ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2024 թվականի N 309-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Հարկադիր կատարման ծառայության և քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները սահմանելու մասին» N 809-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 2 հավելվածով սահմանված աղյուսակի 2-րդ տողը «Քրեակատարողական հիմնարկի պետ» բառերից առաջ լրացնել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետ,» բառերով.
2) որոշման N 2 հավելվածով սահմանված աղյուսակի 3-րդ տողը «Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ» բառերից առաջ լրացնել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ,» բառերով.
3) որոշման N 2 հավելվածով սահմանված աղյուսակի 4-րդ տողը «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության ավագ օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետ,» բառերով.
4) որոշման N 2 հավելվածով սահմանված աղյուսակի 5-րդ տողը՝
ա. «Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ» բառերից առաջ լրացնել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի պետ,» բառերով,
բ. «Քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի ավագ օպերլիազոր» բառերով.
5) որոշման N 2 հավելվածով սահմանված աղյուսակի 6-րդ տողը «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջին կարգի մասնագետ» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի ավագ օպերլիազոր, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժնի օպերլիազոր, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչության տարածքային բաժանմունքի օպերլիազոր,» բառերով.
6) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
7) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՕ-40-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասը, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՕ-160-Ն օրենքի 12-րդ հոդվածի 3.1-ին մասը և «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 57-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
8) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) պրոբացիայի ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 3 հավելվածի:».
9) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմարտի 7-ի N 309-Ն որոշման |
|
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականիմայիսի 21-ի N 809-Ն որոշման |
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
1. Պրոբացիայի ծառայությունում պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|