Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 285
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.12.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2013 թվականի

թիվ 285

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 710 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի ««Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» և «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերն ընդունելու մասին» թիվ 710 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման տեքստում համապատասխան հոլովով «Տեխնիկական կանոնակարգեր» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «տեխնիկական կանոնակարգեր» բառերով.

բ) 3-րդ կետում՝

3.1 ենթակետում՝

երկրորդ պարբերությունում՝

«Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների» բառերով.

«(այսուհետ՝ օբյեկտներ)» բառերը հանել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Մինչև «Շենքերի և կառույցների, շինարարական նյութերի ու արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների՝ «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 003/2011) պահանջներին համապատասխանության գնահատումը (հաստատումը) իրականացվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 003/2011) 6-րդ հոդվածի 73-81-րդ կետերում նշված՝ երկաթուղային տրանսպորտի առանձնահատկությունները:».

3.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2. Անցումային դրույթներ

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ՝ արտադրանք), նախքան տեխնիկական կանոնակարգերն ուժի մտնելու օրը վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2016 թվականի օգոստոսի 1-ից ոչ ուշ։

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 003/2011) տեխնիկական կանոնակարգման օբյեկտներ հանդիսացող երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների և տարրերի առնչությամբ (այսուհետ՝ երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտներ և տարրեր), մինչև տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրը վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց 2016 թվականի օգոստոսի 1-ից ոչ ուշ։

Տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի արտադրանքի, օբյեկտների և տարրերի համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.

մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը թույլատրվում են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ բացթողումը նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հաստատման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրվել կամ ընդունվել են նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։

Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով այդ արտադրանքի մակնշումը չի թույլատրվում.

մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը թույլատրվում են այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բացթողումը Մաքսային միության մաքսային տարածքում, որը նախքան տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատմանը (հաստատմանը)՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման.

մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը թույլատրվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտները և տարրերը շահագործման մեջ դնելը նշված պարտադիր պահանջներին երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների և տարրերի համապատասխանության գնահատման (հաստատման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրվել կամ ընդունվել են նախքան «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 003/2011) ուժի մեջ մտնելու օրը։».

գ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4 ենթակետով.

«5.4. մինչև 2014 թվականի մարտի 1-ը, հաշվի առնելով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների լիազորված մարմինների առաջարկները, ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի արդիականացման առաջարկների նախապատրաստումը և սահմանված կարգով դրանք ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան