Գլխավոր տեղեկություն
Համար
N 809-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.12/61(1616).1 Հոդ.681.13
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 809-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 07.03.24 N 309-Ն)

 

Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՕ-40-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասը, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՕ-160-Ն օրենքի 12-րդ հոդվածի 3.1-ին մասը և «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 57-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 07.03.24 N 309-Ն)

1. Սահմանել՝

1) հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) պրոբացիայի ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 07.03.24 N 309-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 809-Ն որոշման

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

 

1. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝

 

Պաշտոնի անվանումը

Սկզբնական կոչումը

Կենտրոնական մարմնի բաժնի պետ,
Երևանի քաղաքային բաժնի պետ,
մարզային բաժնի պետ

արդարադատության մայոր

Բաժնի պետի տեղակալ,
Բաժանմունքի պետ

արդարադատության կապիտան

Գլխավոր խորհրդատու
Ավագ հարկադիր կատարող

արդարադատության ավագ լեյտենանտ

Առաջատար խորհրդատու,
Առաջին կարգի խորհրդատու,
Հարկադիր կատարող, տեսուչ

արդարադատության լեյտենանտ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 809-Ն որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

 

1. Քրեակատարողական ծառայությունում քրեակատարողական ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝

 

Պաշտոնի անվանումը

Սկզբնական կոչումը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետ, Քրեակատարողական հիմնարկի պետ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ

արդարադատության մայոր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ,
Քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բաժանմունքի պետ

արդարադատության կապիտան

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի գլխավոր մասնագետ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետ, Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ, Քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ

արդարադատության ավագ լեյտենանտ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի պետ, Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ,
Քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ,
Քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար,
Քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի ավագ օպերլիազոր

արդարադատության լեյտենանտ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջատար մասնագետ,
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի ավագ օպերլիազոր, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի օպերլիազոր,
Քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,
Քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ

արդարադատության լեյտենանտ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի երկրորդ կարգի մասնագետ,
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի երրորդ կարգի մասնագետ,
Քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,
Քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ

արդարադատության սերժանտ

Քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ

արդարադատության կրտսեր սերժանտ

(հավելվածը լրաց. 07.03.24 N 309-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 809-Ն որոշման

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

 

1. Պրոբացիայի ծառայությունում պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝

 

Պաշտոնի անվանումը

Սկզբնական կոչումը

Պրոբացիայի ծառայության բաժնի պետ

արդարադատության մայոր

Պրոբացիայի ծառայության բաժնի պետի տեղակալ,

Պրոբացիայի ծառայության գլխավոր ծառայող

արդարադատության կապիտան

Պրոբացիայի ծառայության ավագ ծառայող

արդարադատության ավագ լեյտենանտ

Պրոբացիայի ծառայության մասնագետ

արդարադատության լեյտենանտ

(հավելվածը լրաց. 07.03.24 N 309-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2024, N 309-Ն 08.03.2024, N 809-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան