Գլխավոր տեղեկություն
Համար
N 260-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2024-13.12.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2024 թվականի N 260-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման N 9 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Աղյուսակ 1.»-ում և «Աղյուսակ 2.»-ում ուժը կորցրած ճանաչել 16-րդ կետը.

2) Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման պլանի «III. Մարալիկի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Վերակազմակերպել «Անիպեմզայի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ այն միացնելով «Աղինի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես վերջինիս բուժակ-մանկաբարձական կետ։ Վերակազմակերպման արդյունքում «Աղինի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կունենա 9 բուժակ-մանկաբարձական կետ՝ Շիրակավան, Լուսաղբյուր, Իսահակյան, Ջրափի, Սարակապ, Հայկաձոր, Անիպեմզա, Բագրավան, Անիավան։»:

2․ Սահմանել, որ վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Աղինի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2024, N 1955-Ն 13.12.2024, N 260-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան