Աշտարակ մայրուղուն, հատում այն` հենակետ թիվ 10, այնուհետև մայրուղու երթևեկելի մասի հյուսիսային եզրով շարունակվում է հարավարևելյան ուղղությամբ մինչև հենակետ թիվ 11, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Պռոշյանի և Քասախի գյուղական համայնքների համար։

Թիվ 11 հենակետից սահմանագիծը շարունակվում է Երևան-Աշտարակ մայրուղու երթևեկելի մասի հյուսիսային եզրով մինչև հենակետ թիվ 12, թեքվում է հյուսիս-արևելք` մինչև Գևորգ Չաուշի 50 հասցեում գտնվող պարիսպը (նախկին Հայֆիլմ)` հենակետ թիվ 13, և, հյուսիսային մասով ընդգրկելով հենակետ թիվ 14` շրջանցում է այն, հասնում հենակետ թիվ 15։ Թիվ 15 հենակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք` մինչև հենակետ թիվ 16։ Սահմանագիծը, արևելյան եզրով շրջանցելով Կարմիր խաչի պարիսպը, հասնում է հենակետ թիվ 17, որը գտնվում է Քասախ գյուղի Զորավար Անդրանիկի 2-րդ փողոցի եզրին։ Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և շարունակվում մինչև ջրատար խողովակի հյուսիսային եզրին գտնվող թիվ 18 հենակետ, ջրատար խողովակով շարունակվում մինչև Դավթաշեն թաղամասի խմելու ջրի կարգավորիչ ջրամբարի պարսպի հարավարևմտյան անկյունը` հենակետ թիվ 19։

Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, շրջանցելով ջրամբարը, անցնում է թիվ 20 հենակետով, հասնում հենակետ թիվ 21, որը գտնվում է ջրատար խողովակի հյուսիսային մասում, շարունակվում ջրատար խողովակով մինչև «Դավթաշեն-2» էլեկտրաենթակայանի պարիսպը` հենակետ թիվ 22, թեքվում հյուսիս` մինչև հենակետ թիվ 23, այնուհետև հյուսիս-արևելք և, անցնելով թ.թ. 24-27 հենակետերով, հասնում է անձրևատար ձորակին` հենակետ թիվ 28, ձորակով բարձրանում հյուսիս` մինչև հենակետ թիվ 29, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Քասախի և Զովունիի գյուղական համայնքների համար։

Սահմանագիծը թիվ 29 հենակետից թեքվում է հյուսիս-արևելք մինչև զինվորական մասի պարիսպը` հենակետ թիվ 30։ Այնուհետև հյուսիսային կողմով շրջանցելով զինվորական մասի պարիսպը և անցնելով թ.թ. 31-33 հենակետերը` հասնում է հենակետ թիվ 34-ին, որը գտնվում է զինվորական մասը շրջանցող պարսպի և Զովունի գյուղի 35-րդ փողոցի հատման մասում։ Թիվ 34 հենակետից սահմանագիծը անցնում է Դավթաշենի կաթսայատան պարսպին զուգահեռ ճանապարհի հյուսիսային եզրով դեպի հարավ, այնուհետև դեպի արևելք, անցնելով թ.թ. 35-37 հենակետերը, հասնում է հենակետ թիվ 38-ին, թեքվում դեպի հյուսիս` հենակետ թիվ 39, որը գտնվում է 4-րդ թաղամասով անցնող փողոցի եզրին։ Նույն փողոցով շարունակվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, հասնում հենակետ թիվ 40, այնուհետև մինչև հենակետ թիվ 41, թեքվում է հյուսիս` էլեկտրական գծին զուգահեռ հասնում է հենակետ թիվ 42, որը գտնվում է Զովունի գյուղի գերեզմանոցից իջնող փողոցի եզրին։ Այնուհետև թեքվելով դեպի արևելք` ուղիղ գծով շարունակվում է մինչև «Արաքս» արդյունաբերական հանգույցի պարսպի հյուսիսային անկյունը` հենակետ թիվ 43, պարսպով անցնելով թիվ 44 հենակետը` շրջանցում է արդյունաբերական հանգույցը, հասնում հենակետ թիվ 45-ին, թեքվում դեպի հարավ-արևելք, մինչև Երևան-Եղվարդ ճանապարհը` հենակետ թիվ 46, հատում է ճանապարհը, հասնում հենակետ թիվ 47, որը գտնվում է էլեկտրաենթակայանի պարսպի հյուսիսարևմտյան անկյունում։ Թիվ 47 հենակետից հարավարևելյան կողմի պարսպով շրջանցում է այն և հասնում ենթակայանի պարսպի հյուսիսարևելյան անկյունը` հենակետ թիվ 48, թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնում Հրազդան գետը` հենակետ թիվ 49, որը գտնվում է գետի աջ ափին։ Սահմանագիծը շարունակվում է Հրազդան գետի աջ ափով` իր մեջ ընդգրկելով թ.թ. 50-52 հենակետերը։ Թիվ 52 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է կիրճի հարավարևելյան եզրով՝ թիվ 53 հենակետով, հատում է ոռոգման ջրանցքը և շարունակվում մինչև ռադիոկայանի պարիսպը` հենակետ թիվ 54։ Թիվ 54 հենակետից թեքվելով դեպի արևելք, անցնում է կիրճի հարավային եզրով մինչև արտադրական օբյեկտի պարիսպը` հենակետ թիվ 55, ապա հենակետ թիվ 56, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Ներքին Պտղնի և Վերին Պտղնի համայնքների համար։ Այստեղից սահմանագիծը շրջանցում է պարիսպը, թեքվում հարավ-արևելք, հատելով երկաթգիծը մինչև հենակետ թիվ 57, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, երկաթուղուն զուգահեռ շարունակվում մինչև թիվ 58 հենակետ և թեքվելով դեպի հարավ-արևելք` հենակետ թիվ 59, ճանապարհի եզրով հասնում Երևան-Սևան մայրուղուն` հենակետ թիվ 60։ Այստեղից ճանապարհային հանգույցի հյուսիսային եզրով շարունակվում է դեպի հարավ-արևմուտք` մինչև Հ. Աճառյան փողոցին հատվելը` հենակետ թիվ 61, շարունակվում Աճառյան փողոցով մինչև Առինջ գյուղի մուտքի հարավարևմտյան եզր և հատում այն` հենակետ թիվ 62, որը գտնվում է երկաթգծի կամրջի եզրին և շարունակվելով երկաթգծի հյուսիսային եզրով մինչև Առինջ գյուղի Մաշտոցի 1-ին փակուղու վերջնամասը` Առինջ գյուղի կառուցապատման եզրով անցնում մինչև Առինջ գյուղի գերեզմանոցի հյուսիսարևմտյան անկյունը` հենակետ թիվ 63, շրջանցում է այն հարավային պարսպով մինչև գերեզմանատան հարավարևմտյան անկյունը` հենակետ թիվ 64։ Թիվ 64 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք` շրջանցելով գերեզմանոցը հարավային կողմով, հիմնարկ-ձեռնարկությունների պարիսպներով շարունակվում է մինչև գերեզմանոցի արևելյան անկյունը` հենակետ թիվ 65, այնուհետև Աշխաբադի փողոցի երթևեկելի մասի արևելյան եզրով շարունակվում է դեպի հարավ` մինչև Գեներալ Բաբաջանյան փողոցին հատվելը` հենակետ թիվ 66, Գեներալ Բաբաջանյան փողոցի հյուսիսային եզրով թեքվում արևելք և հասնում հենակետ թիվ 67, նույն ուղղությամբ շարունակվում մինչև հենակետ թիվ 68, որը գտնվում է նույն փողոցի մայթի եզրին։ Այստեղից Առինջ գյուղի կառուցապատման եզրով շարունակվում է մինչև ջերմատան տարածքի հյուսիսարևելյան անկյունը` հենակետ թիվ 69, թեքվում հարավ, ջերմատան պարսպին զուգահեռ շարունակվում մինչև հենակետ թիվ 70, շարունակվում է մինչև հենակետ թիվ 71, որը գտնվում է Սաֆարյան փողոցի եզրին։ Թիվ 71 հենակետից սահմանագիծը շարունակվում է Սաֆարյան փողոցի արևելյան եզրով դեպի հարավ-արևմուտք, մինչև հենակետ թիվ 72, թեքվելով հարավ-արևելք` հասնում ջրատարին` հենակետ թիվ 73, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Առինջի և Ձորաղբյուրի գյուղական համայնքների համար։ Սահմանագիծը թիվ 73 հենակետից թեքվում է դեպի արևմուտք, ջրատարով և Ջրվեժի այգեգործական ընկերության հարավային սահմանով շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ մինչև Բագրևանդի փողոցի եզրը` հենակետ թիվ 74, թեքվում հարավ և Բագրևանդի փողոցի երթևեկելի մասի արևելյան եզրով շարունակվում մինչև հենակետ թիվ 75, որը գտնվում է Բագրևանդի և Թևոսյան փողոցների հատման անկյունում։ Այս հենակետից թեքվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև հենակետ թիվ 76, այնուհետև անցնում «Ռադիոէլեկտրոնիկայի» և «Բազալտ» գործարանների տարածքների հյուսիսային եզրով մինչև ջրի կարգավորիչ ջրամբարի հյուսիսարևելյան եզրը՝ հենակետ թիվ 77։ Թիվ 77 հենակետից թեքվում է հարավ և ջրամբարը շրջանցող ճանապարհով հասնում ձորակին` հենակետ թիվ 78, թեքվում է արևմուտք, ջրամբարի հարավային սահմանով հասնում «Բազալտ» գործարանի պարիսպը` հենակետ թիվ 79, թեքվում է հարավ և գործարանի տարածքի արևելյան եզրով շարունակվում մինչև Քոչինյան փողոց` թիվ 80 հենակետ, և փողոցի երթևեկելի մասի հարավային եզրով շարունակվում մինչև «Մայակ» բնակելի թաղամասի կառուցապատման արևելյան եզրը՝ թիվ 81 հենակետ։ Այդտեղից սահմանը թեքվում է հարավ, շարունակվում մինչև Ջրվեժի կիրճի եզրը, կիրճի եզրով թեքվում հարավ և հարավ-արևմուտք ու Ջրվեժ գյուղի կառուցապատման արևելյան եզրով հասնում է մինչև Քոչինյան փողոցի եզրը` հենակետ թիվ 83։ Այնուհետև նույն փողոցի հարավային եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում սելավատար ձորակով մինչև «Մասիս» գործարանի տարածքի արևմտյան անկյունը` թիվ 84 հենակետ։ Այս հենակետից թեքվում է դեպի արևելք, անցնում «Ջրվեժ» արտադրական հանգույցի տարածքի և Ջրվեժ գյուղի կառուցապատման հարավային մասով մինչև գաջի նոր գործարան տանող ճանապարհի արևելյան եզրը՝ թիվ 85 հենակետ, որտեղից շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ գաջի նոր գործարան տանող ճանապարհի հարավային եզրով մինչև գործարանի տարածքի հյուսիսային եզրը, շրջանցում գործարանի տարածքը արևելյան ուղղությամբ` ընդգրկելով թ.թ. 86-88 հենակետերը։ Թիվ 88 հենակետից շարունակվում է ձորակով դեպի հարավ` մինչև թիվ 89 հենակետ, թեքվում է արևելք, բարձրանում մինչև թիվ 90 հենակետ։ Այստեղից թեքվում է հարավ-արևելք, հատում Երևանը շրջանցող ճանապարհը և հասնում թիվ 91 հենակետ։ Թիվ 91 հենակետից սահմանագիծը ձորակով շարունակվում է հյուսիսարևելյան ուղղությամբ մինչև թիվ 92 հենակետ։ Թիվ 92 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևելք` մինչև «Ցորեն» արգելավայրի տարածքի հարավարևմտյան անկյունում գտնվող թիվ 93 հենակետ։ Այստեղից սահմանագիծը «Ցորեն» արգելավայրի հարավային եզրով շարունակվում է մինչև հենակետ թիվ 94, այնուհետև շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ` մինչև Նուբարաշենի սարավանդի հյուսիսարևելյան եզրը` Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքների հանգուցային «Բ» հենակետ թիվ 95։

 

Երևան-Արարատի մարզ

 

Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Բարձրաշեն համայնքների հանգուցային «Բ» թիվ 95 հենակետից սահմանն անցնում է Գառնու ջրատարի հարավարևելյան մասով, այնուհետև թեքվում է դեպի հարավ, Նուբարաշենի սարահարթի արևելյան եզրով անցնելով թիվ 96 հենակետով, շարունակվում մինչև թիվ 97 հենակետ։ Թիվ 97 հենակետից սահմանագիծը հատում է անձրևատար ձորակը և հարավարևմտյան ուղղությամբ շարունակվում մինչև Գառնու ջրատարի պոմպակայանի հարավարևելյան անկյունը` հենակետ թիվ 98։ Թիվ 98 հենակետից սահմանագիծը, Նուբարաշենի սարահարթի հարավարևմտյան ուղղությամբ անցնելով թ.թ. 99-100 հենակետերը, հասնում է թիվ 101 հենակետին։ Թիվ 101 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, շարունակվում մինչև թիվ 102 հենակետ։ Թիվ 102 հենակետից թեքվում է հարավ-արևելք` մինչև բլրի գագաթը` թիվ 103 հենակետ, և թեքվելով հարավ-արևմուտք` շարունակվում է մինչև թիվ 104 հենակետ, որն ընդհանուր է Բարձրաշեն, Ջրաշեն գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար, և նորից թեքվում դեպի հյուսիս-արևմուտք` մինչև թիվ 105 հենակետ, որը գտնվում է թռչնաբուծական ֆաբրիկա տանող ճանապարհի հարավային եզրին գտնվող ջրավազանի մոտ։ Թիվ 105 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք` թիվ 106 հենակետ, շարունակվում թռչնաբուծական ֆաբրիկայի հարավարևելյան եզրով մինչև թիվ 107 հենակետ և թեքվելով դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք` բարձր լարման էլեկտրական գծերի հարավարևմտյան եզրով շարունակվում մինչև թիվ 108 հենակետ։ Թիվ 108 հենակետից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորակի ջրահավաքով շարունակվում է մինչև Արտաշատի ջրանցքի հյուսիսարևելյան եզրը` թիվ 109 հենակետ, որն ընդհանուր է Ջրաշեն, Նոր Կյուրին գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար, և անցնում ջրանցքի ձախ ափով մինչև թիվ 113 հենակետ, որը գտնվում է ջրանցքի կամրջակի մոտ և ընդհանուր է Նոր Կյուրին, Նոր Խարբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար։ Այս հատվածն ընդգրկում է թ.թ. 110-112 հենակետերը։ Սահմանագիծը, թիվ 113 հենակետից ջրանցքով անցնելով թիվ 114 հենակետը, շարունակվում է մինչև «Վիտամին» գործարանի տարածքի հարավային սահմանը` թիվ 115 հենակետ։ Թիվ 115 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և Նոր Խարբերդ գյուղական համայնքի վարչական տարածքի հյուսիսային եզրի ճանապարհով հասնում է թիվ 116 հենակետին, որն ընդհանուր է Այնթապ, Նոր Խարբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի համար։ Այնուհետև սահմանագիծը հատում է Երևան-Արտաշատ խճուղին` թիվ 117 հենակետ, և հասնում մինչև ոռոգման ջրանցքը` թիվ 118 հենակետ, այնուհետև ջրանցքի արևմտյան եզրով թեքվում է դեպի հարավ և ջրանցքով հասնում է մինչև թիվ 122 հենակետ։ Թիվ 122 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք` թիվ 123 հենակետ, թեքվում է հյուսիս-արևմուտք` թիվ 124 հենակետ, թեքվում է հյուսիս-արևելք` թիվ 125 հենակետ։ Թիվ 125 հենակետից թեքվում է դեպի արևմուտք, հատում է երկաթգիծը և հասնում թիվ 126 հենակետին, որը գտնվում է Մասիս-Նորաբաց ճանապարհի եզրին և ընդհանուր է Երևան քաղաքի, Այնթապ և Նորաբաց գյուղական համայնքների համար։ Թիվ 126 հենակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, Մասիս-Զորակ ճանապարհով շարունակվում մինչև Դարակերտ գյուղական համայնք տանող ճանապարհի հետ հատվելը` թիվ 127 հենակետ, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք` Դարակերտի ճանապարհով մինչև թիվ 128 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Գետափնյա և Դարակերտ գյուղական համայնքների համար։ Թիվ 128 հենակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս` մինչև Ն. Չարբախի ջրանցքի հետ հատվելը` թիվ 129 հենակետ։ Թիվ 129 հենակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և ջրանցքի հարավարևելյան եզրով շարունակվում մինչև թիվ 130 հենակետ, որը գտնվում է ջրանցքի և ոռոգման առվի հատման մասում։ Թիվ 130 հենակետից ոռոգման առվից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք` մինչև ոռոգման ջրանցքի եզրի թիվ 131 հենակետ։ Այնուհետև ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս` մինչև Երևանի կեղտաջրերի մաքրման կայանի տարածքի հարավարևմտյան անկյունը` թիվ 132 հենակետ, շարունակվում պարսպով դեպի հյուսիս` մինչև պարսպի հյուսիսարևմտյան անկյունը՝ հենակետ թիվ 133։ Այնուհետև թեքվելով դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, անցնելով թ.թ. 134-136 հենակետերը` սահմանագիծը հասնում է Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքին` հենակետ թիվ 137։ Նույն փողոցի մայթի արևմտյան եզրով սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և հասնում մինչև թիվ 138 հենակետ, որը գտնվում է Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքից Գետափնյա գյուղական համայնք մտնող ճանապարհի խաչմերուկում։ Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և հյուսիս-արևելք, հասնում թիվ 139 հենակետին, որը գտնվում է Մասիս-Նուռնուս երկաթգծի և ոռոգման առվի հատման տեղում։ Թիվ 139 հենակետից սահմանագիծը շարունակվում է ոռոգման առվով, ջրի հոսանքին հակառակ ուղղությամբ` մինչև թիվ 140 հենակետ, որը գտնվում է «Կարմիր բլուր» հնագիտական հողատարածքի եզրին։ Այստեղից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում Հրազդան գետը և նախագծային ճանապարհի արևմտյան եզրով շարունակվում մինչև Իսակովի պողոտային հատվելը` թիվ 141 հենակետ։ Սահմանագիծը շարունակվում է Իսակովի պողոտայի հարավարևելյան եզրով դեպի արևմուտք` մինչև թիվ 142 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Արարատի մարզի Արգավանդ և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների համար։

 

Երևան-Արմավիրի մարզ

 

Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդ և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների համար ընդհանուր «Գ» թիվ 142 հանգուցային հենակետից սահմանագիծը հատում է Իսակովի պողոտան, շարունակվում մինչև Էջմիածնի ջրանցքը` թիվ 143 հենակետ, այնուհետև թեքվելով դեպի արևմուտք` շարունակվում է ջրանցքի հյուսիսային եզրով, ջրի հոսանքի ուղղությամբ, մինչև Մերձավան գյուղական համայնք տանող ճանապարհի հետ հատվելը` թիվ 144 հենակետ, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Փարաքարի և Մերձավանի գյուղական համայնքների համար։ Այստեղից Մերձավան տանող ճանապարհի արևելյան եզրով սահմանագիծը շարունակվում է մինչև թիվ 145 հենակետ։ Թիվ 145 հենակետից սահմանագիծը Մերձավան գյուղը շրջանցող ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև թիվ 146 հենակետ, ապա հյուսիս-արևմուտք` մինչև Այգեգինեգործության ինստիտուտի Հիդրոպոնիկայի տնտեսության հարավային սահմանը՝ հենակետ թիվ 147, այնուհետև արևելյան կողմով շրջանցելով Հիդրոպոնիկայի տնտեսությունը` պարսպի երկայնքով հասնում է հենակետ թիվ 148, որը գտնվում է Հիդրոպոնիկայի տնտեսության տարածքի հյուսիսարևմտյան անկյունում, այնուհետև ճանապարհով շարունակվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ մինչև Ստորին Հրազդանի ջրանցքի հարավային ափը` հենակետ թիվ 149։ Այս հենակետից սահմանագիծը անցնում է Ստորին Հրազդանի ջրանցքի հարավային եզրով արևելյան ուղղությամբ մինչև թիվ 150 հենակետ, որը գտնվում է կամրջի եզրին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք` մինչև «Սպանդարյան» արտադրական հանգույցը շրջանցող ճանապարհը` թիվ 151 հենակետ, այնուհետև Սասունիկ տանող ճանապարհի արևմտյան եզրով հասնում է թիվ 152 հենակետին, որն ընդհանուր է Երևան քաղաքի, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի և Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի համար։

 

Երևան-Արագածոտնի մարզ

 

Սահմանագծի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին հարող հատված սկսվում է «Դ» թիվ 152 հանգուցային հենակետից, որը գտնվում է Սասունիկ գյուղական համայնք տանող ճանապարհի եզրին։ Սահմանագիծն այս հենակետից դաշտային ճանապարհով շարունակվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև ոռոգման ջրանցքը` թիվ 153 հենակետ։ Այս հենակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ և շարունակվում մինչև թիվ 1 հենակետ։

«Ա» թիվ 1 հենակետով ամփոփվում է Երևանի սահմանագիծը։

 

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանագծի նկարագրությունը

 

Երևան քաղաքի վարչական տարածքում է գտնվում նաև «Զվարթնոց» օդանավակայանը` կից տրանսպորտային, արտադրական և պահեստային տնտեսությունների («Տերմինալ») հողատարածքներով, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանը Երևան քաղաքին կապող ճանապարհի երթևեկելի մասն իր ճամփեզրով` Փարաքար և Թաիրով գյուղերի տարածքում։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը հարում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին` «Ե» (հենակետ թիվ 154)-«Զ» (հենակետ թիվ 162) և Արմավիրի մարզին` «Զ» (հենակետ թիվ 162)-«Ե» (հենակետ թիվ 154)։

 

(Հավելվածը լրաց. 05.02.09 ՀՕ-50-Ն)


Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


4 դեկտեմբերի 1995 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-18