Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.08.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2013 թվականի

թիվ 50

քաղ. Սուզդալ

 

«Մաքսային միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված` «Մաքսային միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Ս. Ռումաս

Կ. Կելիմբետով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի

օգոստոսի 16-ի թիվ 50 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Մաքսային միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում

 

1. 1.2. կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքը Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելիս։»։

2. 1.3 կետում՝

ա) առաջին պարբերության մեջ «Կողմերի» բառը փոխարինել «Մաքսային միության անդամ պետությունների (այսուհետ՝ Կողմեր)» բառերով․

բ) երկրորդ պարբերությունը «արտոնություններից և (կամ) անձեռնմխելիությունից օգտվող օտարերկրյա անձանց առանձին կատեգորիաների անձնական օգտագործման համար,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ միջազգային ցուցահանդեսներ անցկացնելու համար,» բառերով։

3. 1.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

1.4. Մաքսային միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս Կողմերի լիազորված մարմիններն առաջնորդվում են իրենց պետության օրենսդրությամբ այն դեպքում, երբ Մաքսային միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու ընթացքում ծագող հարաբերությունները ուղղակիորեն կարգավորված չեն սույն հիմնադրույթով։»։

4. 2.1 կետում՝

ա) քսաներորդ պարբերության մեջ «ազգային» բառը հանել

բ) քսանմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բուսասանիտարական հսկիչ կետ»՝ Մաքսային միության մաքսային սահմանի անցման կետերում և այլ վայրերում բույսերի կարանտինի համար ստեղծվող կետ, որը սարքավորվում ու հագեցվում է Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան․»․

գ) քսաներկուերորդ պարբերության մեջ «բուսասանիտարական պահանջներ» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջներ» բառերով

դ) քսանչորսերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«փորձագիտական կազմակերպություն»՝ լիազորված մարմնի կառուցվածքի մեջ մտնող, որակավորված մասնագետներ ունեցող և կարանտինային հսկողության վերցրած արտադրանքի նմուշների (փորձանմուշների) կարանտինային բուսասանիտարական վիճակի հետազոտություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցված կազմակերպություն՝ կարանտինային հսկողության վերցրած արտադրանքի նմուշների (փորձանմուշների) նմուշառման վայրից դուրս լաբորատոր հսկողության մեթոդների օգտագործմամբ․»։

5. 3․1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Կարանտինային հսկողության վերցված բուսասանիտարական բարձր ռիսկայնության արտադրանքը Մաքսային միության մաքսային տարածք է ներմուծվում ուղեկցվելով նշված արտադրանքի ներմուծվող խմբաքանակի բուսասանիտարական հավաստագրով։

Մաքսային միության մաքսային տարածք բուսասանիտարական բարձր ռիսկայնության արտադրանքի ներմուծվող խմբաքանակի բուսասանիտարական հավաստագիրը լրացվում է Կողմերից մեկի պետական լեզվով և (կամ) անգլերենով, եթե Կողմերի միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ։»։

6. 3.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի առաքման վայրում բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը ենթակա է առգրավման՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ։»։

7. 3․3 կետում՝

ա) առաջին պարբերության մեջ «բուսասանիտարական պահանջներին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջներին» բառերով

բ) երկրորդ պարբերության մեջ «բուսասանիտարական պահանջների մասին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջների մասին» բառերով։

8. 3.4 կետը «իրականացնում է հսկողություն» բառերից հետո լրացնել «(վերահսկողություն)» բառով։

9. 3.6 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Այն դեպքում, երբ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) ակնադիտական հետազոտման և (կամ) անալիզի ժամանակ հայտնաբերվել են կարանտինային օբյեկտներին (կարանտինային վնասակար օրգանիզմներին) մորֆոլոգիապես նման օրգանիզմներ, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի հետագա տեղափոխման մասին որոշումն ընդունվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) ընտրության պահից 72 ժամը լրանալը։»։

10. 3.9 կետում «Կողմերի ազգային ցանկեր» բառերը փոխարինել «կարանտինային օբյեկտների ազգային ցանկեր» բառերով։

11. 3.10 ենթակետում՝

ա) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) միջոցառումներն իրականացրած Կողմի լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից բուսասանիտարական հավաստագրի (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա դրվում է դրոշմակնիք՝ թիվ 1 հավելվածի համաձայն․

2) կազմվում է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ՝ թիվ 2 հավելվածի համաձայն։»

բ) չորրորդ պարբերությունը հանել։

12. 3․11 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.11. Եթե Կողմի օրենսդրությամբ նախատեսված է առանձին հսկողական միջոցառումների իրականացման և (կամ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտության համար վճարի գանձում, ապա այդպիսի վճարի չափը որոշվում է Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սակագներով։»։

13. 4․1 կետում՝

ա) 4․1․1 ենթակետում՝

2-րդ ենթակետը «կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծվող խմբաքանակի» բառերից հետո լրացնել «(անհրաժեշտության դեպքում այն Կողմի պետական լեզվով թարգմանությամբ, որի լիազորված մարմնի պաշտոնատար անձին այն ներկայացվում է)»

3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) կարանտինային օբյեկտների (կարանտինային վնասակար օրգանիզմների) ներմուծման թույլտվություն՝ գիտահետազոտական նպատակներով։»

բ) 4.1.2 ենթակետի 2-րդ ենթակետում «բուսասանիտարական պահանջներին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջներին» բառերով

գ) 4.1.3 ենթակետի 2-րդ ենթակետում «բուսասանիտարական պահանջներին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջներին» բառերով

դ) 4.1.4 ենթակետի 4-րդ ենթակետում «բուսասանիտարական պահանջներին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջներին» բառերով

ե) 4.1.5 ենթակետի 1-ին ենթակետում «անձի կամ կազմակերպության կողմից» բառերը փոխարինել «մարմնի կողմից» բառերով

զ) 4․1․6 ենթակետում՝

2-րդ կետը «որի լիազորված մարմնի կողմից այն տրվել է» բառերից հետո լրացնել «, բացառութամբ փոխարինման համար տրված բուսասանիտարական հավաստագրերի՝ պայմանով, որ արտահանող երկրի լիազորված մարմինը կապահովի և կհաստատի՝

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի բուսասանիտարական անվտանգությունը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների ընտրությունը, ստուգազննումը և մշակումը, որոնք անհրաժեշտ են կարանտինային բուսասանիտարական պահանջները կատարելու համար՝ մինչև կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ուղարկելը

կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ամբողջականությունը՝ բեռնառաքման պահից մինչև կարանտինային հսկողության վերցված արտադրանքը Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու պահը»

3-րդ և 4-րդ ենթակետերում «բուսասանիտարական պահանջներին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջներին» բառերով

5-րդ ենթակետում «լիազորված մարմնի կամ կազմակերպության կողմից» բառերը փոխարինել «մարմնի կողմից» բառերով

6-րդ ենթակետերում «բուսասանիտարական պահանջներին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջներին» բառերով

է) 4.1.7 ենթակետում «բուսասանիտարական պահանջների» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջների» բառերով

14. 4.2 կետի 4.2.4 ենթակետի 1-ին ենթակետում «բուսասանիտարական պահանջներին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջներին» բառերով։

15. 4.3 կետում՝

ա) 4.3.2 ենթակետի 2-րդ ենթակետում «կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մակերեսին, փաթեթվածքում» բառերը փոխարինել «տարայի և փաթեթվածքի մակերեսին» բառերով

բ) 4.3.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.3.3. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննման ժամանակ դրա մակերեսին, տարայում և (կամ) փաթեթվածքում կարանտինային օբյեկտներին (կարանտինային վնասակար օրգանիզմներին) մորֆոլոգիապես նման օրգանիզմների, բույսերի հիվանդությունների ախտանիշների, կարանտինային օբյեկտներով (կարանտինային վնասակար օրգանիզմներով) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վնասվածության նշանների հայտնաբերման դեպքում կատարվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ստուգազննում՝ սույն Հիմնադրույթի 4․4 կետին համապատասխան։

գ) 4.3.4 ենթակետի 3-րդ ենթակետում՝

առաջին պարբերության մեջ «7.2 ենթակետով» բառերը փոխարինել «7.2 կետով» բառերով.

երրորդ պարբերության մեջ «6.2 ենթակետին համապատասխան» բառերը փոխարինել «6.2 կետով» բառերով։

16. 4․4 կետի 4.4.3 ենթակետի 3-րդ ենթակետում՝

առաջին պարբերության մեջ «7.2 ենթակետով» բառերը փոխարինել «7.2 կետով» բառերով.

երրորդ պարբերության մեջ «6.2 ենթակետին համապատասխան» բառերը փոխարինել «6.2 կետին համապատասխան» բառերով։

17. 5.2 և 5.3 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5.2. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների անալիզի արդյունքներն արտացոլվում են կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտում: Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշների փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվում է կարանտինային բուսասանիտարական փորձաքննության արդյունքների մասին եզրակացություն, որը ստորագրում է փորձագիտական կազմակերպության մասնագետը (մասնագետները)։

5.3. Անալիզների և փորձաքննության անցկացման ժամանակ օգտագործված կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշները սեփականատիրոջը չեն վերադարձվում, դրանց արժեքը սեփականատիրոջը չի փոխհատուցվում։»։

18. 5.5 կետը հանել։

19. 6.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Սերմանյութի (ցանքանյութի) մեջ կարանտինային մոլախոտեր հայտնաբերելու դեպքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքը ենթակա է վերադարձման կամ ոչնչացման։»։

20. 6.2 կետի առաջին պարբերության մեջ «6.3 և 6.4 ենթակետերին համապատասխան» բառերը փոխարինել «6.3 и 6.4 կետերին համապատասխան» բառերով։

21. 6.3 կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6.3. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքը ենթակա է վարակազերծման՝ արտադրանքի սեփականատիրոջ դիմումի հիման վրա սեփականատիրոջ հաշվին՝ կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) անցկացնելու վայրում վարակազերծում անցկացնելու համար պայմանների առկայության դեպքում։ Կարանտինային հսկողության վերցված արտադրանքը վարակազերծման վայր տրանսպորտով փոխադրելու պայմանները պետք է բացառեն վարակազերծման վայրի ընթացուղում կարանտինային օբյեկտների (կարանտինային վնասակար օրգանիզմների) տարածման հնարավորությունը։»։

22. 7.1 կետում՝

ա) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Մաքսային միության մաքսային սահմանով փոստային առաքանիներով, նավերի, ինքնաթիռների, ուղևորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, նավերի, ինքնաթիռների անձնակազմի անդամների ձեռքի ուղեբեռում և վագոն-ռեստորաններում տեղափոխվող արտադրանք՝ պայմանով, որ նշված արտադրանքը տնկանյութ կամ սերմնանյութ կամ կարտոֆիլ չէ․».

բ) 2-րդ ենթակետում «Կողմի օրենսդրությանը համապատասխան» բառերը հանել։

23. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․3 կետով՝

«7.3. Արգելվում է Մաքսային միության մաքսային տարածք կարանտինային օբյեկտների (կարանտինային վնասակար օրգանիզմների) ներմուծումը՝ բացառությամբ գիտահետազոտական նպատակով ներմուծման դեպքերի՝ լիազորված մարմնի թույլտվության առկայության դեպքում։»։

24. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.3 կետով՝

«8.3. Եթե արտահանող երկրի բուսասանիտարական պահանջներով թույլատրվում և (կամ) չի կանոնակարգվում Կողմերի համար կարանտինային նշանակություն ունեցող մոլաբույսերով աղտոտված կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծումը, ապա նշված արտադրանքի արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքից չի արգելվում։»։

25. 9.2 կետը հանել։

26. Թիվ 1 հավելվածի համարակալված վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Մաքսային միության մաքսային

սահմանին կարանտինային

բուսասանիտարական հսկողության 

(վերահսկողության) իրականացման

կարգի մասին» հիմնադրույթի

 

27. Նշված հիմնադրույթի թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Մաքսային միության մաքսային սահմանին

կարանտինային բուսասանիտարական

հսկողության (վերահսկողության)

իրականացման կարգի մասին»

հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2013 թվականի _______________-ի

թիվ _______ որոշման խմբագրությամբ)

 

_________________________________________________________________________

(փաստաթուղթը տրամադրած լիազորված մարմնի անվանումը)

 

ԱԿՏ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ

 

ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)

 

_________ թվականի _________-ի

(տրման ամսաթիը)

թիվ __________________

 

Իմ՝ լիազորված պաշտոնատար անձի կողմից, ___________________________

(պաշտոնը, Ա.Ա.Հ.-ն)

կատարվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)՝

__________________________________________________________________________

(կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը և քանակը)

Եվ այն տրանսպորտային միջոցների՝ _________________________________________

(տրանսպորտային միջոցի համարը)

որոնք մուտք են գործել՝ _____________________________________________________

(երկրի անվանումը)

ծագումը՝ _________________________________________________________________

(երկրի անվանումը)

բուսասանիտարական հավաստագիր՝_________________________________________

(բուսասանիտարական հավաստագրի համարը, տրման ամսաթիվը)

տրված՝ __________________________________________________________________

(երկրի անվանումը)

արտահանողը (ուղարկողը)՝ _________________________________________________

(կազմակերպության անվանումը, հասցեն)

ներմուծողը (ստացողը): _____________________________________________________

(կազմակերպության անվանումը, հասցեն)

Արդյունքում պարզվել է՝_____________________________________________________

(միջոցառման անվանումը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անալիզի կամ փորձաքննության համար վերցվել են

______________________________________

քանակությամբ նմուշներ (փորձանմուշներ)

_________________________________________________________________________

(չափման համապատասխան միավորներով)

 

Գործողություն նմուշով՝ ______________________________________________

Առաջադրվում են կարանտինային բուսասանիտարական հետևյալ միջոցառումները՝

______________________________________________________

Ակտը կազմվել է բեռի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ներկայությամբ՝

 

________________ ____________

(ստորագրություն) (Ա.Ա.Հ.)

 

Կարանտինային բուսասանիտարական

հսկողության (վերահսկողության)

գործառույթն իրականացնող լիազորված

մարմնի պաշտոնատար անձը

Կ.Տ.

 

 

 

________________(ստորագրություն)

 

 

 

________________

(Ա.Ա.Հ.)

 

Կարանտինային բուսասանիտարական

հսկողության (վերահսկողության) ակտի

հավելված _______-ի թիվ _________

 

Համարը՝ ը/կ

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անվանումը

Բուսասանիտարական հավաստագրի համարը

Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակը (չափման համապատասխան միավորներով)

Վերցված միջին նմուշները (փորձանմուշները)

քանակը

չափման միավորը

գործողություն նմուշով

             
             
             
             
             
             
             
             

Կարանտինային բուսասանիտարական
հսկողության (վերահսկողության)
գործառույթն իրականացնող լիազորված

մարմնի պաշտոնատար անձը

Կ.Տ.

 

 

________________

(ստորագրություն)

 

 

___________________»։

(Ա.Ա.Հ.)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: