Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-24-Ն-8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.03.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-24-Ն-8

2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 10-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մուրադյան Հերմինե Նորիկի» բառերը հանել,

2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 18-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սոսյան Գևորգ Միքայելի» բառերը փոխարինել «Մուրադյան Հերմինե Նորիկի» բառերով,

3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 8-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ասատրյան Ժաննա Համլետի» բառերը փոխարինել «Քյուրքչյան Ալլա Արսենի» բառերով,

4) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վեդու» բառից առաջ լրացնել «Եղեգնաձորի, Վայքի,» բառերը, իսկ «Դատավոր» սյունակի «Ստեփանյան Գառնիկ Գարուշի» բառերը փոխարինել «Գրիգորյան Միքայել Միշայի» բառերով,

5) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Գրիգորյան Միքայել Միշայի» բառերը հանել,

6) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Քյուրքչյան Ալլա Արսենի» բառերը հանել,

7) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի վարչական տարածքներ, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

8) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, կորպորատիվ վեճերով գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

9) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

10) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ալավերդու, Ստեփանավանի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

11) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

12) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

13) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սպիտակի, Վանաձորի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

14) Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Թորոսյան Սլավիկ» բառերը փոխարինել «Ասատրյան Ժաննա» բառերով,

15) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 7-րդ կետի «Դատավոր» սյունակի «Վարդանյան Արշակ» բառերը փոխարինել «Ստեփանյան Գառնիկ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2024 թ. մարտի 14

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: