Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 53
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.04.2014
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2014 թվականի

թիվ 53

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՍԱԹԻ ՄԱՍՈՎ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան և «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 8-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 96-րդ խմբում կատարել փոփոխություններ՝ թիվ 4 հավելվածի համաձայն:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ծագող և ներմուծվող այն ապրանքների ցանկում, որոնց ներմուծման ժամանակ տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, ՄՄ ԱՏԳ ԱԱ «9602 00 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «9602 00 000» ծածկագրով:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» թիվ 134 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) նշված որոշմամբ հաստատված այն Ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ.

2.3 բաժնում «2530 90 000 0-ից» բառերը փոխարինել «2530 90 000 9-ից» բառերով.

2.9 բաժնում «2530 90 000 0-ից» բառերը փոխարինել «2530 90 000 1-ից» բառերով.

2.11 բաժնում «2530 90 000 0-ից» բառերը փոխարինել «2530 90 000 1-ից» բառերով.

բ) նշված որոշմամբ հաստատված «Սահմանափակումներ կիրառելու մասին» հիմնադրույթներում, «Թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելու կարգի մասին» հիմնադրույթի թիվ 1 հավելվածում «2530 90 000 0-ից» բառերը փոխարինել «2530 90 000 1-ից» բառերով:

4. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մաքսային միության մաքսային սահմանին և Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկի I բաժնում փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն քննարկման ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

5. Սույն որոշման 1-3 կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշման 4-րդ կետում նշված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն որոշման 4-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի

ապրիլի 14-ի թիվ 53 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

2530 90 000 0

- այլ

 

9602 00 000 0

Բուսական կամ հանքային ծագման մշակված նյութեր՝ փորագրության համար պիտանի, և դրանցից պատրաստված արտադրատեսակներ. մոմից, բնաճարպից, բնական խեժերից կամ բնական կաուչուկից կամ մոդելային մածուկներից ձևավորված կամ փորագրված արտադրատեսակներ և ձևավորված կամ փորագրված այլ արտադրատեսակներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված. դոնդողանյութ՝ մշակված, չկարծրացած (բացի 3503 ապրանքային դիրքում նշված դոնդողանյութից) և չկարծրացած դոնդողանյութից արտադրատեսակներ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի

ապրիլի 14-ի թիվ 53 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

2530 90 000

- այլ՝

 

2530 90 000 1

- - սաթ. սաթ շեղջաքարացված (ագլոմերացված). գիշերաքար (սև սաթ)

2530 90 000 9

- - այլ

9602 00 000

Բուսական կամ հանքային ծագման մշակված նյութեր՝ փորագրության համար պիտանի, և դրանցից պատրաստված արտադրատեսակներ. մոմից, բնաճարպից, բնական խեժերից կամ բնական կաուչուկից կամ մոդելային մածուկներից ձևավորված կամ փորագրված արտադրատեսակներ և ձևավորված կամ փորագրված այլ արտադրատեսակներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված. դոնդողանյութ՝ մշակված, չկարծրացած (բացի 3503 ապրանքային դիրքում նշված դոնդողանյութից) և չկարծրացած դոնդողանյութից արտադրատեսակներ.

 

9602 00 000 1

- մշակված սաթ, սաթ շեղջաքարացված (ագլոմերացված), գիշերաքար (սև սաթ)

 

9602 00 000 9

- այլ

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի

ապրիլի 14-ի թիվ 53 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

2530 90 000 1

 

- - սաթ. սաթ շեղջաքարացված (ագլոմերացված).

գիշերաքար (սև սաթ)

5

2530 90 000 9

-- այլ

5

9602 00 000 1

 

- մշակված սաթ, սաթ շեղջաքարացված (ագլոմերացված), գիշերաքար (սև սաթ)

15

9602 00 000 9

 

- այլ

15

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի

ապրիլի 14-ի թիվ 53 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 96-րդ խմբում կատարվող

 

Լրացնել հետևյալ բովանդակությամբ Մաքսային միության լրացուցիչ ծանոթագրությամբ՝

«Մաքսային Միության լրացուցիչ ծանոթագրություն՝

1. 9602 00 000 1 ստորաենթադիրքում ստորև բերված եզրույթները նշանակում են՝

ա) «մշակված սաթ, գիշերաքար (սև սաթ)»՝ սաթ, գիշերաքար (սև սաթ)՝ կտորների, թերթերի, շերտերի, գլանների տեսքով կամ նույնանման ձևերով՝ մշակված հետևյալ մեկ կամ մի քանի գործողություններով՝ փայլեցում, հղկում, գայլիկոնում, շրջատաշում.

բ) «մշակված սաթ շեղջաքարացված (ագլոմերացված)»՝ շեղջաքարացված (ագլոմերացված) սաթ՝ շերտերի, գլանների տեսքով կամ նույնանման ձևերով՝ ձուլումից հետո մշակված հետևյալ մեկ կամ մի քանի գործողություններով՝ փայլեցում, հղկում, գայլիկոնում, շրջատաշում:

Տվյալ ստորաենթադիրքում չեն ընդգրկվում սաթը, շեղջաքարացված (ագլոմերացված) սաթը, գիշերաքարը (սև սաթը), որոնք նույնականացված են որպես այլ ապրանքային դիրքերում ընդգրկված արտադրատեսակների մասեր:»:

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ՝ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՑԱՆԿԻ I ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան և «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 8-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318-ի որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության մաքսային սահմանին և Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկի I բաժնում «2530 90 000 0-ից» բառերը փոխարինել «2530 90 000 9-ից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

     

Ս. Ռումաս

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան