Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 242-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 16-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 131-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարին» բառերով.

2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Աննա Գասպարյանին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քաթարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 130-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարին» բառերով.

2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Շուշաննա Կոստանյանին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1853-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին» բառերը փոխարինել «նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին» բառերով.

2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «միջազգային տնտեսական ինտեգրման» բառերը փոխարինել «համագործակցության և բարեփոխումների» բառերով.

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 242-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 11-ի N 1853-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ