ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2024 թ. |
N 81-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.30 ՇԵՆՔԻ Հ.23 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Երևանի քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 30 շենքի 23 բնակարանը՝ 31,23 քմ մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N08092022-01-0382 վկայական) սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Զինա Մանվելի Մոսյանին և Լուսինե Մանվելի Մոսյանին:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մարտի 12 Երևան |