ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 215-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 142-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) «Գլոբալ սոֆթվեյր քորփորեյշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03546144) 2024 թվականի մարտի 15-ին կնքված` N 34-150324 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 1,133,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 142-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |