ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2012 թվականի |
թիվ 254 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 254 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ
1. Պահանջների տեքստում համապատասխան հոլովով «մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Մաքսային միություն» բառերով:
2. 3-րդ գլխում՝
1) երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արտադրող ցուլերը պետք է պահվեն սերմնահեղուկի վերցման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում, իսկ սաղմերի դոնոր կովերը՝ կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններում, արհեստական սերմնավորման կենտրոններում՝ 30 օրվա ընթացքում, և գտնվեն երկրում 6 ամսից ոչ պակաս ժամանակահատվածում՝ նախքան սերմնահեղուկի կամ սաղմերի ստացման պահը:
Սաղմերի դոնոր կովերի սերմնավորման համար սերմնահեղուկը պետք է համապատասխանի սույն պահանջների 2-րդ գլխի պահանջներին:
2) վեցերորդ մասում՝
առաջին պարբերությունից «այդ թվում՝» բառերը հանել.
երկրորդ պարբերությունից «պարատուբերկուլյոզ» բառը հանել.
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- ինֆեկցիոն ռինոտրախեիտ, տրիխոմոնոզ (Trichomonas fetus), կամպիլոբակտերիոզ (Campylobacter fetus venerealis), խլամիդիոզ՝ վերջին 12 ամսվա ընթացքում.».
հինգերորդ պարբերությունը հանել.
3) յոթերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խոշոր եղջերավոր անասունների սաղմերի ստացման տնտեսություններում չեն արձանագրվել դեպքեր՝
- պարատուբերկուլյոզի՝ վերջին 3 տարիների ընթացքում.
- լեպտոսպիրոզի՝ վերջին 3 ամսվա ընթացքում.
- խոշոր եղջերավոր անասունների վիրուսային դիարեայի՝ վերջին 6 ամիսների ընթացքում:».
4) ութերորդ-տասներորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սաղմերի դոնոր կովերը պետք է տարեկան առնվազն 1 անգամ ենթարկվեն թեստավորման լաբորատորիայում (սահմանված կարգով հավատարմագրված կամ սերտիֆիկացված) արտահանող երկրի կողմից հաստատված մեթոդներին համապատասխանող՝ ախտորոշիչ թեստերի կիրառմամբ՝ հետևյալ հիվանդությունների մասով՝ խոշոր եղջերավոր անասունների տուբերկուլյոզ, պարատուբերկուլյոզ, բրուցելյոզ, լեպտոսպիրոզ, էնզոոտիկ լեյկոզ, բլուտանգ, վիրուսային դիարեա, ինֆեկցիոն ռինոտրախեիտ, տրիխոմոնոզ, կամպիլոբակտերիոզ և խլամիդիոզ։ Ախտորոշիչ թեստերի արդյունքները պետք է լինեն բացասական:
Սաղմերի դոնոր կովերը դրանցից սաղմերն ստանալուց հետո պետք է 30 օրվանից ոչ պակաս գտնվեն անասնաբույժի հսկողության տակ:
Սույն պահանջներում նշված՝ կենդանիների կոնտագիոզ հիվանդություն հայտնաբերելու դեպքում սաղմերի ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և (կամ) դրանց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության տարածքի սահմաններում պետք է արգելվեն։»:
3. 8-րդ գլխում՝
1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թույլատրվում է Մաքսային միության մաքսային տարածք ներմուծել և (կամ) Կողմերի միջև տեղափոխել արու խոզերի սերմնահեղուկը, որն ստացվել է առողջ կենդանիներից սերմնահեղուկի վերցման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում, որոնցում խոզերի բրուցելյոզի և լեպտոսպիրոզի դեմ կենդանիների պատվաստում չի իրականացվել։».
2) երկրորդ մասի երրորդ պարբերությունից «այդ» բառը հանել.
3) երրորդ մասում «արհեստական սերմնավորման ձեռնարկությունում պետք է պահվեն 6 ամիս շարունակ» բառերը փոխարինել «պետք է պահվեն սերմնահեղուկի վերցման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում առնվազն 3 ամիս» բառերով.
4) չորրորդ մասը փոխարինել հետևյալ բովանդակությամբ մասերով.
«Սերմնահեղուկի վերցման կենտրոնում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոնում պահելու ժամանակ՝ նախքան սերմնահեղուկ վերցնելը, արու խոզերին հետազոտում են (ՄԱԲ-ի կանոնագրքով առաջարկվող մեթոդների և ժամկետների կիրառմամբ) լեպտոսպիրոզի (եթե կանխարգելիչ նպատակով չեն եղել մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ համարժեք ազդեցության՝ արտահանող երկրում գրանցված այլ նյութով), խոզերի դասական ժանտախտի, խոզերի տուբերկուլյոզի, բրուցելյոզի, Աուեսկի հիվանդության (կեղծ կատաղության), խլամիդիոզի, խոզերի վեզիկուլյար հիվանդության, խոզերի ռեպրոդուկտիվ-ռեսպիրատոր համախտանիշի, վիրուսային տրանսմիսիվ գաստրոէնտերիտի մասով:
ՄԱԲ-ին ծանուցման ենթակա այլ հիվանդությունների մասով հետազոտություն կարող է պահանջվել Կողմի լիազորված մարմնի կողմից միայն այն դեպքում, երբ պահանջը ներկայացնող կողմի տարածքում անցկացվում են այդ հիվանդությունների կանխարգելմանը և (կամ) վերացմանն ուղղված ծրագրեր։»:
4. 10-րդ գլխում՝
1) երկրորդ մասում՝
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձիերը պետք է պատվաստված չլինեն ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների (վենեսուելյան, ճապոնական, արևելյան, արևմտյան, ձիերի՝ Արևմտյան Նեղոսի էնցեֆալոմիելիտի), ձիերի աֆրիկյան ժանտախտի դեմ և ծագումով պետք է լինեն կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից՝». երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«- ձիերի վենեսուելյան և ճապոնական էնցեֆալոմիելիտներ՝ վերջին 24 ամսվա ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ ռեգիոնալացմանը համապատասխան.
- ձիերի արևելյան և արևմտյան էնցեֆալոմիելիտներ՝ վերջին 3 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում.
- ձիերի՝ Արևմտյան Նեղոսի էնցեֆալոմիելիտ՝ վերջին 3 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում.
- ձիերի աֆրիկյան ժանտախտ, վեզիկուլյար ստոմատիտ՝ վերջին 24 ամսվա ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ ռեգիոնալացմանը համապատասխան.».
չորրորդ և հինգերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- ձիերի գրիպ՝ վերջին 21 օրվա ընթացքում տնտեսության տարածքում կլինիկական դեպքերի բացակայության դեպքում.
- զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), սուրրայից (Trypanosoma evansi)՝ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում կամ վարչական տարածքում՝ ռեգիոնալացմանը համապատասխան.».
իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- նուտալիոզ (Nuttallia equi), պիրոպլազմոզ (Babesia caballi)՝ վերջին 30 օրվա ընթացքում հնարավոր փոխանցողներից զերծ տնտեսության տարածքում.».
տասնմեկերորդ պարբերությունը հանել.
տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- ձիերի ռինոպնևմոնիա (ձիերի հերպեսվիրուսային վարակի 1-ին տեսակ՝ վիժման կամ պարալիտիկ ձևով)՝ վերջին 21 օրվա ընթացքում տնտեսության տարածքում.».
2) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
3) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենդանիները պետք է պատվաստվեն ձիերի գրիպի դեմ ՄԱԲ-ի՝ ախտորոշիչ թեստերի և ցամաքային կենդանիների համար նախատեսված պատվաստանյութերի ձեռնարկում նշված ստանդարտներին համապատասխանող պատվաստանյութով՝ ուղարկելուց առաջ 21-րդ և 90-րդ օրերի միջև ընկած ժամանակահատվածում առաջնային կամ կրկնակի:»:
5. 11-րդ գլխում՝
1) երրորդ մասում՝
երրորդ պարբերությունում «ձիերի ժանտախտ» բառերը փոխարինել «ձիերի աֆրիկյան ժանտախտ» բառերով.
հինգերորդից ութերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum)՝ վերջին 6 ամսվա ընթացքում երկրի տարածքում.
- ձիերի գրիպ՝ վերջին 21 օրվա ընթացքում տնտեսության տարածքում կլինիկական դեպքերի բացակայության դեպքում.
- ձիերի ռինոպնևմոնիա (ձիերի հերպեսվիրուսային վարակի 1-ին տեսակ՝ վիժման կամ պարալիտիկ ձևով)՝ վերջին 21 օրվա ընթացքում տնտեսության տարածքում.
- վիրուսային արտերիիտ՝ երկրի տարածքում՝ ՄԱԲ-ի կանոնագրքի պահանջներին համապատասխան.».
տասներորդ պարբերությունում «պահանջներին» բառը փոխարինել «առաջարկություններին» բառով.
տասնմեկերորդ պարբերությունը հանել.
2) չորրորդ մասը փոխարինել հետևյալ բովանդակությամբ մասերով.
«Ուղարկման օրը ձիերը պետք է զուգավորման հիվանդության կլինիկական նշաններ չունենան:
Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելիս և (կամ) Կողմերի միջև տեղափոխելիս ձիերը պետք է հետազոտվեն խլնախտի, զուգավորման հիվանդության (Trypanosoma equiperdum) և ինֆեկցիոն անեմիայի մասով, ինչպես նաև պատվաստվեն ձիերի գրիպի դեմ ՄԱԲ-ի՝ ախտորոշիչ թեստերի և ցամաքային կենդանիների համար նախատեսված պատվաստանյութերի ձեռնարկում նշված ստանդարտներին համապատասխանող պատվաստանյութով՝ ուղարկելուց առաջ 21-րդ և 90-րդ օրերի միջև ընկած ժամանակահատվածում առաջնային կամ կրկնակի:»:
6. 12-րդ գլխում՝
1) առաջինից երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թույլատրվում է Մաքսային միության մաքսային տարածք ներմուծել և (կամ) Կողմերի միջև տեղափոխել սերմնահեղուկի վերցման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում առողջ կենդանիներից ստացված՝ հովատակների սերմնահեղուկը:
Տնտեսությունները, որտեղ պահվում են արտադրող հովատակները, սերմնահեղուկի վերցման կենտրոնները և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոնները պետք է տեղակայված լինեն կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում՝
- ձիերի աֆրիկյան ժանտախտ՝ վերջին 24 ամսվա ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ ռեգիոնալացմանը համապատասխան.
- զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), վեզիկուլյար ստոմատիտ՝ վերջին 24 ամսվա ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ ռեգիոնալացմանը համապատասխան.
- խլնախտ՝ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում.
- ձիերի գրիպ՝ վերջին 21 օրվա ընթացքում տնտեսության տարածքում կլինիկական դեպքերի բացակայության դեպքում.
- ձիերի ինֆեկցիոն մետրիտ՝ վերջին 12 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում.
- վիրուսային արտերիիտ՝ ՄԱԲ-ի կանոնագրքի առաջարկություններին համապատասխան.
- լեպտոսպիրոզ, սուրրա (Trypanosoma evansi)՝ վերջին 6 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում.
- ինֆեկցիոն անեմիա՝ վերջին 3 ամսվա ընթացքում տնտեսության տարածքում:
Արտադրող հովատակները պետք է պահվեն տնտեսություններում, սերմնահեղուկի վերցման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում մեկուսացված, 60 օրից ոչ պակաս՝ նախքան սերմնահեղուկը վերցնելը, և այդ ժամանակահատվածում չպետք է օգտագործվեն բնական սերմնավորման համար:».
2) չորրորդ մասում «ձիերի ժանտախտ» բառերը փոխարինել «ձիերի աֆրիկյան ժանտախտ» բառերով.
3) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]:
7. 13-ին գլխի առաջին մասում՝
չորրորդ պարբերությունը հանել.
հինգերորդ և վեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- ձիերի աֆրիկյան ժանտախտ, վեզիկուլյար ստոմատիտ՝ վերջին 24 ամսվա ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում՝ ռեգիոնալացմանը համապատասխան.
- զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), սուրրա (Trypanosoma evansi)՝ վերջին 6 ամսվա ընթացքում վարչական տարածքում կամ տնտեսության տարածքում՝ ռեգիոնալացմանը համապատասխան.».
8. 17-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գլուխ 17
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
մթերատվության, տոհմային և այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կենդանի ձկներ, անողնաշարավորներ և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիներ, դրանց բեղմնավորված ձկնկիթ, սերմնահեղուկ, թրթուրներ Մաքսային միության տարածք ներմուծելու և (կամ) Կողմերի միջև տեղափոխման դեպքում
Թույլատրվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծել և (կամ) Կողմերի միջև տեղափոխել մթերատվության, տոհմային և այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կենդանի ձկներ, անողնաշարավորներ և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիներ, դրանց բեղմնավորված ձկնկիթ, սերմնահեղուկ, թրթուրներ, որոնց որսացել են բնական ջրամբարներից կամ ծագումով ակվակուլտուրայի այն տնտեսություններից են, որոնք ճանաչվել են որպես վերջին 24 ամսվա ընթացքում պոյկիլոթերմ ջրային կենդանիների և զգայունակ տեսակների հատուկ հիվանդությունների ցանկում բերված պոյկիլոթերմ ջրային կենդանիների և զգայունակ տեսակների հիվանդություններից զերծ:
Պոյկիլոթերմ ջրային կենդանիների և զգայունակ տեսակների հատուկ հիվանդությունների ցանկ
Պոյկիլոթերմ ջրային կենդանիների կարգաբանական խումբը |
Հիվանդությունների անվանումները և դրանց միջազգային ինդեքսը |
Հիվանդությունների նկատմամբ զգայունակ տեսակների ցանկ |
Ձկներ |
Ծածանի գարնանային վիրեմիա (SVC) |
Սովորական ծածան (Cyprinus carpio carpio), ծածան կոյ (Cyprinus carpio koi), սովորական գետածածան (Carassius carassius), ոսկեգույն գետածածան (Carassius auratus), սպիտակ լայնաճակատ (Hypophthalmichthy smolitrix), խայտաբղետ լայնաճակատ (Aristichthys nobilis), սպիտակ ամուր (Ctenopharyngodon idella), յազ (Leuciscus idus), լին (Tinca tinca), սովորական լոքո (Silurus glanis) |
Ծածան կոյի հերպեսվիրուսային հիվանդություն (KHVD) |
Սովորական սազան (Cyprinus carpio carpio), ծածան կոյ (Cyprinus carpio koi), ծածանի դեկորատիվ տեսակներ և դրանց խառնածիններ | |
Սաղմոնազգիների վիրուսային հեմոռագիկ սեպտիցեմիա (VHS) |
Ծովատառեխազգիներ (Clupea spp.), սիգազգիներ (Coregonus sp.), սովորական գայլաձուկ (Esox lucius), պիկշա (Gadus aeglefinus), ձողաձուկ (Gadus morhua), խաղաղօվկիանոսյան սաղմոնազգի ձկներ Oncorhynchus, ծիածանախայտ իշխան (O. mykiss), կարմրախայտ (Salmo trutta trutta), տափակաձուկ (տյուրբո) (Scopthalmus maximus), սովորական ձամբռիկ (Thymallus thymallus) | |
Արյունաստեղծ հյուսվածքի ինֆեկցիոն նեկրոզ (IHN) |
Խաղաղօվկիանոսյան սաղմոնազգի ձկներ Oncorhynchus, կետա (O. keta), կիժուչ (O.kisutch), սիմա (O. masou), ծիածանախայտ իշխան (O. mykiss), ներկա (սաղմոն կարմիր) (O. nerka), չավիչա (O. tshawytscha), սապատաձուկ (O. gorbuscha), ատլանտյան սաղմոն (Salmo salar) | |
Արյունաստեղծ հյուսվածքի ինֆեկցիոն նեկրոզ (IHN) |
Սովորական պերկես (Perca fluviatilis), ծիածանախայտ իշխան (O. mykiss), գամբուզիա սովորական (Gambusia affinis) | |
Սաղմոնների ինֆեկցիոն անեմիա (ISA) |
Ծիածանախայտ իշխան (O. mykiss), կիժուչ (O. kisutch), սաղմոն սովորական (Salmo salar), թխաթույր կարմրախայտ (Salmo trutta) | |
Սաղմոնազգիների ենթաստամոքսային գեղձի ինֆեկցիոն նեկրոզ (IPN) |
Ծիածանախայտ իշխան (O. mykiss), թխաթույր կարմրախայտ (Salmo trutta), լերկաձկներ (Salvelinus), ներկա (սաղմոն կարմիր) (O. nerka), ատլանտյան սաղմոն (Salmo salar), դեղնապոչ լակեդրա (Seriola quinquerradiata), տափակաձուկ (տյուրբո) (Scopthalmus maximus), ձողաձուկ (Gadus morhua) | |
Սիբիրյան թառափի հերպեսվիրուսային հիվանդություն (SbSHVD) |
Թառափազգիների ներկայացուցիչներ Acipenseridae | |
Թառափազգի ձկների իրիդովիրուսային հիվանդություն (WSIV) |
Թառափազգիների ներկայացուցիչներ Acipenseridae | |
Ծովային կարմիր բրամի իրիդովիրուսային հիվանդություն (RSIVD) |
Ծովային ակվակուլտուրայի օբյեկտներ՝ ծովային բրամներ (Pagrus major, Acanthopagrus latus, Evynnis japonica), լակեդրաներ (Seriola quinqueradiata, S. dumerili, S. lalandi) և դրանց խառնածիններ, կոբիա (Rachycentron canadum), գրուպերներ (Epinephelus), զոլավոր պերկեսի խառնածիններ (Morone saxatilis), գլխան սովորական (Mugil cephalus) | |
Էպիզոոտիկ խոցային համախտանիշ (EUS) |
Acanthopagrus ցեղի ներկայացուցիչներ, արիազգիների ընտանիք (Ariidae), ծածանազգիների ընտանիք (Cyprinidae), պերկեսակերպների կարգ (Perciformes), օձագլուխների ընտանիք (Channidae), երկարատամ ձկների ցեղ (Clarias), գլխանների ընտանիք (Mugilidae), ծովատառեխազգիների ընտանիք (Clupeidae), արգուսազգիների ընտանիք (Arius sp) և այլն | |
Կակղամորթներ |
Մակաբուծային հիվանդություն՝ Bonamia ostreae-ով հարուցվող (բոնամիոզ) |
Տափակ ոստրեներ՝ ավստրալական (Ostrea angasi), չիլիական (Ostrea chilensis), Օլիմպիայի (Ostrea conchaphila), եվրոպական (Ostrea edulis), արգենտինական (Ostrea puelchana), ասիական ոստրե (Ostrea denselammellosa) |
Մակաբուծային հիվանդություն՝ Marteilia refringens-ով հարուցվող (մարտելիոզ) |
Տափակ ոստրեներ՝ ավստրալական (Ostrea angasi), չիլիական (Ostrea chilensis), Օլիմպիայի (Ostrea conchaphila), եվրոպական (Ostrea edulis), արգենտինական (Ostrea puelchana), ուտելի միդիա (Mutilus edulis) և սևծովյան միդիա (Mutilus galloprovincialis) | |
Խեցգետնակերպեր |
Խեցգետինների ժանտախտ` սնկային հիվանդություն՝ Aphanomyces astaci-ով հարուցվող |
Գետի խեցգետիններ՝ լայնաչանչ խեցգետին (Astacus astacus), ավստրալական (Austropotamobius pallipes), ամերիկյան (Procombarus clarkii), հեռավորարևելյան (Pacifastacus leniusculus), նեղչանչ խեցգետին (Astacus leptodactylus) |
Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող և (կամ) Կողմերի միջև տեղափոխվող մթերատվության, տոհմային և այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կենդանի ձկները, անողնաշարավորները և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիներ՝ նախքան ուղարկելը 72 ժամվա ընթացքում, ենթարկվում են ակնադիտական զննման, որի արդյունքում չպետք է հայտնաբերվեն պոյկիլոթերմ ջրային կենդանիների, այլ կենդանիների կամ մարդու առողջության համար վտանգ ներկայացնող որևէ վարակի կամ կոնտագիոզ հիվանդությունների նշաններ:
Թույլատրվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծել և (կամ) Կողմերի միջև տեղափոխել պետական անասնաբուժական ծառայությունում գրանցված կարանտինային ձեռնարկության (տեղամասի) պայմաններում 12 °C-ից բարձր ջերմաստիճանում առնվազն 30 օր տևողությամբ անասնաբույժի հսկողության ներքո կարանտին անցած՝ բնական ջրամբարներից որսված կենդանի ձկներ, անողնաշարավորներ և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիներ: Կարանտինացման ժամանակահատվածում անցկացվում են կենդանի ձկների, անողնաշարավորների և պոյկիլոթերմ ջրային այլ կենդանիների ներկայացուցչական ընտրանքի ակնադիտական զննում և դրանց կլինիկական հետազոտություններ հատուկ հիվանդությունների առկայության մասով՝ սույն գլխում նշված պոյկիլոթերմ ջրային կենդանիների և զգայունակ տեսակների հատուկ հիվանդությունների ցանկին համապատասխան:
Կենդանի ձկների, անողնաշարավորների և այլ պոյկիլոթերմ ջրային կենդանիների, դրանց բեղմնավորված ձկնկիթի, սերմնահեղուկի, թրթուրների փոխադրման համար օգտագործվում են փաթեթվածքներ (բեռնարկղեր և այլն), որոնք ապահովում են դրանց առողջական վիճակը չփոփոխող պայմաններ (ներառյալ՝ ջրի որակը): Կենդանի ձկները, անողնաշարավորները և պոյկիլոթերմ ջրային մյուս կենդանիները, դրանց բեղմնավորված ձկնկիթը, սերմնահեղուկը, թրթուրները պետք է փաթեթավորված լինեն նոր բեռնարկղերով կամ այլ փաթեթներով, որոնք հիվանդությունների հարուցիչների ոչնչացման նպատակով մաքրվել և ախտահանվել են: Փաթեթվածքների (բեռնարկղերի և այլն) յուրաքանչյուր միավոր պետք է լինի համարակալված և պիտակավորված:»:
9. 39-րդ գլխից ԱՏԳ ԱԱ «1517-ից» դիրքը հանել:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|