Գլխավոր տեղեկություն
Համար
N 256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2024 թվականի N 256-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման 1-ին կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16) որ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահված՝ «1163․ Մասսայական սպորտ» ծրագրի «32001․ Մարզական օբյեկտների շինարարություն» միջոցառման (Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի և Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի մասով) և «32005․ «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների կառուցում» միջոցառման, «1236․ Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32001․ Մանկապարտեզների նոր շենքերի կառուցում» միջոցառման, «32002․ Մանկապարտեզների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում» միջոցառման, ինչպես նաև «32003․ Հանրակրթական դպրոցների նոր շենքերի կառուցում» և «32005․ Կրթահամալիրների կառուցում» միջոցառումների (այն օբյեկտների մասով, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման N 1 հավելվածով պատվիրատու մարմին է սահմանված Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը) բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ՝ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին.»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 172-Ն որոշման NN 1, 2 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 9, 10 և 11 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 1-ի N 172-Ն որոշման»:

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 1-ի N 172-Ն որոշման»:

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 23-ի N 256-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 1-ի N 172-Ն որոշման»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական: