Գլխավոր տեղեկություն
Համար
N 612-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.02.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 612-Ա

«19» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍ Հ.120 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԻՆԵ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Կարինե Անդրանիկի Ալեքսանյանի (ծնված 08.10.1952թ.) 20.11.2023թ. հ.Դ-143949-23 դիմումը։ Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.120 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 112.2քմ, որից 81.0քմ մակերեսով հողամասը Կարինե Անդրանիկի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 12.05.2006թ. հ.2041179 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.02.2024թ. հ.Հ-405 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.12.2023թ. հ.20-Ել-143949-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.120 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

 1. Վերականգնել Երևանի Կենտրոն Կոնդ թաղամաս հ.120 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Կարինե Անդրանիկի Ալեքսանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 81.0քմ մակերեսով հողամասին կից 31.2քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 31.2քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

 2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:

 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա։

 

 

Տ. Ավինյան