Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-43-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2009-01.12.2010)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.04/7(673) Հոդ.132
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-208-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «ապահովում է ապահովագրական նպաստներով» բառերը փոխարինել «ապահովագրական նպաստներով ապահովելու միջոցով փոխհատուցում է ժամանակավոր անաշխատունակության պատճառով կորցրած եկամուտը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային (ներառյալ` փորձաշրջանը) հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն կամ նոտարի պաշտոնավարման ժամանակաշրջանում` սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի համար, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված տևողությամբ:

Եթե անձը տվյալ ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի ապահովագրական նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի ապահովագրական նպաստ:

Համատեղությամբ աշխատելու դեպքում ապահովագրական նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և սույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` տարածքային բաժնի կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 5-րդ կետի «անհրաժեշտության» բառը փոխարինել «անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Վարձու աշխատողին տրվող ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը):»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «ուղարկվում» բառը փոխարինել «ուղեգրվում» բառով, իսկ «եզրակացության» բառը` «որոշման» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «154» թվից առաջ լրացնել «154-րդ օրը և» բառերով.

2) 4-րդ մասի «Հղիության» բառը փոխարինել «Մինչև հղիության 154 օրը հղիության» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության երկրորդ նախադասությունը «նաև» բառից հետո լրացնել «չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

2) երկրորդ պարբերությունը «բոլոր» բառից առաջ լրացնել «արձակուրդի» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում «ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար» բառերը փոխարինել «այն ժամանակահատվածի համար, երբ վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության համընկնող) օրերը:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):»:

 

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից:

Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տասներկուերորդի չափով:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությամբ սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:».

2) 3-րդ մասը «եկամտից» բառից հետո լրացնել «, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը» բառերը փոխարինել ««Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերության «կենտրոնների միջոցով (այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերը փոխարինել «բաժինների միջոցով (այսուհետ` տարածքային բաժին)» բառերով, իսկ երկրորդ պարբերության «կենտրոնը» բառը փոխարինել «բաժինը» բառով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «նպաստը» բառը փոխարինել «նպաստի պակասող մասը» բառերով, իսկ «եռամսյակային» բառը փոխարինել «ամսական» բառով.

3) 4-րդ մասի «կենտրոնը» բառը փոխարինել «բաժինը» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 2-րդ և 3-րդ մասերի «պատճենը» բառը փոխարինել «լուսապատճենը» բառով.

2) 3-րդ մասը «(գործատուների)» բառից հետո լրացնել «և տարածքային բաժնի (բաժինների)» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը «միջոցներից» բառից հետո լրացնել «սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում» բառերով, իսկ 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 1-ին մասի «կենտրոնի» բառը փոխարինել «բաժնի» բառով:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 21

Երևան

ՀՕ-43-Ն