Գլխավոր տեղեկություն
Համար
N 371-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2024 թվականի N 371-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածը 3-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում (դասակարգչի կոդ G բաժնից՝ ենթախումբ 45.2)»։

2. Որոշման հավելվածի 12-րդ կետում «Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը։ Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։» բառերը փոխարինել «Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը և լինել ավելի, քան երեք տարի, ինչպես նաև ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու հաջորդ օրը։ Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։» բառերով։

3. Որոշման հավելվածի N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

14.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 371-Ն որոշման

 

«Ձև N 3

 

1․ Ծրագրի նկարագրական մաս

 

Ն Ե Ր Դ Ր ՈՒ Մ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, հիմնադրման տարեթիվը

                              

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Կազմակերպության բաժնետերերը

 

կոնտակտային տվյալները`

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Իրավաբանական հասցեն

 

Տնտեսական գործունեության դասակարգիչը

 

Հեռախոսահամարը

 

Էլ. փոստը

 

2.

Ներդրումային ծրագրի իրականացման վայրը/հասցեն

 

3.

Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը (մինչև հինգ տարի)

 

4.

Ապրանքների ներմուծման ժամկետը

 

5.

Ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագրի նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային առավելությունները, արտահանման ուղղությունները և քաղաքականությունը, ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը և այլն)

 

6.

Ծրագրով նախատեսված ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ծրագրի շրջանակներում օգտագործման նկարագրությունը Լիզինգով ձեռք բերված և ներմուծվող ապրանքների դեպքում նշվում է նաև լիզինգատու կազմակերպության անվանումը

 

7.

Նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների նկարագրությունը (շինարարություն, հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ և այլն)

 

8.

Հայտը ներկայացնելու պահին ծրագրի նպատակով արդեն իսկ իրականացված ներդրումները (դրամ)

 

9.

Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անձի հայեցողությամբ)

 

 

2․ Տնտեսական գործունեության և ծրագրային ցուցանիշներ

 

NN

ը/կ

1

2

3

4

5

6

7

1.

Ցուցանիշ

20 թիվ

20 թիվ

20 թիվ

20 թիվ

20 թիվ

20 __ թիվ

1-ին

կիսամ- յակ

տարե- կան

1-ին

կիսամ- յակ

տարե- կան

1-ին

կիսամ- յակ

տարե- կան

1-ին

կիսամ- յակ

տարե- կան

1-ին

կիսամ- յակ

տարե- կան

1-ին

կիսամ- յակ

տարե- կան

2.

Արտադրանք

(մլն դրամ)

                       

3.

Իրացում

(մլն դրամ)

                       

4.

Արտահա- նում

(մլն դրամ)

                       

5.

Աշխատա- տեղերի քանակ, այդ թվում՝ նոր

ստեղծվող

                       

6.

Միջին աշխատա- վարձ

(հազ. դրամ)

                       

7.

ԱԱՀ

                       

8.

Շահութա-

հարկ

                       

9.

Եկամտա-

յին հարկ

                       

10.

Այլ հարկեր

                       

 

- 2-րդ սյունակում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները՝ մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածը: Նոր ստեղծված կազմակերպության դեպքում՝ 2-րդ սյունակի համապատասխան վանդակներում դրվում է «-» նշանը:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: