Գլխավոր տեղեկություն
Համար
N 126-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 126-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 18-ի «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագրի մասին» N 289-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետում «111,510,772» թիվը փոխարինել «137,660,771» թվով.

2) 2-րդ կետի 6-րդ ենթակետում «15,136,328» թիվը փոխարինել «40,136,328» թվով.

3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 00464744) կողմից «Այ Էֆ Փի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00125588) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված՝ N 03/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 18-ի «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագրի մասին» N 289-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

20.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 126-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 289-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ»

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է անհատույց կերպով աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամ (hասցե՝ քաղ. Երևան, Ներսիսյան 7, հեռախոսահամարներ՝ 00 374 91 403 927, 00 374 10 283 800,

e-mail՝ info@cityofsmile.org, ՀՎՀՀ՝ 00464744)

4.

Ծրագիրը կատարողը

«Սիթի օֆ սմայլ բարեգործական հիմնադրամ (hասցե՝ քաղ. Երևան, Ներսիսյան 7, հեռախոսահամարներ՝ 00 374 91 403 927, 00 374 10 283 800,

e-mail՝ info@cityofsmile.org, ՀՎՀՀ՝ 00464744)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ներսիսյան 7, բնագավառը՝ առողջապահական:

6.

Ծրագրի բյուջեն

137,660,771 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներն են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան Հայաստանի Հանրապետությունում բուժվող ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառուներ, որոնք

չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց բուժման ծախսերը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել անհատույց դեղորայքային աջակցության միջոցառումներ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց:

Միջոցառումների արժեքը կազմում է՝ 129,027,438 դրամ:

2. 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում են ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր՝ հաշվապահական հաշվառման, ինկասացիոն և աուդիտորական ծառայություններ: Կազմակերպական ծախսերի արժեքը կազմում է՝ 8,633,333 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Դեղորայքի ձեռքբերում՝ 129,027,438 դրամ:

2. Հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում՝ 6,300,000 դրամ:

3. Ինկասացիոն ծառայությունների ձեռքբերում՝ 1,183,333 դրամ:

4. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,150,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում՝ 6,300,000 դրամ:

2. Ինկասացիոն ծառայությունների ձեռքբերում՝ 1,183,333 դրամ:

3. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,150,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Առողջապահության նախարարության և Առողջապահության նախարարության

«Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1. Ծրագրի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

2. Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Յուրաքանչյուր եռամսյակ հիմնադրամի կայքում հրապարակվում է հիմնադրամի ծախսերի մանրամասն հաշվետվություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

20.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան