ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2024 թվականի N 358-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 271-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 271-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «և «ՖԱՍԹ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության» բառերով.
2) 1.1-ին կետում «ցանկի 3-րդ և 4-րդ կետերի» բառերը փոխարինել «ցանկի 3-րդ, 4-րդ, 16-րդ և 17-րդ կետերի» բառերով.
3) 1.1-ին կետը «2307 076» թվերից հետո լրացնել «,L00000008 և L00000006» բառերով.
4) 1.1-ին կետում «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը» բառերը փոխարինել «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը և «ՖԱՍԹ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը» բառերով.
5) որոշման հավելվածը 15-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 16-18-րդ կետերով՝
«16. |
8701211011 |
Tractor Volvo FH 4x2 500 hp Schmitz |
Նոր անվավոր նստատեղերով քարշակներ՝ կիսակցորդների համար, միայն սեղմումով բոցավառվող ներքին այրման մխոցային շարժիչով (դիզելով կամ կիսադիզելով)՝-4-րդ կամ ավելի բարձր էկոլոգիական դասի Նոր կցորդներ և կիսակցորդներ |
հատ |
2 |
ԵՄ, Չինաստան |
ԵՄ, Վրաստան, Չինաստան
|
145 000 000 |
Լիզինգի պայմանագիր թիվ L00000008 Լիզինգի |
17. |
8716393002 |
Cargobull Tri- axle deep freeze semi-trailer Schmitz |
սառցարանային ավտոմոբիլների՝ 76 մ3-ից ոչ պակաս թափքի ներքին ծավալով Նոր կցորդներ և կիսակցորդներ |
հատ |
4 |
ԵՄ, Չինաստան |
ԵՄ, Վրաստան, Չինաստան
|
160 000 000 |
պայմանագիր թիվ L00000006 |
18. |
8716393002 |
Cargobull Tri- axle deep freeze semi-trailer |
սառցարանային ավտոմոբիլների՝ 76 մ3-ից ոչպակաս թափքի ներքին ծավալով |
հատ |
1 |
ԵՄ, Չինաստան |
ԵՄ, Վրաստան, Չինաստան |
40 000 000 |
». |
6) որոշման հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «3 839 190 500» թիվը փոխարինել «4 184 190 500» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|