ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2012 թվականի |
թիվ 85 |
քաղ. Մինսկ |
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային սահմանին և Մաքսային միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ (կցվում են)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Ս. Ռումաս |
Կ. Կելիմբետով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 85 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության մաքսային սահմանին և Մաքսային միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն իրականացնելու միասնական հիմնադրույթում կատարվող
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային սահմանին և Մաքսային միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. 6.12.3. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.12.3. Մաքսային միության մաքսային տարածք հսկողության ենթակա ապրանքը ծովային տրանսպորտով ներմուծելու դեպքում մսի (տավարի, խոզի, գառան, ձիու, թռչնամսի) և ձկան նկատմամբ անասնաբուժական հսկողության ընթացակարգն իրականացվում է միայն արտահանող երկրի իրավասու մարմնի կողմից կողմերի լիազորված մարմիններին էլեկտրոնային փոստի միջոցով թիվ 8 հավելվածի համաձայն համապատասխան բեռի համար անասնաբուժական սերտիֆիկատ տրամադրելու մասին ուղարկված նախնական ծանուցումը ստանալուց, համապատասխան վեբ ձևը լրացնելուց հետո կամ արտահանող երկրի իրավասու մարմնի և կողմի լիազորված մարմնի կողմից համաձայնեցված այլ եղանակով։»։
2. «Ծովային տրանսպորտով Մաքսային միության տարածք մատակարարվող՝ հսկողության վերցված ապրանքների մասին նախնական ծանուցում» թիվ 8 հավելվածից «(մանրէաբանական և քիմիական սինթեզի կերային հավելումների, դեղամիջոցների համար որակի և անվտանգության սերտիֆիկատ)» բառերը հանել։
_______________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|